Ծրագրավորման դասընթացներ քոլեջի ուսանողների համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ), Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ սկսում է ծրագրավորման ինտենսիվ, գործնական դասընթացներ քոլեջում սովորող ուսանողների համար։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կամուրջ միջին մասնագիտական կրթության և ՏՏ ընկերությունների միջև» ծրագիրը ․․․․

EU4Education learn programming coding bootcamp

Ինչպիսի՞ օգուտ կարող է ստանալ ֆինանսաբանկային ոլորտը տվյալագիտության կիրառումից

Ինչքան շատ տվյալներ, այնքան շատ հնարավորություններ օգուտ քաղելու այդ տվյալներից, կայացնելու ավելի հիմնավոր որոշումներ, ավելի լավ հասկանալու հաճախորդներին, ազդելու նրանց սպառողական վարքի վրա։ Այս նախադասությունը ներկայումս աքսիոմա է և ապացուցման կարիք չունի։ Ֆինանսաբանկային ոլորտի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այս դեպքում տվյալները հավաքագրվում են անդադար, հիմնականում էլեկտրոնային ձևով, և այդ տվյալները շատ բազմազան են՝ սկսած հաճախորդների դեմոգրաֆիական տվյալներից, վերջացրած նրանց գնումներով։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ կարող է տալ այդ տվյալների վերլուծությունը։ Այս հոդվածում մենք փորձել ենք հակիրճ նկարագրել դրանցից մի քանիսը, որոնք, կարծում ենք, թեկուզ որպես տեղեկություն, օգտակար կլինեն Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչների համար։

data science Big Data usecase data in banking Data Insights Data-driven solutions

Ինչպե՞ս օգտվենք տվյալագիտությունից մանրածախ վաճառքի ոլորտում

Տնտեսության ցանկացած ոլորտում անընդհատ ստեղծվում են տվյալներ՝ մեր և այլ դերակատարներից անկախ։ Տվյալների մեծ մասը ներկայումս արդեն իսկ էլեկտրոնային է, ինչը հեշտացնում է դրանց վերլուծությունը և կիրառումը՝ ավելի խելացի և տվյալահեն որոշումներ կայացնելու համար։ Տվյալագիտության արդյունավետ կիրառման օրինակները հանդիպում են տարբեր ոլորտներում, սակայն կիրառման ամենաակներև օրինակները, որոնց հետ մենք առնչվում ենք մեր ամենօրյա կյանքում, մանրածախ վաճառքի ոլորտն է։ Շատ հաճախ մանրածախ վաճառքի ոլորտում գործող ընկերությունները տվյալագիտությունը դիտարկում են որպես թաքնված ոսկու քսակ և ունեն չարդարացված մեծ ակնկալիքներ, սակայն ճիշտ կիրառության դեպքում այն կարող է մեծապես օգնել բիզնես գործունեությանը։ Իսկ թե ինչպե՞ս, կքննարկենք այս հոդվածում։

data science Big Data Data Insights

React.js թե՞ Angular 5

Հաշվի առնելով այն, որ ներկայումս վեբ ծրագրավորման ոլորտում մեծ պահանջարկ ունեն react.js-ը և Angular 5-ը, փորձենք հասկանալ յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները։ Եթե փորձենք հակիրճ ձևակերպել, ապա կարող ենք ասել, որ react․js-ը կարելի է ընտրել, եթե մշակում ենք մեծ վեբ հավելվածներ, որտեղ մեծ քանակությամբ տվյալներ միաժամանակ փոփոխվում են, քանի որ այն արագ է թարմացնում պատկերը՝ ի համեմատություն Angular 5-ի։

react.js angular web development

Ինչի՞ց սկսեմ և ո՞ւր գնամ

Ելնելով մեր 7 տարիների փորձառությունից՝ մշակել ենք «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացն այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում կամ փորձում անել ծրագրավորման ոլորտում։ Դասընթացը կարճաժամկետ է և տևում է ընդամենը մեկ ամիս, սակայն այդ մի ամսվա ընթացքում դու կանես ամենակարևոր 3 քայլը, որի հիման վրա կկառուցես ծրագրավորողի քո կարիերան կամ ֆիասկոն։

programming fundamentals learn programming three steps of programming

Գաղտնիքներ կամ հաճախ տրվող հարցեր ծրագրավորման ճամբարի մասին

Ճամբարների/coding bootcamp/ ձևաչափը մեծ կիրառություն ունի արտերկրում և կիրառվում է կրթական տարբեր ոլորտներում՝ ծրագրավորումից մինչև արվեստ ու բժշկություն։ Անկախ թեմատիկ բովանդակության՝ բոլոր ճամբարներն ունեն մի շարք նմանություններ՝ ինտենսիվ  գրաֆիկ, շատ աշխատանք, կարճ տևողություն ու պրակտիկա, պրակտիկա, պրակտիկա։ ՄԻԿ-ում մենք առաջարկում ենք ծրագրավորման ճամբարներ Full Stack .Net կամ Full Stack JS-ով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում երիտասարդների շրջանում, բայց ինչպես ամեն մի նոր բան, այնպես էլ այս դեպքում, շատ են հարցերը և հարցականները։

coding bootcamp coding learn programming

Պրոդուկտի մշակման ճամբար/Product bootcamp

Նորարար տեխնոլոգիաները ներկայումս կազմում են մեր կյանքի անբաժանելի մասը և ընդգրկում են բազմապիսի ծառայություններ և ոլորտներ, ինչպիսիք են` կրթությունը, ֆինանսաբանկային ոլորտը, տուրիզմը, գյուղատնտեսությունը և այլն։ Տեխնոլոգիական լուծումները  դարձնում են մատուցվող ծառայություններն ավելի հասանելի ու հաճախորդների կարիքներին ավելի համապատասխան, իսկ ձեռնարկությունների գործունեությունը՝ ավելի ավտոմատացված և արդյունքում՝ ֆինանսապես արդյունավետ։ Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են նոր ձևաչափի product boodcamp/պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին։ Այն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար, որոնք ունեն ներուժ՝ հետագայում արդյունավետ և եկամտաբեր պրոդուկտ դառնալու, և միաժամանակ փնտրում են ռեսուրսներ ու ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ` իրենց գաղափարներն առաջ տանելու համար։

product bootcamp prototype development mentorship

HackaFair (Hackathon+Career fair)

Մասնակցի՛ր HackaFair-ին, ստեղծի՛ր հետաքրքիր նախագծերի դեմո տարբերակը և հաղթի՛ր արժեքավոր մրցանակներ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-6-ին (ուրբաթ-շաբաթ) կազմակերպում են նոր ձևաչափի հեքըթոն, որը հնարավորություն կտա մասնակիցներին գործնականում ցուցադրել ծրագրավորման ոլորտում իրենց ունեցած գիտելիքները պոտենցիալ գործատուներին, մրցել միմյանց հետ և ապացուցել, որ հնարավոր է 6 ամիսների ընթացքում սովորել ծրագրավորում և մշակել հետաքրքիր լուծումներ կամ դրանց դեմո տարբերակները։

