Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
24 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
18:00 - 20:00
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, մայիսի 23
Վճար
60,000 ՀՀ դրամ/ամսական
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, մայիսի 21, 18:00
Պահանջվող գիտելիքներ
Տրամաբանություն և մաթեմատիկայի տարրական գիտելիքներ

Ինչո՞ւ սովորել

Ցանցային ադմինիստրատորը ՏՏ մասնագետ է, ով պատասխանատու է կազմակերպության ներսում համակարգչային ցանցերի կառավարման, պահպանման և խնդիրների լուծման համար: 

Ցանցային ադմինիստրատորի մասնագիտությունը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում և համարվում է ամենապահանջված ու բարձր վարձատրվող մասնագիտություններից մեկը: 


Դասընթացի մասին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա» դասընթաց, որի ծրագիրը համապատասխանում է  Cisco Systems ընկերության CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն ծրագրին։ Դասընթացը բաղկացած է 3 փուլից՝ 

  1. Introduction to Network Administration (ITNA)
  2. Switching, Routing, and Wireless Essentials (SRWE)
  3. Enterprise Networking, Security, and Automation (ENSA) 

Բոլոր փուլերի ավարտից հետո կունենաք բավարար գիտելիք CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն քննությունը  հանձնելու համար։

Դասընթացի առաջին փուլի ընթացքում դուք՝

  • կուսումնասիրեք ինտերնետի և համակարգչային այլ ցանցերի ճարտարապետությունը, կառուցվածքը, ֆունկցիաները, կոմպոնենտներն ու մոդելները,
  • կծանոթանաք IP հասցեավորման հիմնական սկզբունքներին և կառուցվածքին,
  • կսովորեք ենթացանցերի բաժանման հիմնական մեթոդները,
  • կիրականացնեք ռոութերների և սվիչների բազային կարգաբերումներ:

Դասընթացն իրականացվելու է հայերենով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ 


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո

Դասընթացի ավարտին մասնակիցները․

  • կկարողանան իրականացնել ռոութերների, սվիչների և եզրային սարքավորումների հիմնական կարգաբերումները՝  ներառյալ գաղտնաբառերը, IP հասցեները և Default Gateway-ի պարամետրերը,
  • կուսումնասիրեն OSI մոդելի 7 մակարդակներն ու դրանցում աշխատող արձանագրությունները,
  • կկարողանան արդյունավետ սեգմենտավորել Ipv4 ենթացանցերը, ինչպես նաև իրականացնել Ipv6 հասցեավորման մեխանիզմները, 
  • կկարողանան թեստավորել ցանցային միացումները՝ օգտագործելով տարբեր գործիքներ, 
  • կկարողանան փոքր և միջին չափսի ցանցերում իրականացնել անսարքությունների հայտնաբերում և հեռացում,
  • կունենան բավարար գիտելիքներ դասընթացի ավելի խորացված փուլերին մասնակցելու համար։ 

Դասախոսի մասին

Վահագն Խառատյանը Cisco սերտիֆիկացված ցանցային մասանգետ է: Նա ունի ավելի քան 13 տարվա փորձ ցանցային և վեբ տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին 10 տարիների ընթացքում նա համատեղում է իր հիմնական աշխատանքը դասավանդման հետ։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ մայիսի 21-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Գրանցման թերթիկ