Ծրագրավորման ճամբարի 5 չգրված օրենքները

Յուրաքանչյուր համակարգում գոյություն ունեն չգրված օրենքներ, որոնք երբեմն ավելի կարևոր են գրվածներից։ Բացառություն չէ նաև ծրագրավորման ճամբարը/coding bootcamp-ը, և այս դեպքում այդ օրենքները պետք է իմանալ նախապես, եթե իհարկե ուզում ես արդյունքի հասնել և դառնալ ծրագրավորող։


1․ Հստակ սահմանի՛ր դեպի մեծ նպատակը տանող փոքր քայլերը

Եթե հայտնվել ես ծրագրավորման ճամբարում, ապա ակնհայտ է, որ ուզում ես ծրագրավորող դառնալ, սակայն այդ ճանապարհն անցնելու համար պետք է դնես քեզ համար նպատակ և այն բաժանես փոքր քայլերի։ Օրինակ՝ որոշես, թե ամեն շաբաթվա ընթացքում որքան նյութ պետք է սովորած լինես, քանի նախագիծ պետք է իրականացնես և այլն։ Այդպիսով, դու կկարողանաս հետևել քո առաջընթացին կամ տեղում դոփելուն։


2․ Այսօրվա գործը վաղվան մի՛ թող

Երևի թե այս ասացվածքը ամենակարևոր կանոններից է, քանի որ վաղվանը էլ ստիպված թողնելու ես մյուս օրվան։ Գործը երբեք չի քչանում, ժամանակը չի շատանում, պետք է միշտ ավարտել ամեն օրվա առաջադրանքները (կարդալ, թե ինչպես մշակել այս կամ այն ֆունկցիան, գրել ծրագրի այս մասը, անել տնային առաջադրանքները և այլն)։


3 Սովորի՛ր ճիշտ հարց տալ

Ցանկացած ծրագրավորող, լինի կրտսեր, միջին կամ ավագ, միշտ ինչ-որ բան չգիտի կամ կասկածում է։ Լավ ծրագրավորողը վատից տարբերվում է նրանով, որ գիտի, թե ինչպես գտնել իր հարցի պատասխանը։ Մեր օրերում ամենալավ պատասխանը հաստատ կա համացանցում, ուղղակի այն պետք է գտնել, իսկ գտնելու համար պետք է այն ճիշտ ձևակերպել։ Ժամանակի և փորձառության հետ ավելի հեշտանում է հարց ձևակերպելը և լավ աղբյուրներ գտնելը։


4 Մի եղի՛ր միայնակ գայլ, այլ փորձի՛ր դառնալ գերան կոտրող գյուղի մի մաս

Ծրագրավորում ենթադրում է թիմային աշխատանք, ինչպես նաև փորձի փոխանակում, խնդիրների համատեղ լուծում։ Որքան էլ դու սիրում ես միայնակ աշխատել և միայնակ որոշումներ կայացնել, համատեղ  քննարկումները և աշխատանքն անխուսափելի են։


5․ Ինչքան շատ նախագիծ իրականացնես, այնքան լավ ծրագրավորող կդառնաս։

Ամեն նախագիծ մի մեծ փորձառություն է ավելացնում թե տեխնիկական հմտությունների, թե թիմային աշխատանքի առումով։ Ծրագրավորման ճամբարի ժամանակ պետք է փորձել հնարավորինս շատ նախագծեր անել, քանի որ այստեղ քեզ մշտապես կօգնեն մենթորը, տեխնիկական մասնագետները, և ի վերջո այդ նախագծերը կդառնան քո պորտֆոլիոյի մի մասը։


Բոլոր կանոններից զատ ամենակարևոր կանոններից մեկը դա ծրագրավորում սիրելն է։ Մի մոռացի՛ր հաճույք ստանալ արածդ աշխատանքից։

Եթե քեզ դուր եկան ծրագրավորման ճամբարի այս կանոնները, և դու պատրաստ ես նրանց հետևել, ապա շարունակի՛ր հետևել մեր էջին, և միգուցե մի քանի ամսից մենք պատմենք քո հաջողության պատմութունը։