Hackathon learn programming EU4Business

Ինչպե՞ս հիշել սովորածդ

Փղերն ունեն ամենամեծ հիշողությունը և գրեթե ոչինչ չեն մոռանում, ինչի շնորհիվ նրանք երկար են ապրում։ Ինչպիսի՞ հիշողություն ունենք մենք և ինչպե՞ս մտապահենք ծրագրավորմանն առնչվող նյութերը, որպեսզի մենք էլ երկար հիշենք և աշխատենք որպես ծրագրավորող։ Հիշողությունը կարծես զգեստապահարան լինի, որտեղ կա երկաթյա մի ձող, որի վրա տեղավորվում են կախիչները, իսկ կախիչների վրա՝ հագուստը և աքսեսուարները։ Որպեսզի այն ամուր լինի, պետք է ունենալ կայուն ամրան։ Եթե համեմատական անցկացնենք ծրագրավորման հետ, ապա որպեսզի այն, ինչ մենք սովորում ենք տեսանյութեր նայելիս կամ գրքեր կարդալիս, կարողանանք հիշել, պետք է ունենանք լավ հիմք՝ ձողը, իսկ հիմքի վրա արդեն կավելացնենք կախիչները, մեր դեպքում հիմնարար գիտելիքները, իսկ գիտելիքների վրա արդեն՝ ավելի կոնկրետ գրելաձևերը։ Ի՞նչ անել, որպեսզի հիշել, թե ինչպես էր գրվում այս կամ այն ֆունկցիան, tag-ը և այլն։ Առավոտյան մեղրաջուր խմելը կարող է օգնել, բայց ոչ էականորեն։

programming remember coding mnemonics

2 շաբաթ՝ հասկանալու, թե ինչ է ծրագրավորումը

Երևի թե ոչ մի ուրիշ մասնագիտություն այսօր մեր երկրում այդքան PR-ված չէ, որքան ծրագրավորումը։  Եթե 70-ականներին բոլոր երեխաները ուզում էին տիեզերագնաց դառնալ, իսկ հետխորհրդային 90-ականներին նախագահ կամ առնվազն նախարար, ապա 2000-ականներին երեխաների համար նույնպես հեղափոխական ժամանակաշրջան եկավ, և հիմա շատերը դառնում են ծրագրավորող կամ քայլեր են կատարում ծրագրավորող դառնալու ու ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Իսկ ի՞նչ անենք մենք, երբ արդեն երեխա չենք և ուզում ենք ծրագրավորող դառնալ։

learn programming Free learning opportunity programming fundamentals programming

Տվյալագիտությունը որպես այս դարաշրջանի «սև ոսկի»

Ժամանակին նավթը համարվում էր «սև ոսկի» այն երկրի համար, որն ուներ խոշոր նավթային հանքեր։ Ներկայումս ՏՏ ոլորտի «զավթման» դարաշրջանում «սև ոսկի» կարելի է համարել տվյալագիտության զարգացման մակարդակը։ Ինչպես նավթի դեպքում, այս դեպքում էլ շահում և ավելի շատ եկամուտ են ստանում այն ընկերությունները, որոնք հնարավորինս արդյունավետ են այն օգտագործում։ «Մեծ տվյալների դարաշրջան» հոդվածում քննարկեցինք, թե ինչ են մեծածավալ տվյալները, ինչ կտան մեզ՝ հասարակ մահկանացուներիս, և դրանց արդյունավետ օգտագործումը։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում տվյալագիտությունը կամ տվյալների հենքով պրոդուկտների մշակումը։

Big Data Big Data Engineer data science Data Insights

Մեծ տվյալների դարաշրջան

Մեծ կամ մեծածավալ տվյալներ, տվյալագիտություն, տվյալների վերլուծություն, տվյալների հենքով պրոդուկտներ․․․ սրանք այն նոր տերմիններն են, որ «ժողովրդավարություն», «տեսլական» և նման այլ բառերի նման բոլոր պատեհ և անպատեհ առիթներին սիրում են գործածել շատերը, ովքեր փորձում են ավելի բանիմաց և առաջադեմ երևալ։ Սակայն մեզնից շատերը, այդ թվում՝ շատ սկսնակ ՏՏ մասնագետներ, չգիտեն, թե ինչ է ընդգրկում այդ «մեծ տվյալներ» (Big Data) հասկացությունը և արդյո՞ք դա ինչ-որ կերպ ինձ վերաբերում է։  Ես, որպես հասարակ մահկանացու, ինչ կապ ունեմ մեծ տվյալների հետ կամ ինչպես կարող եմ օգտվել դրանց վերլուծությունից և կիրառությունից։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա ինձ չի վերաբերում, բայց եկեք մի փոքր ավելի խորանանք և հասկանանք, թե ինչպես եմ ես՝ որպես 21-րդ դարում ապրող մարդ, առնչվում մեծ տվյալների հետ։

Big Data Big Data Engineer Data Insights Data-driven solutions

Աշխատանքային փորձը մեր մշակած նախագծերն են

Աշխատանքային փորձ ունենալը նորավարտ կամ սկսնակ մասնագետի համար միշտ հիշեցնում է հավի և ձվի առաջացման պատմությունը։ Շատ սկսնակ ծրագրավորողներ բողոքում են, իսկ խելացիները ձեռք են բերում այդ փորձը՝ տարբեր նախագծերի վրա աշխատելով։ Իսկ ինչպե՞ս են առաջանում այդ նախագծերը։

Ինչո՞ւ են ծրագրավորողները դասավանդում

Երբ առաջին անգամ եկա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն աշխատանքի, ի թիվս այլ բաների, որոնք ինձ զարմացրեցին, ինչպիսիք էին՝ ոչ ստանդարտ օֆիսային աղմուկը, երիտասարդների, անվերջ հոսքը, միջանցքներում ինչ-որ անհասկանալի երևույթներ քննարկելը, աշխատողների սովորությունն աշխատանքային ժամերից հետո գրասենյակում մնալ, ինձ մեծապես զարմացրեց, նաև այն փաստը, որ կենտրոնում աշխատող գրեթե բոլոր դասախոսները շաաատ երիտասարդ էին։ Առաջին ենթադրությունս այն էր, որ այս ոլորտը շատ երիտասարդ է Հայաստանում, հետևաբար մասնագետներն էլ են երիտասարդ։ Մյուս կողմից, էլ ինքս ինձ հարցրեցի, «Երիտասարդ լավ ծրագրավորողի համար արդյո՞ք հետաքրքիր է դասավանդելը, չէ որ նա հիմնականում լավ վարձատրվում է և իր ազատ ժամանակն արդյո՞ք ուզում է դասերի վրա ծախսել»։

trainer teach programming

Ի՞նչ եմ սովորելու «JavaScript-ի ներածություն» դասընթացի ընթացքում

Front-end-ը վեբ ծրագրավորման այն հատվածն է, որի արդյունքում մենք՝ որպես սպառողներ, տեսնում ենք պատկեր, որն ունի որոշ ֆունկցիոնալ հատկություններ։ Առաջին հայացքից front-end-ը կարող է թվալ ծրագրավորման ամենադյուրին յուրացվող մասը, այդ իսկ պատճառով ներկայումս մեծ հետաքրքրություն է առաջացնում շատերի շրջանում։ Մյուս կողմից, նպաստում է նաև մեծ պահանջարկը, քանի որ այն ամենը, ինչ ներկայումս մեզ շրջապատում է առօրյայում, ունի վեբ ծրագրավորման տարրեր․ ցանկացած վեբ հավելված, վճարման տերմինալ, նույնիսկ սմարթ հեռուստացույց։ Ի՞նչ է պետք իմանալ front-end ծրագրավորող դառնալու համար։

learn programming web development JavaScript

Կյանքն համակարգային ադմինիստրավորման հետ կամ առանց

Համակարգային ադմինիստրատորները սովորական հագուստով «սուպերհերոսներ» են, որոնք ստեղծում են այն միջավայրը, որը մեզ շրջապատում է աշխատանքում և փրկության գալիս, երբ մեր համակարգիչները կամ ամբողջ համակարգը խնդիրներ ունեն։ Իրականում նրանց դերը ահռելի է՝ կայուն և անվտանգ ՏՏ ենթակառուցվածք ունենալու համար, անկախ նրանից խոսքը 10 համակարգչից բաղկացած ցանցի, թե հազարավոր համակարգիչներից, սերվերներից բաղկացած համակարգի մասին է։ Համակարգային ադմինիստրատորների պահանջարկը՝ համաձայն ԱՄՆ-ի աշխատաշուկայի վիճակագրության գրասենյակի տվյալների, 2020թ․ին կմեծանա 28%-ով։

