Համացանցն արդեն մեր առօրյայի անբաժան մասն է՝ ուսման, աշխատանքի, շփման և ժամանցի համար։ Սակայն այս հնարավորությունների հետ մեկտեղ կան նաև ռիսկեր, հատկապես երեխաների և ծնողների համար։ Այդ պատճառով էլ կիբեռանվտանգության և թվային բարեկեցության հիմունքները սովորելը հիմա ավելի արդիական է, քան երբևէ։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Ամերիաբանկի հետ համագործակցությամբ մեկնարկում է նոր կրթական ծրագիր՝ «ԿիբեռԱնվտանգ»։
Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների ու ծնողների թվային առողջությանը և բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ նրանց տեղեկացվածությունը։

Նախաձեռնության շրջանակում կկազմակերպվեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ՝ նախատեսված երեխաների, ծնողների և երիտասարդների համար։

«ԿիբեռԱնվտանգ ծրագիրը իրականացվում է Ամերիաբանկի աջակցությամբ «Իմ Ամերիա, Իմ Հայաստան» արշավի շրջանակում»։