Ծրագրավորման հիմունքներ

Դասընթացի օրեր
  • Շաբաթ
  • ,
  • Կիրակի
Դասընթացի տևողություն
4 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
13:00 - 15:00
Դասընթացի սկիզբ
Շաբաթ, մայիսի 19
Վճար
ԱՆՎՃԱՐ
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն, մաթեմատիկայի տարրական գիտելիքներ

Ինչո՞ւ սովորել

Ինչպես նշել է Բիլ Գեյթսը, ծրագրավորումն արվեստի և ճարտարագիտության հիասքանչ համադրությունն է։ Բացի ամենաստեղծարար մասնագիտություններից մեկը լինելը, աշխարհում շատ քիչ մասնագիտություններ կան, որոնց դեպքում հնարավոր է ավելի շատ վաստակել քան ծրագրավորումը։ Հայաստանում մի քանի տարվա փորձ ունեցող ավագ ծրագրավորողի աշխատավարձը կարող է գերազանցել 1,000,000 ՀՀ դրամը։ Եթե առաջին փորձերդ ես անում ծրագրավորման ոլորտում, հիմունքների այս դասընթացը լավ սկիզբ է։


Դասընթացի մասին

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ համատեղ կազմակերպում է անվճար ծրագրավորման դասընթացներ, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ ծրագրավորման հիմունքները, զարգացնել տրամաբանությունը և անել առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում։ Դասընթացը նախատեսված է միայն Շիրակի մարզի երիտասարդների համար և անցկացվելու է Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։

Դասընթացին դիմելու համար լրացրեք հայտադիմումը ստորև։ 



Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո։ 

 Դասընթացի կներկայացնի ծրագրավորման հիմունքները, որի ավարտին դու կկարողանաս 

  • Հասկանալ ցանկացած ծրագրավորման լեզվի հիմունքներ
  • Գրել conditional statement-ներ
  • Գրել loops, array-ներ
  • Տարբերակել System Data Types
  • Ավելի պարզ ասած՝ կկարողանաս գրել և հասկանալ պարզ կոդեր և սկսել քո հաջորդ քայլը ծրագրավորման ոլորտում։ 

Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ մայիսի 19-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ 

Գրանցման թերթիկ