coding bootcamp system administration

Ինչպիսի՞ն է ծրագրավորման ճամբարի մասնակիցը

Ծրագրավորման ճամբարը հաճախ նմանեցնում են բանակի հատուկ ուժերում ծառայության հետ, քանի որ այն հեշտ չի, նույնիսկ երբեմն նաև լավ ծանր է, բայց արդյունքն իրենն ասում է։ Ճամբարի առաջին երկու շաբաթների ընթացքում, երբ ճամբարին մասնակցելու դիմած մասնակիցներն անցնում են ծրագրավորման հիմունքները, սկսվում է կարճ ժամանակում տրված նյութը հնարավորինս արդյունավետ սերտելու գործընթացը։ Այս մոտեցումը շարունակվում է ամբողջ ճամբարի ընթացքում: Իսկ ինչ է պետք մեծ քանակի տեղեկատվությունն արագ ու արդյունավետ հասկանալու համար - լավ հիմք, աշխատասիրություն և տրամաբանություն/ճկուն միտք։

coding bootcamp coding MICstudent MICcodingbootcamp

Ճամբարը ոչ միայն դասընթաց է, այլև մեծ թիմային աշխատանք

Ներկայիս մասնագիտությունների 60%-ը ըստ կանխատեսումների մոտակա 20 տարիների ընթացքում այլևս պետք չեն լինի աշխատաշուկայում, իսկ նրանց փոխարինելու են գալիս նոր մասնագիտություններ, որոնցում առաջատար է ծրագրավորումը։ Հայաստանում իրավիճակը նույնպես աստիճանաբար փոխվում է, և տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտացումները այլևս «մոդայիկ» չեն դիտարկվում երիտասարդների կողմից, ովքեր նոր են մասնագիտություն ընտրում։ Իսկ ինչ կարող են անել այն մարդիկ, ովքեր ավարտել են համալսարանը և ունեն որոշակի մասնագիտություն։ Տնտեսագետ Լիլիթ Խաչատրյանը այն վառ օրինակներից է, երբ ճիշտ ժամանակին կատարել է ճիշտ ընտրություն և փոխել իր մասնագիտությունը։

MICcodingbootcamp MICstudent C#

Ենթադրամաշնորհային նոր հնարավորություն

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում են դրամաշնորհային մրցույթ ծրագրի գործընկեր ՏՏ կազմակերպությունների համար։ Մրցույթի նպատակն է աջակցել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններին՝ մի կողմից ընդլայնելու իրենց գործունեության շրջանակը և մյուս կողմից աջակցելու նրանց բավարարել մասնագետների համալրման պահանջը և աշխատանքի ընդունել նոր կրտսեր ծրագրավորողների։

Հայրենիքի հողը, ջուրը ու ՏՏ-ն

Դեռևս մի 5 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Գյումրին կարող է դառնալ տեխնոլոգիական կենտրոն և ներառել բազմաթիվ ընկերություններ, որոնք հիմնվել են հենց գյումրեցիների կողմից։ Իսկ դեռևս 10 տարի առաջ շատ քիչ մարդ էր տեղեկացված ծրագրավորման մասին և ընդհանրապես հետաքրքրված այս ոլորտով։ Կարեն Գասպարանը մեկն էր այն գյումրեցիներից, ով ծրագրավորում էր սովորել հենց Գյումրիում, սակայն աշխատանքային հնարավորություն չունենալու պատճառով տեղափոխվել Երևան աշխատելու։ «Տարբեր ընկերություններում աշխատելով, կուտակելով որոշակի անհրաժեշտ փորձ՝  հնարավորություն տեսա իմ հայրենի քաղաքում շարունակելու կարիերաս և որոշեցի վերադառնալ Գյումրի։ Կարծում եմ այլ քաղաքում պետք է աշխատել այն դեպքում, երբ քո քաղաքում չկա հնարավորություն, ինչը և ինձ 4 տարի առաջ դրդել էր գնալ Երևան։», -  նշում է Կարենը։

Startup Shirak marz Technological development

«Երևակայության գավաթ» (Imagine Cup 2018) մրցույթը բաց է Հայաստանյան թիմերի համար

Microsoft ընկերությունը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հրավիրում են ավագ դպրոցի աշակերտներին, ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրատներին՝ մասնակցելու ամենամյա Imagine Cup միջազգային տեխնոլոգիական մրցույթին։ «Երևակայության գավաթ» մրցույթն աշխարհի առաջատար ամենամյա միջազգային մրցույթներից է ՏՏ ոլորտի ուսանողների համար, որն անցկացվում է Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից և նպատակ ունի օգնել երիտասարդ մասնագետներին՝ բացահայտելու իրենց ներուժը, իրականացնելու իրենց գաղափարները սեփական նախագծերում և ներկայացնել դրանք միջազգային փորձագետներին։ Այսօր մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրներ և տարածաշրջաններ ողջ աշխարհում:

#imaginecup #contest #

Համայնքների տվյալների թվայնացումը որպես պրակտիկայի ծրագրի նախագիծ

Տվյալագիտությունն այսօր ամենից արագ զարգացող տեխնոլոգիաներից է: Հայաստանի համար սա նույնպես կարևոր ուղղություն է։ Արդյունաբերական չորրորդ հեղափոխությունը նոր խաղի կանոններ է թելադրում ամբողջ աշխարհում, և ի հայտ են գալիս բեկումնային տեխնոլոգիաներ, որոնք սկսում են փոխել աշխարհը։ Սակայն տվյալագիտությունը կարող է զարգանալ, եթե առկա է այդ ոլորտի տվյալների թվային տարբերակը։ Շիրակի մարզպետարանը նախաձեռնել է Ախուրյանի համայնքի մասին ամբողջական տեղեկատվության թվայնացման նախագիծը, որն իրականացնում է Gtech ընկերությունը՝ Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի մասնակիցներ՝ Գևորգ Հովհաննիսյանը և Գուրգեն Պետրոսյանի հետ համատեղ։

#EU4Business #EU4Education #codingbootcamp #learnprogramming

Վերադարձա Գյումրի ու դարձա ծրագրավորող

Հոգով արվեստագետ, մասնագիտությամբ երաժիշտ, ներկայումս արդեն ծրագրավորող Սոնա Իսրայելյանը ընդամենը մեկ տարի առաջ որոշեց Ռուսաստանից հետ վերադառնալ Հայաստան, դառնալ ծրագրավորող և փորձել այստեղ գտնել աշխատանք և արեց։ Մեկ տարի անց նա Ավռոմիկ ընկերությունում ոչ միայն աշխատում է որպես ծրագրավորող, այլ նաև հանդիսանում է Գյումրու մասնաճյուղի ղեկավար։ Սոնան Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզի» ծրագրի մասնակից է։

#EU4Business #EU4Education #learnprogramming

Տարբեր մասնագիտություններից անցում ծրագրավորմանը

Տնտեսագետներից, մաթեմատիկոսներից և արվեստաբաններից բաղկացած այս խումբը Եվրոպական միության և ՀՀ Տարածքային զարգացման և կառավարման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում մասնակցել է 5-ամսյա ծրագրավորման դասընթացների և խորապես ուսումնասիրել C# ծրագրավորման լեզուն՝ չունենալով ոչ մի մասնագիտական գիտելիքներ ծրագրավորման ոլորտում։ Դասընթացների ավարտից հետո դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցներից ձևավորվեցին խմբեր, որոնք, աշխատելով տարբեր մենթորների հետ, սկսեցին մշակել իրական նախագծեր։

