HackaFair (Hackathon+Career fair)

Մասնակցի՛ր HackaFair-ին, ստեղծի՛ր հետաքրքիր նախագծերի դեմո տարբերակը և հաղթի՛ր արժեքավոր մրցանակներ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-6-ին (ուրբաթ-շաբաթ) կազմակերպում են նոր ձևաչափի հեքըթոն, որը հնարավորություն կտա մասնակիցներին գործնականում ցուցադրել ծրագրավորման ոլորտում իրենց ունեցած գիտելիքները պոտենցիալ գործատուներին, մրցել միմյանց հետ և ապացուցել, որ հնարավոր է 6 ամիսների ընթացքում սովորել ծրագրավորում և մշակել հետաքրքիր լուծումներ կամ դրանց դեմո տարբերակները։


Ո՞վ կարող է մասնակցել HackaFair-ին

Կարող ես մասնակցել դու, եթե 2017-2018թթ ընթացքում մասնակցել ես ծրագրավորման դասընթացների Եվրոպական միության կողմից  և ՀՀ Տարածքային զարգացման և կառավարման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում։


Ինչո՞ւ մասնակցել HackaFair-ին

  • Ծանոթանալու հնարավոր գործատուների հետ և գործնականում նրանց ցույց տալու ծրագրավորման ոլորտում ունեցած քո հմտությունները
  • Մշակելու հետաքրքիր նախագծեր տուրիզմի, կրթական, բիզնեսին ավտոմատացման, խաղերի և այլ ոլորտներում, որոնք միգուցե հետագայում դառնան հետաքրքիր պրոդուկտներ
  • Պայքարել մյուս թիմերի հետ, չափել ուժերը ձեր կատարած աշխատանքի ու գիտելիքների տեսքով։

Ինչպե՞ս դիմել

  • Կազմի՛ր 2-4 հոգանոց թիմ։
  • Մտածի՛ր քեզ հետաքրքրող ցանկացած խնդրի վերաբերյալ նորարար տեխնոլոգիական լուծում։
  • Մինչև սեպտեմբերի 30-ը լրացրո՛ւ հայտադիմումը։
  • Եվ տրամադրվի՛ր լավ ներկայանալ տարբեր ՏՏ ընկերությունների ներկայացուցիրչներին՝ քո գիտելիքներն ամբողջությամբ նրանց ցուցադրելու համար։

Ի՞նչ ենք անելու HackaFair-ին

  • Գրելու ենք հարյուրավոր տող կոդ 24 ժամերի ընթացքում
  • Ծանոթանալու ենք նոր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ
  • Ունենալու ենք հնարավորություն ներկայանալ պոտենցիալ գործատուներին և «գրավել նրանց ուշադրությունը»
  • Մասնակցելու ենք հետաքրքիր սեմինարների այն մասին, թե ինչպես ներկայանալ գործատուին, ինչպես դառնալ ավելի պահանջված ծրագրավորող և այլ հետաքրքիր թեմաներ ու էլ ավելի հետաքրքիր խոսնակներ
  • Հավես ու հետաքրքիր ժամանակ ենք անցկացնելու
  • Մրցելու ենք միմյանց հետ՝ ի ցույց դնելով ձեր թիմային աշխատանքը
  • Պայքարելու ենք լավ մրցանակների համար։

Միջոցառման մասնակցության համար թիմերը ընտրվելու են ըստ լրացված հայտադիմումի, քանի որ մասնակիցների քանակը լինելու է սահմանափակ 😊։ Խնդրում ենք մասնակցության հայտադիմումը լրացնել մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 1800: