Ոսկե ծիրանից «ոսկե» աշխատանքի

- Ի՞նչ էր անում Գարեգին Համբարձումյանը 2016թ․ին։

«Ապրում» էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում և սովորում էր ծրագրավորում։

- Ի՞նչ է անում հիմա։

Աշխատում է Intell-Sol TM ընկերությունում որպես կրտսեր Full Stack ծրագրավորող 

«Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, 7 տարի աշխատել եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ու բացարձակ կապ չունեի ծրագրավորման հետ։ Մի օր ուղղակի Google-ում ման էի գալիս, տեսա ՄԻԿ-ի կայքը և դասընթացները, որոշեցի, որ ինքնուրույն մի քիչ սովորեմ, այնուհետև մասնակցեմ C#-ի առաջին մակարդակին։ Դասընթացների սկզբում շատ դժվար էր, սակայն իմ դասախոս Արտյոմ Տոնոյանը իր դասավանդման միջոցով այնպես արեց, որ ամեն ինչ հեշտ լինի։ 21 օր հետո նունիսկ իրական հնարավորություն կար ինչ-որ աշխատանքի անցնել։ Առաջադրանք էին տվել, որը կարողանում էի անել, ինչը ավելի ոգևորեց։ Մասնակցեցի պրակտիկայի ծրագրին, որտեղ բացի ծրագրավորումից շատ բան սովորեցի։ Սովորելու պրոցեսը ընդհանուր տևեց 8 ամիս, որից հետո աշխատանք գտա։

Աշխատանքի ընդունվելիս նայում են ոչ միայն, թե ինչ գիտես, այլ նաև թե ինչ մարդկային հատկանիշներ ունես, թիմի անդամ կդառնաս, թե չէ, կմերվես թիմի հետ, տրված պրոյեկտն առաջ կտանես։ Լավ ծրագրավորող դառնալու համար միայն գիտելիքները քիչ են։»