Python սկսնակների համար

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
10 դաս x 150 րոպե
Դասընթացի ժամեր
19:00 - 21:30
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, ապրիլի 27
Վճար
63,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, ապրիլի 22, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Մաթեմատիկայի և անգլերենի իմացություն

Ինչո՞ւ սովորել Python

Հիշում ե՞ս այս տարվա թրենդ դարձած սև խոռոչի առաջին նկարը։ Դա հնարավոր դարձավ մեծապես Python-ի շնորհիվ։ Առհասարակ, Python-ի ազդեցությունը կարելի է տեսնել տեխնոլոգիաների զարգացման տարբեր ոլորտներում։ Python-ը օգտագործվում է մեծ և փոքր պրոյեկտների համար փորձառու մասնագետների և սկսնակների կողմից։ Այն մեծ տարածում  ունի վեբ ծրագրավորողների, տվյալագետների և ծրագրային ապահովման մասնագետների շրջանում։

Python-ն ամենատարածված լեզուներից է հատկապես սկսնակների համար։ Եթե դու նոր ես սկսում սովորել ծրագրավորում, մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս մասնակցել։


Դասընթացի մասին

Դասընթացը իր մեջ ներառում է դասախոսություններ և պրակտիկ աշխատանք։ Աշխատելով string-երի, list-երի, tuple-երի, file-երի հետ՝ դու կյուրացնես Python-ի հիմունքներն ու ձեռք կբերես պրակտիկ գիտելիքներ։ Դասընթացի վերջում դու

  • Բացարձակ սկսնակից կդառնաս սկսնակ Python ծրագրավորող;
  • Կկարողանաս հեշտությամբ գտնել և ուղղել կոդում առկա սխալները;
  • Կկարողանաս գրել տեքստերը ճանաչող ծրագիր՝ օգտագործելով regular expression-ներ;
  • Վերլուծել TXT և PDF ձևաչափով փաստաթղթեր;
  • Սքանավորել վեբ-կայքեր և օնլայն աղբյուրներից ստանալ տեղեկատվություն։

Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։  Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։

Դասընթացից հետո կարող ես շարունակել՝ մասնակցելով «Խորացված Python» դասընթացին։ 


Դասախոսների մասին

Դասընթացը իրականացնելու է Արթուր Պողոսյանը, ով ունի 7-ից ավել տարիների փորձ և ներկայումս աշխատում է Intelinair-ում/makers of AGMRI որպես python ծրագրավորող։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ ապրիլի 22-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Գրանցման թերթիկ