Big Data-ն՝ որպես «Հեռահաղորդակցության հեքըթոն»-ի գլխավոր ուղղություն

Հոկտեմբերի 20-21-ին Beeline Հայաստանը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում են հեռահաղորդակցության ոլորտի «Հեքըթոն», որի հիմնական ուղղությունն է ընտրվել Big Data-ի օգտագործումը՝ ոլորտի  խնդիրների համար տարբեր լուծումներ մշակելու համար։ Հեռահաղորդակցության ոլորտը մեծ զարգացում է ապրել, և ներկայումս օպերատորները ոչ միայն հեռախոսային կապ ապահովողներ են, այլ ինտերնետ կապի միջոցով այլ ծառայություններ մատուցողներ։ Օպերատորների ունեցած հսկայական տվյալների բազաների հետ ճիշտ աշխատանքի և նորարար լուծումների կիրառման արդյունքում կարող են ստեղծվել նորարար, կիրառելի և եկամտաբեր պրոդուկտներ։ Big Data-ի կիրառմամբ լուծումների մշակումը տրենդային է ՏՏ ոլորտում, և հայ ծրագրավորողները մեծապես հետաքրքրված են այս ուղղությամբ։ Big Data-ով ցանկացած լուծում կիրառելի կարող է լինել հեռահաղորդակցության ցանկացած օպերատորի կողմից, ցանկացած երկրում:

Հեքըթոնի մասնակցության դիմումների վերջնաժամկետն է հոկտեմբերի 17-ը։ 15-ից ավելի թիմեր արդեն ներկայացրել են իրենց հայտերը։ Հետաքրքրված թիմերը կարող են դիմել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2xFAiJn։ Հոկտեմբերի 21-ին թիմերը իրենց լուծումների դեմո տարբերակները կներկայացնեն ժյուրիի դատին։ Այս տարվա հեքըթոնի ժյուրին բաղկացած կլինի տարբեր փոքր և միջին ՏՏ ընկերությունների տեխնիկական, կոմերցիոն և մարկետինգային բաժինների ղեկավարներից, ովքեր լուծումները կգնահատեն տարբեր տեսանկյուններից։ Մրցույթի հաղթող թիմերը կստանան 3000 և 2000 դոլար մրցանակներ: