Full Stack .NET ծրագրավորման ճամբար

Դասընթացի սկիզբ
23 մայիսի, 2024
Դիմումների վերջնաժամկետը
20 մայիսի, 2024
Ծրագրի տևողություն
6-6,5 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, մայիսի 14, 19:00

Մեր օրերում տեխնոլոգիական կազմակերպությունները փնտրում են տեսական խորը գիտելիքներով ու պրակտիկ փորձով խոստումնալից աշխատակիցների, որոնք իրենց հմտությունները կզարգացնեն հենց կազմակերպության ներսում։

Ու այստեղ գալիս է մշտնջենական հարցը․ սկզբում եղել է հավը, թե՝ ձուն, կամ ինչպես գտնել աշխատանք առանց պրակտիկ փորձի, կամ ինչպես պրակտիկ փորձ ձեռք բերել առանց աշխատանքի։

Մենք ունենք միայն երկրորդ հարցի պատասխանը, և այն է ծրագրավորման 6-ամսյա ճամբարը։ Մենք սկսում ենք Full Stack .NET ծրագրավորման ճամբար ուղղվածությամբ նոր ճամբար, որը կարող է դառնալ քո հաջողակ տոմսը դեպի ծրագրավորման առաջին աշխատանք։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ 

Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարի արդյունքում մասնակիցների 80%-ից ավելին ծրագրի ավարտին նախորդող երեք ամիսների ընթացքում գտել են իրենց առաջին աշխատանքը ՏՏ ոլորտում։ 


Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ 

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Խորացված C# և .NET միջավայր
  • Խորացված տվյալների բազաների ծրագրավորում
  • Իրական նախագծի մշակում

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, ցերեկային ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ Ճամբարի ծրագիրը ներկայացված է։

Հավելյալ  տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 28-ին ժամը 19․00-ին մեր գրասենյակում։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 

  • Նվիրված են, ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա
  • Տեխնիկական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են
  • Ունեն C#-ի բազային գիտելիքներ
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ
  • Ունեն անգլերենի միջին իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչու՞ մասնակցել

  • Արժեքավոր գիտելիքներ
  • Գործնական հմտությունները զարգացնելու հիանալի հնարավորություն
  • Իրական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն
  • Նորարար աշխատանքային միջավայր
  • Ոլորտի լավագույն մասնագետների հետ շփման հնարավորություն։

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Փորձառու մասնագետի մենթորությունը հաջողության կեսն է։ Լևոն Հովհաննիսյանն աշխատում է Մայքրոսոֆթում որպես ամպային լուծումների ճարտարագետ։ Ծրագրավորման ոլորտում ունի 15 տարվա փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում աշխատում է 2013 թվականից։ 500-ից ավելի ուսանողներ հենց նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։


Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև մայիսի 20-ը լրացնում ես դիմում-հայտը:


Որքա՞ն արժի ճամբարը

Ուսման վարձը կազմում է 550,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը կսկսվի 2024 թվականի մայիսի 23-ին և կտևի 6-6,5 ամիս։

Դիմում-հայտ

Գրանցման թերթիկ