Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է «Թվային և AI գրագիտություն, Կիբեռանվտանգություն և Փափուկ հմտություններ» 6-շաբաթյա անվճար դասընթաց։ Սա գործնական գիտելիքներ ձեռք բերելու և թվային աշխարհում վստահորեն կողմնորոշվելու հիանալի հնարավորություն է։

Դասընթացը ներառում է ընդհանուր 34 ժամ ուսուցում, որի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն համապարփակ գործնական գիտելիքներ 4 առանցքային ուղղություններով․
🔹Թվային հմտություններ և արտադրողականություն – ամպային տեխնոլոգիաների, թվային փաստաթղթերի հետ աշխատանք, առցանց ծառայությունների գրագետ կիրառում և ինֆորմացիայի արդյունավետ որոնում ու ստուգում:
🔹 Արհեստական բանականություն (AI) – AI գործիքների կիրառում ամենօրյա առաջադրանքներում, ճիշտ հարցումների (prompts) կազմում, ուսումնական ու աշխատանքային գործընթացների ավտոմատացում։
🔹 Կիբեռանվտանգություն – անձնական տվյալների պաշտպանություն, կիբեռհիգիենայի հիմնական կանոններ, ֆիշինգային խաբեությունների ճանաչում և սոցցանցերում ու AI գործիքներից ապահով օգտվելու հմտություններ:
🔹 Աշխատանքային և փափուկ հմտություններ (Soft Skills) – պրոֆեսիոնալ հաղորդակցություն, թիմային աշխատանք, խնդիրների լուծում, կարիերայի պլանավորում և ձեռնարկատիրական մտածողություն:

❗ Ծրագիրը նախատեսված է հետևյալ թիրախային խմբերի համար․
🔸 15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ (Կոտայք և Վայոց ձոր)
🔸 18-29 տարեկան երիտասարդներ (Կոտայք, Վայոց ձոր, Երևան (միայն մարզաբնակ))
🔸 30-40 տարեկան կանայք (Կոտայք և Վայոց ձոր)
🔸 Պետական և համայնքային ծառայողներ (Կոտայք և Վայոց ձոր)
🔸 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք (առանց տարիքային սահմանափակման)

📍 Դասընթացներն անցկացվելու են հետևյալ վայրերում․
1. Երևան – Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն
2. Եղեգնաձոր
3. Հրազդան

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտադիմումը։ 

Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 23

❗️Մասնակիցը պետք է վերջին 12 ամիսների ընթացքում մասնակցած չլինի ԱԲ-ին և կիբեռանվտանգությանն առնչվող որևէ դասընթացի։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի նախնական թեստավորման և հարցազրույցի միջոցով՝ հաշվի առնելով դիմում-հայտերի ներկայացման առաջնահերթությունը:
------------------------------------
Ծրագիրն իրականացվում է «NEST․հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։