Ցանցային ադմինիստրացիա մակարդակ 2 /Switching, Routing and Wireless Essentials (SRWE)/

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
24 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
18:00 - 20:00
Դասընթացի սկիզբ
Ուրբաթ, հունիսի 21
Վճար
60,000 ՀՀ դրամ/ամսական
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, հունիսի 19, 18:00
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն և մաթեմատիկայի տարրական գիտելիքներ

Դասընթացի մասին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա»  դասընթացի երկրորդ փուլը՝ Switching, Routing and Wireless Essentials (SRWE), որի ծրագիրը համապատասխանում է  Cisco Systems ընկերության CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն ծրագրին։ 

Դասընթացի ընթացքում դուք՝

  • կուսումնասիրեք հաղորդակցության տեխնոլոգիաներն ու ռոութերի աշխատանքի սկզբունքները,
  • կկարողանաք իրականացնել ցանցի բազային կարգաբերումները, անսարքությունների հայտնաբերումն ու հեռացումը,
  • կկարողանաք հայտնաբերել և մեղմել լոկալ ցանցի անվտանգության սպառնալիքները,
  • կկարողանաք կարգաբերել և պաշտպանել անլար ցանցերը։

 

Դասընթացն իրականացվելու է հայերենով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։  Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել  «Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ» դասընթացը կամ ունենալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է թեստաորման հիման վրա․ նմուշը ներկայացված է այստեղ։ 

 


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո

Դասընթացի ավարտին մասնակիցները․

  • կկարողանան կարգաբերել սարքավորումներն՝ անվտանգության ապահովման ժամանակակից մեթոդների կիրառմամբ,
  • կիրականացնեն VLAN-ների և trunk-երի կարգաբերումների սվիչների վրա,
  • կկարգաբերեն  DHCPv4 արձանագրությունը,
  • կկարգաբերեն Ipv6 ցանցերում հասցեների դինամիկ հատկացումը,
  • կհասկանան, թե ինչպես է խոցելիությունը վտանգի ենթարկում ցանցի անվտանգությունը,
  • կկարգաբերեն սվիչների անվտանգությունը՝ ցանցի վրա հարձակումների մեղմացման համար,
  • կհասկանան ռոութինգի հիմնական սկզբունքները,
  • կկարգաբերեն ստատիկ և լռելյայն ռոութները։

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան մասնակցել երրորդ փուլին, որի ավարտից հետո կունենան բավարար գիտելիք CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն քննությունը  հանձնելու համար։


Դասախոսի մասին

Վահագն Խառատյանը Cisco սերտիֆիկացված ցանցային մասանգետ է: Նա ունի ավելի քան 13 տարվա փորձ ցանցային և վեբ տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին 10 տարիների ընթացքում նա համատեղում է իր հիմնական աշխատանքը դասավանդման հետ։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հունիսի 19-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Գրանցման թերթիկ