«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» Ucom-ի հետ
«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» նախաձեռնությունն իրականացվում է Ucom-ի աջակցությամբ և նախատեսված է 14–17 տարեկան դպրոցականների համար։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին փոխանցել կիբեռանվտանգության հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ՝ օգնելով նրանց անվտանգ և վստահ գործել թվային միջավայրում։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կծանոթանան կիբեռանվտանգության հիմնական թեմաներին, ժամանակակից թվային սպառնալիքներին և պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև կմասնակցեն Mini-CTF գործնական մրցույթին։
Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում թվային գրագիտության, կիբեռանվտանգության մշակույթի և երիտասարդների տեխնոլոգիական կրթության զարգացմանը։