«Կիբեռանվտանգության ներածություն» դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կիբեռանվտանգության ոլորտը, ստանալ հիմնարար գիտելիքներ և հասկանալ՝ արդյոք ցանկանում են շարունակել մասնագիտական զարգացումը տվյալ ոլորտում։
Դասընթացը կարճաժամկետ է և նախապատրաստում է մասնագիտական խորացված փուլերին՝ ստեղծելով ամուր հիմք հետագա ուսուցման համար։
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։
Դասընթացը նախատեսված է 15 տարեկանից բարձր բոլոր նրանց համար, ովքեր ունեն համակարգչային տարրական գիտելիքներ և հետաքրքրված են ոլորտով։ Հատկապես օգտակար է դպրոցականների, ուսանողների, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման փուլում գտնվողների համար։
Դասընթացին մասնակցելով՝ կարող եք օգտվել մինչև 100,000 ՀՀ դրամ սոցիալական վճարի փոխհատուցումից, որը գործում է նաև Ձեր ընտանիքի անդամների՝ ամուսնու/կնոջ, ծնողների և զավակների համար։
Անդրանիկ Վարդանեանը ConnectWise ընկերության գլխավոր ինժեներն է՝ Unix համակարգերի, ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտում հարուստ փորձով։ Ճարտարագիտական գործունեությանը զուգահեռ՝ նա illuria, Inc. ընկերության համահիմնադիրն է, որը մասնագիտացած է կիբեռանվտանգության գործիքների և կոնտեյներային տեխնոլոգիաների մշակման մեջ։ Անդրանիկն ակտիվորեն ներգրավված է նաև Հայաստանի տեխնոլոգիական համայնքում՝ ղեկավարելով Armenia’s BSD User Group-ը և Systems We Love Armenia հանդիպումների շարքը։
Ցանկացողները մինչ հոկտեմբերի 28-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։