#learnprogramming #EU4Business #EU4Education #EU4Regions

Խաղերի ծրագրավորումը որպես մասնագիտական ընտրություն

5-ամսյա ինտենսիվ դասընթացներից հետո Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի մասնակիցները Շիրակի մարզում գործող ընկերությունների մոտ անցան տարբեր թեստեր և հարցազրույցներ, որոնց արդյունքների հիման վրա կազմավորվեցին թիմեր, ովքեր այդ ընկերությունների հետ միասին, մենթորների վերահսկողությամբ, սկսեցին մշակել տարբեր նախագծեր։ Խաղերի նախագծման ոլորտում մասնագիտացած Աննանիկս ընկերությունն առաջարկեց այս թիմին մշակել Tower Defense մի խաղ՝ սկզբից մինչև վերջ։ Սկզբնական շրջանում փորձեցին մշակել խաղերի փոքր կտորներ, ինչը զարգացրեց ծրագրավորման ոլորտում նրանց ունեցած պրակտիկ հմտությունները, այնուհետև սկսեցին մի մեծ խաղի նախագծումը։

#EU4Business #EU4Education #EU4Regions #learnprogramming

Ծրագրավորման ճամբարից ուղիղ PicsArt

19 տարեկանում որպես ծրագրավորող աշխատել ցանկանում են շատերը, իսկ PicsArt-ում աշխատելը շատերի համար է մնում երազանք, ինչը չենք կարող ասել ծրագրավորման ճամբարի` արդեն նախկին մասնակից Դավիթ Փիլիպոսյանի մասին։ «Մինչև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն գալը սովորում էի Պոլիտեխնիկի 1-ին կուրսում, գրեթե պատկերացում չունեի, թե ծրագրավորումն ինչ է իրենից ներկայացնում, ու շատ քիչ բան գիտեի C++ ից: ՄԻԿ-ի մասին ընդհանրապես տեղեկություն չունեի, իսկ ծրագրավորման ճամբարի մասին տեղեկացա ֆեյսբուքի գովազդից:»

MICcodingbootcamp MIC students story MICstudent learn programming

Նախկին իրավաբան, ներկայումս ծրագրավորող

Մի քանի տարի առաջ իրավաբանական կրթությունը շատ մոդայիկ էր, և ԲՈՒՀ-ական ընդունելության ժամանակ ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողները պայքարում էին այդ ֆակուլտետ ընդունվելու համար։ Մի քանի տարի անց հետաքրքիր է փաստել, որ նրանցից շատ քչերն են ներկայումս աշխատում իրենց մասնագիտությամբ։ 6 ամիս առաջ, երբ առաջին անգամ հայտարարվեց ծրագրավորման ճամբարի մասին, դիմողների քանակը գերազանցում էր 150-ը։ Թեստավորում և անհատական հարցազրույց անցնելուց հետո ընտրվեցին տարբեր մասնագիտություններ ունեցող 15 մասնակիցներ, ովքեր իրենց առաջին քայլերն էին անում ծրագրավորման ոլորտում։ Նրանց թվում էր նաև իրավաբանական կրթություն ունեցող Կարեն Գևորգյանը։

MICcodingbootcamp MICstudent #learnprogramming

Big Data-ն՝ որպես «Հեռահաղորդակցության հեքըթոն»-ի գլխավոր ուղղություն

Հոկտեմբերի 20-21-ին Beeline Հայաստանը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում են հեռահաղորդակցության ոլորտի «Հեքըթոն», որի հիմնական ուղղությունն է ընտրվել Big Data-ի օգտագործումը՝ ոլորտի խնդիրների համար տարբեր լուծումներ մշակելու համար։ Հեռահաղորդակցության ոլորտը մեծ զարգացում է ապրել, և ներկայումս օպերատորները ոչ միայն հեռախոսային կապ ապահովողներ են, այլ ինտերնետ կապի միջոցով այլ ծառայություններ մատուցողներ։ Օպերատորների ունեցած հսկայական տվյալների բազաների հետ ճիշտ աշխատանքի և նորարար լուծումների կիրառման արդյունքում կարող են ստեղծվել նորարար, կիրառելի և եկամտաբեր պրոդուկտներ։ Big Data-ի կիրառմամբ լուծումների մշակումը տրենդային է ՏՏ ոլորտում, և հայ ծրագրավորողները մեծապես հետաքրքրված են այս ուղղությամբ։

telecommunications Hackathon

Ինչպիսի՞ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտում

Ցանկանում ե՞ք մասնակցել Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Բիլայն Հայաստանի հետ համատեղ կազմակերպվող Հեռահաղորդակցության հեքըթոնին, բայց դեռևս չունե՞ք գաղափար։ Մենք ներկայացնում են ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնց շուրջ կարող են լինել Ձեր լուծումները:

telecommunications hackathon Beeline Armenia

Հեռահաղորդակցության հեքըթոն

Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաները մեծ փոփոխություններ են առաջ բերում տնտեսության բոլոր ճյուղերում։ Հեռահաղորդակցությունն արագ զարգացող և մրցունակ ոլորտ է, որտեղ մեծ են հաճախորդների սպասումները և առկա է նոր ու բարելավված ծառայությունների հանդեպ մշտական պահանջարկը։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Բիլայն Հայաստանի հետ համատեղ կազմակերպում է հեռահաղորդակցության ոլորտի երկրորդ հեքըթոնը՝ նպատակ ունենալով խրախուսել հեռահաղորդակցության ոլորտում թվային և նորարար լուծումների մշակումը։

hackathon telecommunications

Դրամաշնորհի հնարավորություն

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում են դրամաշնորհային մրցույթ ծրագրի գործընկեր ՏՏ կազմակերպությունների համար։ Մրցույթի նպատակն է աջակցել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններին՝ մի կողմից ընդլայնելու իրենց գործունեության շրջանակը և մյուս կողմից աջակցելու նրանց բավարարել մասնագետների համալրման պահանջը և աշխատանքի ընդունել նոր կրտսեր ծրագրավորողների։

Ծրագրավորում սովորելը մի փուլ չէ

Մեր կենտրոնի ուսանող Արման Գասպարյանի ծրագրավորող դառնալու պատմությունը շատ երկար չէ, բայց հարուստ ու հետաքրքիր: «Ծրագրավորում սկսեցի սովորել 22 տարեկանում ու մտածում էի` միգուցե արդեն ուշ է ծրագրավորում սովորելու համար, որովհետև մինչ այդ փորձել էի սովորել գրքերի միջոցով։ Ինովացիոն կենտրոնում անցա մի քանի դասընթացներ և հասկացա, որ ծրագրավորում սովորելու համար միայն կարդալը շատ քիչ է։ Կարծում եմ լավ ծրագրավորող դառնալու համար պետք է գտնել ծրագրավորման այն ճյուղը, որը հետաքրքիր կլինի քեզ։»

volo coding bootcamp in Armenia

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է իր արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքն հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100,000-ից ավել ներբեռնում։

Seedstars World seedstars startup pitching

Երբ ճանապարհը հեշտ չէ, բայց արժե անցնել

Կյանքումս եկավ մի պահ, երբ ազատ ժամանակ ունեի և որոշեցի, որ սովորեմ մի բան, որը շատ եմ սիրում անել։ Դեռևես Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորելիս ծրագրավորումը ընտրել էի որպես ոչ մասնագիտական առարկա և ինձ շատ էր դուր եկել։ Ֆեյսբուքով տեսա ծրագրավորման դասընթացների մասին հայտարարությունը և որոշեցի, որ նախնական գնամ տեղեկատվական հանդիպմանը։ Հունվարի 27-ն էր, և դասախոս Արտյոմ Տոնոյանը պատմում էր C# ծրագրավորման լեզվի առավելությունների մասին։ Հանդիպումից հետո որոշեցի, որ պետք է փորձել սովորել այդ լեզուն։ Ծրագրավորում սովորելը հեշտ չէ, շատ ժամանակ, նվիրվածություն ու համբերություն է պետք, ու եթե ծրագրավորումը չես սիրում, շատ բարդ կլինի։ Ոգևորում է այն, որ ծրագրավորումը մի ոլորտ է, որտեղ լճացում չկա, անընդհատ նոր բան ես սովորում, անընդհատ խնդրի լուծումներ ես մտածում։

