Հարցազրույցն որպես բիզնես քննարկում

Share if you care/Կիսվիր եթե քեզ համար մեկ չէ․․․

Այս արտահայտությունն ամենալավը գործում է ՏՏ ոլորտում։ Լավ մասնագետները փորձում են կրթել նորերին, կիսվել իրենց սխալներով, ներքին խոհանոցի գաղտնիքներով  և ընդլայնել դաշտը։ «Ինչո՞ւ» հարցին կան պատասխանի բազմաթիվ տարբերակներ, բայց երևի ամենակարևորը նա է, որ իրենց համար մեկ չէ։

Մեր համար էլ մեկ չէ։ Յուրաքանչյուր ամիս մենք կազմակերպում ենք հետաքրքիր ձևաչափի մի հանդիպում՝ TechnoTalk և հրավիրում հետաքրքիր ձեռներեցների, ծրագրավորողների, ուղղակի պրոֆեսիոնալների, ովքեր կիսվում են իրենց փորձով։ Այս ամսվա մեր խոսնակը Կարապետ Գյումջիբաշյանն է, ով ղեկավարում է Ginosi Apartels ընկերության մոբայլ հավելվածների ու նոր սերնդի հյուրանոցային տեխնոլոգիաների ստեղծման թիմը։ 70-ից ավել սկսնակ և փորձառու ծրագրավորողներ, ոլորտով հետաքրքրվողներ չէին տրվել շաբաթ օրվա ալարկոտությանը և եկել էին լսելու հետաքրքիր քննարկում, թե ինչպես անցնել ծրագրավորման հարցազրույցն ու ընդունվել աշխատանքի։

Կարապետը ներկայացրեց, թե ինչպես կազմել շահեկան CV, որպեսզի նախ և առաջ Ձեզ կանչեն հարցազրույցի, իսկ հարզազրույցին ինչպես պատրաստվել և ինչ ներկայացնել, որպեսզի գործատուն հավատա, որ Դուք ճիշտ թեկնածուն եք։ Կարապետը պատմում է, օգնում սկսնակներին հասկանալ ոլորտի նրբությունները և ճիշտ ներկայանալ, որովհետև նրա համար մեկ չէ։