Software Product Management-ի անվճար դասընթացներ

Ինչո՞ւ սովորել product management

Product management-ը հետաքրքիր և համեմատաբար նոր մասնագիտացում է, որը կարող է մեծ հնարավորություններ ընձեռել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Product manager-ը միավորում է պոտենցիալ օգտատերերի, բիզնեսի կարիքները և տեխնիկական թիմի աշխատանքը։ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ մեծանում է product manager-ների պահանջարկը, որոնք իրենց վրա կվերցնեն այս գործառույթները՝ այդպիսով թեթևացնելով տեխնիկական թիմի աշխատանքը և տալով նրանց հնարավորություն կենտրոնանալ տեխնիկական մշակման վրա։ Ցանկացած ՏՏ ընկերություն, լինի սեփական պրոդուկտ ունեցող, թե պատվերներ իրականացնող, կարիք ունի product manager-ի։


Դասընթացի մասին

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ համատեղ կազմակերպում է անվճար դասընթաց, որի միջոցով Դուք ձեռք կբերեք ներկայումս մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն, կհասկանաք տեխնոլոգիական պրոդուկտի ստեղծման ամբողջ պրոցեսը, կարևոր փուլերը, կզարգացնեք Ձեր հաղորդակցական և կառավարման հմտությունները ինչպես թիմի ներսում, այնպես էլ հաճախորդների և պատվիրատուների հետ։ Եռամսյա դասընթացն անվճար է և նախատեսված է միայն Շիրակի մարզի երիտասարդների համար։ Այն անցկացվելու է Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։

Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, մարտի 04
Վճար
Անվճար
Պահանջվող գիտելիքներ
Անգլերենի միջինից բարձր իմացություն/upper intermediate

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրին դիմել կարող են անձինք, ովքեր հանդիսանում են

  • Շիրակի մարզում գրանցված ՀՀ քաղաքացի;
  • 17-35 տարեկան;
  • Գործազուրկ (Զբաղվածության պետական ծառայությունում գրանցված)
  • Բարձրագույն կամ միջնակարգ կրթությամբ կամ 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանող
  • Ունեք անգլերենի իմացություն (նվազագույնը միջինից բարձր մակարդակ/upper intermediate);
  • Զինվորական գրքույկ ունեցող (արական սեռի դիմորդների համար)։

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող թեստ և հարցազրույց։  Թեստը և հարցազրույցը տեղի կունենան փետրվար ամսին։ 


Ինչպե՞ս դիմել

Մինչ 2019թի փետրվարի 17-ը, 23:59 լրացրեք ստորև ներկայացված դիմում-հայտ։ 

Ի հավելումն դիմում-հայտի հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏԿ, Գայի 1, Գյումրի, Հայաստան) մինչ 2019թի փետրվարի 20-ը, 18։00։ 

  1. Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (առաջին և երկրորդ էջերը);
  2. Սոցիալական քարտի պատճեն; 
  3. Տեղեկանք Զբաղվածության պետական ծառայությունից;
  4. Բարձրագույն/միջնակարգ կրթության դիպլոմի պատճեն կամ տեղեկանք համալսարանից, որտեղ նշված է ֆակուլտետը, կուրսը և առաջադիմությունը  (ուսանողների դեպքում)
  5. Հաշմանդամության գրքույկի պատճեն (եթե առկա է);
  6. Զինվորական գրքույկի պատճեն (արական սեռի դիմորդների համար);

Ոչ ամբողջական դիմում-հայտերը չեն դիտարկվելու։ Ամբողջական փաթեթը ներկայացնելու դեպքում մենք Ձեզ հետ կկապվենք թեստի և հարցազրույցի համար։ 








Հարցերի դեպքում

Կարող եք զանգահարել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն՝  (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ (060) 750 071, (094) 034 034 և մենք ուրախությամբ կպատասխանենք Ձեր հարցերին։   


Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները հանդիսանում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի պատասխանատվությունը և կարող են չարտացոլել Եվրոպական միության տեսակետը: