Հայաստանի վարչապետը գրեց իր առաջին կոդը Գյումրու Ծրագրավորման ժամ միջոցառման ժամանակ

Առաջին անգամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում անցկացվեց Ծրագրավորման ժամ միջոցառումը։ Դեկտեմբերի 7-ին տարբեր դասարանների 150-ից ավել դպրոցականներ SoloLearn հավելվածի միջոցով սովորեցին ծրագրավորել։ SoloLearn-ը Ծրագրավորման ժամ միջոցառման համար մշակել էր հատուկ դասապլան։ Քանի որ ծրագրավորումը դեռևս շարունակում է մնալ նորություն դպրոցականների համար, միջոցառման  ոգևությունը և էներգետիկան ստիպեցին ոչ միայն մասնակիցներին տարվել ծրագրավորմամբ, այլ նաև երկրի վարչապետ Կարեն Կարապետյանին փորձել սովորել ծրագրավորում։ Պարոն վարչապետը գրեցի իր առաջին СSS կոդը և զգաց իրական կյանքում գրած կոդի արդյունքները։ Տեսնելով, թե որքան մեծ տարածում է գտնում տեխնիկական կրթությունը Գյումրիում, պարոն վարչապետը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու, որպեսզի այս ալիքը տարածվի Հայաստանի բոլոր անկյուններում։  

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը շարունակում է կազմակերպել Ծրագրավորման ժամ միջոցառումը և հաջորդ կանգառը կլինի Երևան քաղաքը, որին կմասնակցեն Հայաստանի տարբեր գյուղերից ու քաղաքներից 300-ից ավել աշակերտներ։