Կիբերանվտանգության հիմունքներ | Նախապատրաստական դասընթաց

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, հունիսի 04
Վճար
Անվճար
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ) Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է «Կիբերանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների թվային գրագիտությունը և նպաստել կիբերանվտանգության վերաբերյալ իրազեկվածության ձևավորմանը։

Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում է «Կիբերանվտանգության հիմունքներ» անվճար դասընթացը: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կիբերանվտանգության ոլորտը, ստանալ հիմնարար գիտելիքներ և հասկանալ՝ արդյոք ցանկանում են շարունակել մասնագիտական զարգացումը տվյալ ոլորտում։

Ի՞նչ կսովորեք

Դասընթացի ընթացքում մասնակիցները՝

  • Ընդհանուր պատկերացում կկազմեն կիբերանվտանգության ոլորտի մասին
  • Կծանոթանան անվտանգության հիմնական սպառնալիքներին և պարզ մեթոդներին
  • Կսովորեն՝ ինչպես գտնել խոցելիություններ համակարգչային ցանցերում, և ինչ միջոցներով են հաքերները կիրառում այդ խոցելիությունները
  • Կսովորեն օգտագործել հատուկ գործիքներ՝ ուսումնասիրելու և վերլուծելու նպատակով
  • Կկատարեն պարզ փորձեր՝ օգտագործելով գործնական հարթակներ, որոնք նմանեցնում են իրական կիբերանվտանգության իրավիճակները:

Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ 

Դասընթացի ավարտին կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) մրցույթ, որը հնարավորություն կտա մասնակիցներին թիմերով աշխատել իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքների շուրջ՝ զարգացնելով ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության և խնդիրների լուծման հմտությունները։


Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացը նախատեսված է 14-17 տարեկան դեռահասների համար, ովքեր ունեն համակարգչային տարրական գիտելիքներ և հետաքրքրված են ոլորտով։ 


Դասընթացավարը

Մարտին Ղամբարյանը OSCP սերտիֆիկացված դասախոս է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ կիբերանվտանգության ոլորտում։ Նրա փորձառությունը ներառում է ներթափանցման թեստավորում, վեբ հավելվածների անվտանգություն, ցանցերի և անլար տեխնոլոգիաների պաշտպանություն, ինչպես նաև անվտանգ համակարգերի նախագծում։ Իր կարիերայի ընթացքում Մարտինը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ՝ օգնելով ամրապնդել նրանց պաշտպանական ռազմավարությունները և նվազեցնել կիբեռռիսկերը:


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հունիսի 2-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Դիմորդների տրամաբանական մտածողությունն ու համակարգչային գրագիտությունը ստուգելու համար կկազմակերպվի թեստավորում։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Registration Form

Անուն-ազգանուն
Հեռախոսահամար
Please make sure to enter applicant's correct date of birth. | Խնդրում ենք նշել մասնակցի ծննդյան ճիշտ ամսաթիվը։