#codingbootcamp #internship #learnprogramming

Ի՞նչ անել QA մասնագետ դառնալու համար

Այս հարցը մեր կենտրոնում լսում ենք ամեն օր, այն էլ տասնյակ անգամ։ Այս հարցի ամենալավ պատասխաններից մեկը տալիս է «Որակի ապահովման հիմունքներ» դասընթացի նախկին մասնակից և իսկ ներկայումս Seven Smarts ընկերության QA մասնագետ Զառա Մուրադյանը։ Դասընթացների ամենակարևոր մասը երևի թե լավ ժամանակն էր, և դասախոս Արթուրի ստեղծած միջավայրը, որ ստիպում էր գործից հետո հոգնած, բայց հավեսով գալ դասի։ Կարճ ժամանակում շատ բան ես սովորում, շատ գիտելիք ես ստանում, բայց շատ բան կախված է քեզանից, թե ինչքան ինքնուրույն կկարդաս, կաշխատես։ Համացանցում շատ բան կգտնես կարդալու, բայց դասընթացի առավելությունը նրանում է, որ դասախոսը տալիս է ճիշտ ուղղությամբ մտածելու ուղղվածություն և ոչ պակաս կարևոր մոտիվացիա։ Արդյունքում կարող ես դառնալ մասնագետ, ով կարողանում է անել գրագետ QA․ գիտես՝ որտեղից սկսել, գործել կազմակերպված, չթողնել, որ ամեն ինչ անեն վերջանցնեն, նոր դու սկսես աշխատել։ Գիտես քո բոլոր քայլերը ու դրա անելու պրակտիկ ձևերը, որովհետև դասընթացին ուղղակի չես լսում կամ կարդում, այլ անում ես իրական թեստավորում:

Why to learn QA Quality assurance trainings in Armenia QA specialist

Ներդրողների և մենթորների հետ հանդիպումների հիանալի արդյունքները

Հայկական ստարտափային էկոհամակարգի հանդեպ հետաքրքրությունը մեծ է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Բազմաթիվ աքսելերացիոն ծրագրեր և ներդրողներ հետաքրքրված են հայաստանյան թիմերով և տարբեր միջոցառումների ընթացքում փորձում են ծանոթանալ նրանց պրոդուկտներին։ Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափերի համար նախատեսված «Investor and mentorship day» միջոցառումը։ Եվրոպական հայտնի Startup Wise Guys աքսելերատորի հիմնադիրները, ֆրանսիական Startdoon ներդրումային նախաձեռնության հիմնադիրները և հայկական ստարտափերում ներդրումներ կատարող smartgate.vc վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները մի ամբողջ օր անհատական հանդիպումների ձևաչափով (office hours) աշխատեցին ընտրված 13 ստարտափերի հետ, որոնք ներկայացնում էին ինչպես B2B, այնպես էլ B2C լուծումներ։

Investor; mentorship mentorship opportunity acceleration program

Ամենակարեւորը` հաճույք ստանալն աշխատանքից

Յուրաքանչյուր ամիս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն տարբեր դասընթացների են սկսում հաճախել 200-ից ավել ուսանողներ, ոմանք՝ սկսնակ, ոմանք՝ որոշակի գիտելիքներով։ Նրանք բոլորը ձգտում են կարճ ժամանակում դառնալ լավ ծրագրավորող և անցնել աշխատանքի։ Հաջողում են նրանք, ովքեր ի թիվս վերոնշյալ կետերի, նաև հաճույք են ստանում ծրագրավորումից։ Հայկ Հարությունյանը կենտրոնում C# դասընթացների էր հաճախում դեռևս 2011-2012թթ․ին, սակայն դասընթացներից հետո չստացվեց փոխել աշխատանքը։ 2016-ին, երբ հայտարարվեց BetConstruct ընկերության հետ պրակտիկայի ծրագիրը, Հայկը նույնպես դիմեց և մասնակցեց առաջին փուլին, որի ավարտին արդեն ուներ բավարար գիտելիքներ և փորձ աշխատանքի անցնելու համար։ Ներկայումս Հայկը աշխատում է Optym Armenia-ում որպես QA Automation Engineer։

learn programming in Armenia coding bootcamp in Armenia

Ծրագրավորման ճամբարի 5 չգրված օրենքները

Յուրաքանչյուր համակարգում գոյություն ունեն չգրված օրենքներ, որոնք երբեմն ավելի կարևոր են գրվածներից։ Բացառություն չէ նաև ծրագրավորման ճամբարը/coding bootcamp-ը, և այս դեպքում այդ օրենքները պետք է իմանալ նախապես, եթե իհարկե ուզում ես արդյունքի հասնել և դառնալ ծրագրավորող։

coding bootcamp in Armenia learning programming programming courses

Ծրագրավորում = հաճելի զբաղմունք + մեծ հեռանկար

6000-ից ավել ուսանողներ մասնակցել են մեր դասընթացներին և փորձը ցույց է տալիս, որ մեծ հաջողությունների հասնում են նրանք, ում համար ծրագրավորումը ոչ միայն լավ գումար վաստակելու միջոց է, այլ նախ և առաջ սիրած զբաղմունք։ Ժաննա Վարդանյանի համար ծրագրավորումը հաճելիի համադրումն է հեռանկարայինի հետ։ «Դեռ դպրոցական տարիքից նախընտրում էի բնագիտական առարկաները, սիրում էի ինքս իմ առջև դնել խնդիրներ և լուծել դրանք: Սովորելով ՄԻԿ-ում՝ ստացա բավականին խորը տեսական գիտելիքներ ծրագրավորման ոլորտում, որոնք իհարկե կարևոր են, բայց ամեն դեպքում չեն լրացնում պրակտիկ գիտելիքների բացը:

learn programming in Armenia MIC students story

Հարցազրույցն որպես բիզնես քննարկում

Share if you care/Կիսվիր եթե քեզ համար մեկ չէ․․․ Այս արտահայտությունն ամենալավը գործում է ՏՏ ոլորտում։ Լավ մասնագետները փորձում են կրթել նորերին, կիսվել իրենց սխալներով, ներքին խոհանոցի գաղտնիքներով և ընդլայնել դաշտը։ «Ինչո՞ւ» հարցին կան պատասխանի բազմաթիվ տարբերակներ, բայց երևի ամենակարևորը նա է, որ իրենց համար մեկ չէ։

Share if you care how to pass an interview how to write a winning CV

Նկարիչ-մոդելավորողից - UI/UX դիզայներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աղջիկների ներգրավվածությունը վաղուց այլևս նորություն չէ, նրանց քանակը ոչ միայն մեծանում է, այլև նկատվում է հետաքրքիր տենդենց․ աղջիկները հիմնականում զբաղվում են ստեղծարար տարրեր պարունակող աշխատանքով։ Մեր ուսանողներից Միլենա Մանթաշյանը, մոտ լինելով արվեստի ոլորտին, իր ստեղծարար մտքերն է արտացոլում վեբ ծրագրավորման, մասնավորապես UI/UX դիզայնի ոլորտում։

learn programming in Armenia

Campathon - Coolest event of the summer

Microsoft Innovation Center Armenia in partnership with Startup Armenia Foundation and GlobalAM organize Campathon (Hackathon in Startup tent camp) during Sevan Startup Summit on July 27-28. If you are a team of 2-4 people and have software engineers in your team, and are ready to pack your laptop and join the Sevan Startup Summit, then this is the coolest event for you to attend. Campathon will be a 24-hour coding event for Sevan Startup Summit attendees. Selected teams will develop prototype versions of different software solutions within 24 hours.

