Ծրագրավորման ճամբար՝ դասընթացից անմիջապես աշխատանքի

Ի՞նչ է ծրագրավորման ճամբարը

Դասընթացների մի ծրագիր, որի ընթացքում մասնակիցը սովորում է ծրագրավորման՝ ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող մասերը։ Կարճ ժամանակահատվածում ամբողջ ուշադրությունը կենտրոնացվում է կոդ գրելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին և իրական նախագծերի հիման վրա ծրագրավորման տրամաբանության զարգացմանը։  


 

Ի՞նչ ենք սովորում ճամբարում

Ավանդական կրթական ծրագրի մոտավորապես 10%-ը, սակայն այն հատվածը, որը պարունակում է պրակտիկ կոդ գրելու, ծրագրավորելու համար անհրաժեշտ հմտությունները։ Բոլոր ընդհանուր կրթության առարկաները ծրագրից դուրս են։ Սովորում ենք այն ինչ ակտուալ է շուկայում և որի հիման վրա դու պրակտիկայում կծրագրավորես աշխատանքի առաջին իսկ օրից։


 

Որքա՞ն է տևում ծրագրավորման ճամբարը։

4-6 ամիս դասընթացներ + ամենօրյա աշխատանք + պրակտիկ ծրագրավորում = ԱՇԽԱՏԱՆՔ


 

Ինչո՞ւ մասնակցել ճամբարին և ոչ թե սովորել համալսարանում։

Համալսարանները դեռևս առաջարկում են քառամյա կրթություն, որն ունի իր առավելությունները, սակայն արագորեն փոխվող այս աշխարհում և այս ոլորտում մասնագետները կարիք ունեն անընդհատ փոփոխվելու, վերաորակավորվելու, մի տեխնոլոգիայից անցնելու մյուսին և ամենակարևոր պրակտիկայում այդ ամենը կիրառելու։ 4 տարի սովորելու վրա ժամանակ ծախսելու համար պետք է ունենալ այդ ժամանակը՝ գումարած ֆինանսական միջոցները։ Ծրագրավորման ճամբարը տալիս է այնպիսի գիտելիքներ և պրակտիկ հմտություններ, որոնք պետք են աշխատանքի ընդունվելու և աշխատելիս ավելի կատարելագործվելու համար։


 

Ինչպիսի՞ արդյունքներ կստացվեն ճամբարի վերջում։

Ծրագրի ավարտին հարցազրույցներ գործատուների հետ, պրակտիկ խնդիրների լուծում, աշխատանք։ Գրեթե 90% դրական արդյունք

Ծրագրավորման ճամբարը նորություն չէ աշխարհում, Հայաստանում՝ նույնպես։ Մենք առաջին կազմակերպությունն էինք, որ սկսեցինք իրականացնել նմանատիպ պրակտիկ ծրագրեր՝ համագործակցելով առաջատար ՏՏ ընկերությունների հետ, ինչպիսիք են` PicsArt, Monitis, Sourcio, Volo, Preamium, BetConstruct, Digitain և այլն։ 450-ից ավելի մասնագետներ մասնակցել են ճամբարին և արդյունքում աշխատում են այդ ընկերությունններում։ Տարիների ընթացքում ճամբարի մեթոդաբանությունը փոփոխվել է և ավելի հարմարեցվել ընկերությունների պահանջներին։ Ներկայումս ունենք նոր ծրագիր, նոր գործընկերներ, նոր հնարավորություններ։