Campathon startup innovation

Ի՞նչ է պետք լավ ծրագրավորող դառնալու համար

Ուսանողներ կան, որոնց հետ կարող ես ժամերով խոսել ու խոսել։ Գերաս Երեմյանը և Վահագն Ղլիջյանը այդ ուսանողներից են։ Նրանց անցած ճանապարհը շատ հետաքրքիր է, իսկ խորհուրդները՝ ուսուցողական։

learn programming programming courses in Armenia

Երբ մի բան սիրում ես, հավեսով ես անում

Յուրաքանչյուր ամիս մեր կենտրոնում սովորում են հարյուրավոր ուսանողներ, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր հետաքրքրություններ և ծրագրավորում սովորում են տարբեր պատճառներով, սակայն գրեթե բոլորին միավորում են լավ մաթեմատիկական գիտելիքները և մաթեմատիկայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ Մովսես Սարյանը նույնպես բացառություն չէ։

learn programming programming courses in Armenia

3 բան, որ պետք է իմանալ ցանցային ադմինիստրավորման մասին

Ո՞վ է ցանցային ադմինիստրտորը Ցանկացած ոլորտ և ձեռնարկություն, լինի գործարան, խանութ, հյուրանոց, թե մեծ կորպորացիա, ունի ցանցային ադմինիստրատորի կարիք, ով միավորում է բոլորի համակարգիչները, կառավարում ցանցի ռեսուրսները, օպտիմիզացնում ցանցային բեռնվածությունը, ստեղծում ինչպես իրար մոտ, այնպես էլ ֆիզիկապես իրարից հեռու աշխատող համակարգիչների միջև անխափան ցանց, և լուծում դրանց ապարատա–ծրագրային խնդիրները։ «Չգիտեմ՝ ինչ եղավ», «ինտերնետը հասանելի չէ», «չեմ կարողանում ֆայլային սերվերից ներբեռնել իմ ֆայլերը», կամ «ինձ այս կամ այն ծրագիրն է պետք», «իսկ ոնց անեմ, որ մի քանի համակարգիչներ օգտագործեն նույն տպիչը»։ Այս բոլոր հարցերով զբաղվում է հենց ցանցային ադմինիստրատորը։

network administration

Ծրագրավորման ճամբար VS ավանդական կրթություն VS ինքնուսուցում

Կրթական ոլորտ կամ հաստատություն ընտրելիս միշտ դիտարկում ես մի քանի տարբերակներ և դրանց միջև համեմատականներ անցկացնում։ Եթե որոշել ես ծրագրավորող դառնալ և դա անել կարճ ժամանակում, ապա արժե դիտարկել հետևյալ 3 ուսուման «ճանապարհները»՝ 1․Ծրագրավորման ճամբար (coding bootcamp) 2․ Ավանդական կրթություն 3․ Ինքնուսուցում

coding bootcamp learn programming

Արդյո՞ք ծրագրավորման ճամբարը ինձ համար է

Ցանկացած ուսումնական ծրագրին մասնակցելուց առաջ, լինի դա քառամյա դիպլոմավորված կուրս, 1 շաբաթյա դասընթաց թե 6 ամսյա ծրագրավորման ճամբար մասնակցելուց առաջ դու քեզ հարց ես տալիս, թե արդյո՞ք այն քեզ համար է։ Այդ հարցը քեզ առավել շատ հետաքրքրում է, երբ բացի ժամանակ հատկացնելուց պետք է նաև որոշակի ֆինանսական ներդրում անես։ Ինչպես ցանկացած ապրանքի գնման դեպքում, այնպես էլ այս պարագայում, դիտարկում ես ֆինանսական արդյունավետությունը և գնահատում գնումից՝ շահող դուրս գալու հավանականությունը։

coding coding bootcamp programming fundamentals learn programming

Տնտեսագետից ծրագրավորող - Սաթենիկի անցած ուղին

Սաթենիկ Մարկոսյանը մեկն է մեր այն ուսանողներից, ովքեր ոչ միայն մեկ տարում կարող են մասնագիտություն փոխել, դառնալ ծրագրավորող, այլև այնքան հմտանալ նոր մասնագիտության մեջ, որ կարողանալ դասավանդել և կրթել ծրագրավորողների նոր սերնդի։ «Մասնագիտությամբ տնտեսագետ եմ և երկար տարիներ աշխատել եմ բանկային ոլորտում։ Սակայն միշտ սիրել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը․ այն հնարավորություն է տալիս աբստարկտ և լայն մտածել, ինչու չէ նաև ստեղծագործել։

programming fundamentals programming learn programming success development

Ծրագրավորման ճամբար՝ դասընթացից անմիջապես աշխատանքի

Ի՞նչ է ծրագրավորման ճամբարը։ Դասընթացների մի ծրագիր, որի ընթացքում մասնակիցը սովորում է ծրագրավորման՝ ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող մասերը։ Կարճ ժամանակահատվածում ամբողջ ուշադրությունը կենտրոնացվում է կոդ գրելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին և իրական նախագծերի հիման վրա ծրագրավորման տրամաբանության զարգացմանը։

coding C# coding bootcamp learn programming programming

Ոսկե ծիրանից «ոսկե» աշխատանքի

«Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, 7 տարի աշխատել եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ու բացարձակ կապ չունեի ծրագրավորման հետ։ Մի օր ուղղակի Google-ում ման էի գալիս, տեսա ՄԻԿ-ի կայքը և դասընթացները, որոշեցի, որ ինքնուրույն մի քիչ սովորեմ, այնուհետև մասնակցեմ C#-ի առաջին մակարդակին։ Դասընթացների սկզբում շատ դժվար էր, սակայն իմ դասախոս Արտյոմ Տոնոյանը իր դասավանդման միջոցով այնպես արեց, որ ամեն ինչ հեշտ լինի։ 21 օր հետո նունիսկ իրական հնարավորություն կար ինչ-որ աշխատանքի անցնել։ Առաջադրանք էին տվել, որը կարողանում էի անել, ինչը ավելի ոգևորեց։ Մասնակցեցի պրակտիկայի ծրագրին, որտեղ բացի ծրագրավորումից շատ բան սովորեցի։ Սովորելու պրոցեսը ընդհանուր տևեց 8 ամիս, որից հետո աշխատանք գտա։ Աշխատանքի ընդունվելիս նայում են ոչ միայն, թե ինչ գիտես, այլ նաև թե ինչ մարդկային հատկանիշներ ունես, թիմի անդամ կդառնաս, թե չէ, կմերվես թիմի հետ, տրված պրոյեկտն առաջ կտանես։ Լավ ծրագրավորող դառնալու համար միայն գիտելիքները քիչ են։»

Արժե՞ սովորել Python

Որքան ծրագրավորող, այնքան կարծիք այն հարցի վերաբերյալ, թե ինչ ծրագրավորման լեզվից արժե սկսել և ինչ հերթականությամբ սովորել: Շատերի կարծիքով ծրագրավորման տրամաբանությունը հասկանալու և ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար արժե սկսել «օձանման» այս լեզվից։ Հետաքրքիր է փաստել, որ շատերը Python անունը նմանեցնում են պիտոնին, սակայն իրականում այն առաջացել է Մոնթի Փայթըն անգլիական կատակերգական խմբի անունից։

python programming learn programming

Սովորեք ծրագրավորման տրամաբանությունը, այլ ոչ թե կոնկրետ լեզու

Բանակից նոր էի եկել, ընդունվեցի պոլիտեխնիկի մագիստրատուրան։ Լսեցի, որ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նոր ծրագիր է սկսում և պատրաստում է մասնագետների, ովքեր թիմերի կազմում պիտի մշակեին տեխնոլոգիական նոր լուծումներ։ Որոշեցի մասնակցել այդ ծրագրին, սկզբում հույս չունեի, որ կանցնեմ։ Անցա թեստը, հարցազրույցը և սկսեցի դասերի գալ: Գիտելիքներս այդ պահին գրեթե զրոյական էին, սովորեցի ծրագրավորման լոգիկան և ոչ թե ծրագրավորման մի լեզու ոտանավորի նման, այլ հենց տրամաբանությունը։

programming fundamentals programming learn programming

Երբ նպատակասլացությունը ու ճիշտ գիտելիքները խոչընդոտներ չեն ճանաչում

2016թ․ի սեպտեմբերին երբ սկսում էինք նոր դասընթաց UI/UX դիզայն վերնագրով, ոչ մեկ չէր ակնկալում, որ դասընթացը դեռ չավարտած մասնակիցներից շատերն արդեն աշխատանք կգտնեն։ Մասնակիցներից էր նաև Սուսաննա Ղազարյանը, ով ժամանակին ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան և մի 8-9 տարի չէր աշխատել։ «Եկա տեղեկատվական հանդիպման և դասախոս Տիգրանին հարցրեցի, թե արդյո՞ք խնդիր չէ, որ Photoshop կամ Illustrator չգիտեմ։ Կկարողանա՞մ ես արդյո՞ք դառնալ UI/UX դիզայներ և հիշում եմ, որ պատասխանեց, որ եթե նպատակասլաց ես, ունես ցանկություն և մի քիչ ճաշակ, ապա կկարողանաս։

Ծրագրավորումը պետք է նաև բանակային ծառայության ժամանակ

Մի քանի օրից մեր ուսանող Համլետը կզորակոչվի հայկական բանակ, սակայն ծրագրավորումից շատ հեռու չի լինի։ Մասնակցելով Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթին Համլետը, օգտագործելով Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ստացած գիտելիքները, գրեց մի ծրագիր որը հաշվարկում էր տվյալները, լուծում հրետանու հետ կապված հաշվարկային խնդիրները, նաև կոդավորում տվյալները: Մրցույթին մասնակցում էին բավականին շատ մասնակիցներ, շատ բարդ ընտրություն էր սպասվում, դիմորդների հետ հարցազրույցներ էին անցնակացրել 3 խմբերից կազմված ժյուրիներ։ Ընտրվեցին լավագույն 10 մասնակիցները, որոնց շարքում 4-րդն էր մեր ուսանող Համլետը, ով բանակային ծառայության ժամանակ կզբաղվի իր սիրելի մասնագիտությամբ, որը սովորեց 1 տարվա ընթացքում։

programming fundamentals programming learn programming C#

Թույն գործի ակնկալիքից մինչև իրական լավ գործ

Մեր կենտրոն եկող ցանկացած մարդ ծանոթ է մեր կենտրոնի սիրելի ուսանողներից Հայկ Հարությունյանին, ով ավելի շատ ապրում էր մեր մոտ, քան ուղղակի սովորում։ Լավ տրամադրության դեպքում նա երբեմն նույնիսկ ուրախացնում էր կենտրոնի անձնակազմին իր բիթերով։ Սակայն սովորելուց զատ նա արդեն սկսել է աշխատել որպես ծրագրավորող։ Եթե հետ նայենք նրա անցած ճանապարհին կարող ենք նշել մի քանի ուղենիշեր։

programming fundamentals web development work learn programming

«Ծրագրավորման ժամը» սկիզբն է մի մեծ ուղու

Ինչպե՞ս և ո՞ր տարիքում են ծրագրավորել սկսել Բիլ Գեյթսը կամ Ստիվ Ջոբսը, ամբողջ աշխարհը գիտի, այ թե ինչպես են սկսում ծրագրավորել Հայաստանի աշակերտները, գիտեն «Ծրագրավորման ժամ» միջոցառման 300-ից ավել մասնակիցները, ովքեր դեկտեմբերի 18-ին հավաքվել էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և «Այբ» դպրոցի նախաձեռնած միջոցառմանը։ Մի քանի ժամերի ընթացքում մասնակիցները ոչ միայն սկսեցին խաղերի միջոցով հասկանալ ծրագրավորման տրամաբանությունը, այլև հաճույք ստանալ կոդ գրելուց։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսի ոգևորվածությամբ էին տարբեր տարիքի երեխաներ խորհրդակցում իրենց կցված մենթորի հետ և նրանից ցուցումներ ստանալուց հետո լուծում խնդիրները։ Իսկ մենթորների դերում էին Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների ծրագրավորողներ, ովքեր մեծ ոգևորվածությամբ կիսվում էին իրենց փորձով և խրախուսում մասնակիցներին փորձել այնքան, մինչև ճիշտ ստացվի։ Առանց մեր նվիրված մենթորների անհնար կլիներ պատկերացնել այս միջոցառման հաջողությունը։

hourofcode programming learn programming

Հայաստանի վարչապետը գրեց իր առաջին կոդը Գյումրու Ծրագրավորման ժամ միջոցառման ժամանակ

For the first time Gyumri, the second biggest city of Armenia hosted Hour of Code initiative, organized by Microsoft Innovation Center Armenia and Gyumri Technology Center. On December 7 more than 150 schoolchildren of various grades come together to learn coding through SoloLearn application, which has developed a specific lesson plan for Hour of Code. Programming is still new to schoolchildren and the enthusiasm and energy of the Hour of Code inspired not all participants but also the Prime Minister Karen Karapetyan to try learning coding. He wrote his first CSS code and felt the victory of writing a code which went live. He was excited to see that tech education is getting more and more popular in Gyumri and expressed his willingness to support this mood spreading in every corner of Armenia.

«Ծրագրավորման ժամը» կարող է դառնալ ինտելեկտուալ Հայաստանի սկզբնաղբյուրներից մեկը

Հայաստանում արդեն երրորդ անգամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում է Ծրագրավորման ժամ/ Hour of Code միջոցառումը։ Ընդլայնելով միջոցառման աշխարհագրությունը այս տարի ի հավելումն Երևանի այն կազմակերպվում է նաև Գյումրիում և Վանաձորում։ 2015-ին Երևանյան միջոցառմանը մասնակցեցին 5-18 տարեկան 250-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից։ Այս տարի ակնկալվում է, որ մասնակիցների քանակն առնվազն կկրկնապատկվի։ Ծրագրավորման ժամն առաջինը կմեկնարկի Վանաձորում դեկտեմբերի 5-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, Գյումրիում՝ Գյումրի Տեխնոլոգիական կենտրոնում և Երևանում՝ «Այբ» դպրոցում։ Ի՞նչ է սպասվում Ծրագրավորման ժամ/ Hour of Code 2016-ին

hour of code programmming development

Another step in ‘Stairway to Heaven’

Every startup regardless its development stage is looking for funding, whether it is from investors, venture capitalists or his/her favorite uncle because one understands that if they run out of money, their startup dies. So the startup development is like a stairway to heaven. The stairway is not smooth and is full of ups and downs. Sometimes we need to lose small battles in order to win the war. Small battles are pitching opportunities, and such opportunity for Armenian startups is UpStart startup pitching competition. More than 80 startups started the war, 30 passed the first round of selection, but only 16 startups won the first battle. They have got selected after pre-screening of applications and one-on-one interviews with organizers.

upstart startup contest winner award

9 months- From Programming Fundamentals to a Developer

Armen Barkhudaryan started learning programming from zero at our center and passed the following courses: Programming Fundamentals for Beginners, C#/Level 1, C#/OOP and coding bootcamp program. Armen currently works at Intel-Soll company as a developer.

coding bootcamp C# OOP training course development programming fundamentals professionalism trainer

Upstart – new start for best ideas

More than 75 applications have been submitted for the Upstart competition, open to startups which offer innovative solutions. Upstart is a joint initiative of the Institute of Innovative Technology and Microsoft Innovation Center Armenia to support start-up companies that are at the development stage and need investments of up to $250 thousand.

upstart startup Acceleration pitching battle application review selection

Telecommunications Hackathon 2016

On October 1, 2016 Microsoft Innovation Center Armenia together with Beeline Armenia organized the first telecommunications-related Hackathon in Armenia, which attracted a lot of interest and created healthy buzz among developers and non-developers. More than 30 teams have submitted their applications, and the initial screening has identified the eligible 17 teams, which participated in 12-hour Hackathon and developed the prototypes of innovative solutions to various problems of telecommunications.

hackathon contest jury winner award solution startup

Growth is at the heart of every product success story

On September 29, 2016 an online talk was organized with the tech lead of Facebook Messenger’s Growth team Zorayr Khalapyan at Microsoft Innovation Center Armenia. The talk was organized within scopes of HyeTech Talks. The talk gathered more than 80 developers, entrepreneurs, marketers, interested in this topic, who made an online connection to Zorayr, located in Silicon Valley. Zorayr marveled at learning engineering fundamentals and building things, and that path took him through classes at Stanford, Harvard, winning first at a national level Java competition, majoring in CS at UCLA, interning at Amazon, Microsoft, Facebook and eventually starting on Messenger as an iOS engineer.

talk startup product success growth strategy sales

Embracing Technologies and Social Entrepreneurship_Open Call

Microsoft Innovation Center Armenia (MIC Armenia) launches a new project, entitled ‘Embracing Technologies and Social Entrepreneurship,’ funded by the US Embassy in Armenia. Within the framework of the project MIC Armenia announces an open call for NGOs, which have an interesting solution for social entrepreneurship. If your organization has identified a social problem, which can be solved through technologies, then this project is designed for your NGO. Through this project we will help you to develop the idea into a social entrepreneurship. We don’t have any limitations related to the topic, sphere and problems. You suggest an innovative solution, we help you to understand what social technological entrepreneurship is and how the idea of your organization can be turned into sustainable and income-generating business.

technologies social entrepreneurship startup NGO training master class mentorship idea business

CRASH Course on SALES from IE Business School

IE Business School and Microsoft Innovation Center invite you to participate in a Turbo sales crash course for entrepreneurs and business leaders. This crash course will teach you the most valuable lesson: that is, how to build a highly effective sales strategy for your future or existing startups and corporate projects. Sales are the backbone of any business, as well as the biggest headache, while presenting and selling your new idea is an art. And the master class is just about this.

sales enterpreneurship enterprise startup business crash course sales strategy

5 Reasons to Participate in a Hackathon

Microsoft Innovation Center Armenia has been organizing Hackathons already for 5 years and based on the experience we have identified our 5 reasons to participate in a Hackathon.

reasons hackathon telecommunications

What to develop for Hackathon

On September 16 Andrey Pyatakhin, General Director of Beeline Armenia and Hayk Karapetyan, the commercial director had a meeting with the youth, interested in the Hackathon and discussed problems, existing the field of telecommunications and shared the expectation on the solutions to be developed within the Hackathon.

Hackathon contest solution telecommunications internet telephone award

Մեր ուսանողները – լավ աշխատակիցներ/Աշոտ Իսրաելյան

Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցներն այն ուսանողների հետ, ովքեր մեր կենտրոնում մասնակցել են տարբեր դասընթացների և ներկայումս աշխատում են Հայաստանի տարբեր ՏՏ ընկերություններում։ Աշոտ Իսրաելյանը մասնակցել է «Վեբ ծրագրավորման» դասընթացին և ներկայումս աշխատում է Peyotto ընկերությունում

Programming fundamentals programming development student web development

Startup & IT events you should not miss this autumn

Armenia will become a technological ‘volcano’ in October, emitting various local and international events for startups and IT community and bringing together innovators, investors, techno representatives and entrepreneurs from around the world.

IT Hackathon Acceleration Digitec

Earlyone will present Armenia at Seedstars World

On June 25 Microsoft Innovation Center Armenia, in collaboration with Enterprise Incubator Foundation and Innovative Solutions and Technologies Center organized the local selection of Seedstars international contest at the American University of Armenia. 12 startups, selected out of 50 applications have presented their products to the jury panel, consisting of international and local experts. The jury members have evaluated the products against a number of criteria: team, current development stage, scalability, value added etc. After the jury deliberation session the winning teams have been announced. Earlyone will present Armenia at the international contest, which will take place in Switzerland in 2017.

Seedstars World EarlyOne Bazillion beings Qlim BetConstruct Swiss Embassy

American dream or Made in Armenia

Armenia IT ecosystem is building role models! With already several acquisitions in its story board, the latest buzzes go around Joomag, Sololearn, Picsart, Teamable, Renderforest, ggTaxi, Shadowmatic, Menu.am, Codefights, WiCastr, Ginosi, Yecup, Flat-Club, and many others, which have developed disrupting solutions for a global audience and are successfully growing in international markets and also putting Armenia on map as an awesome startup hub.

american dream made in Armenia startup Acceleration Acceleration program

Մեր ուսանողները – լավ աշխատակիցներ/Պարույր Մամիկոնյան

We continue the series of interviews with our students, who have passed various training sessions in programming and are currently employed by IT companies in Armenia. Paruyr Mamikonyan has passed training courses ‘Programming Fundamentals’ and ‘Web Programming’ and is currently employed by Questrade Armenia.

Programming fundamentals programming development student web development Paruyr Mamikonyan

Our students – good employees/David Karapetyan

We are starting a new series of interviews with our students, who have passed various training sessions in programming and are currently employed by IT companies in Armenia. Davit Karapetyan has passed training course on ASP.Net and is currently employed by Sourcio CJSC.

Programming fundamentals programming development student web development David Karapetyan Sourcio internship

Node.js – well-deserved hype or another myth?

Node.js is the hottest new technology in Silicon Valley and is currently being used by Microsoft, VMWare, Ebay, Yahoo, Paypal, Walmart, Uber, LinkedIn, Google, PicsArt and many more top tech companies. All these companies truly believe in the advantages of this technology. Node.js is widely spread also among the software developers, employed in Armenia. While describing it, they often say “real-time” or “highly scalable” and many other ear-catching terms, but what is Node.js in reality?

node js

What is front-end web development?

Nowadays everybody wants to learn programming and find a well-paid occupation. Considering the rapid development of IT sector in Armenia, it is wise to find the shortest way to the dream field and master skills through years. It doesn’t matter whether you have technical education or not, if you are motivated and hard-working, you can start your path in this field. Web development is easy to learn, and many people prefer this field. One can participate in a training course for two months and gain fundamental knowledge. However, if one is new to the field, terms such as front-end or back-end mean nothing. We would like to give you short introduction on front-end development and its tools.

Front-end web development HTML CSS JavaScript jQuery

What should children learn – coding or turning on the computer?

A vigorous debate starts every time between educators, technology experts and parents start the conversation about when a child should start learning programming. The biggest opponents insist that computers are bad for children, as they turn them into zombies. We think that the biggest problem in this debate is that there is a huge misunderstanding what should be taught: how to turn on and off the computer, Word or Excel or the real computer science, which is intellectually sustaining and life-enhancing for students.

coding debate algorithms development

7 + 1 reasons ‘NOT’ to learn programming in Armenia

In one of the interviews Steve Jobs, Apple’s co-founder said, “I think everybody in this country should learn how to program a computer because it teaches you how to think.” We are presenting 7+1 reasons why not to learn programming in Armenia.