Խաղերի մշակում Unity-ով

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
Դասընթացի տևողություն
48 դաս x 90 րոպե
Դասընթացի ժամեր
17:00 - 18:30
Դասընթացի սկիզբ
Հինգշաբթի, սեպտեմբերի 03
Վճար
Ամսական 50, 000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Ուրբաթ, օգոստոսի 28, 17:30
Պահանջվող գիտելիքներ
Ծրագրավորման գիտելիքները ցանկալի են, բայց ոչ պարտադիր

Դասընթացի մասին

Այս դասընթացը Microsoft Innovation Center Armenia-ի և ZeroAcademy-ի համատեղ ծրագիրն է, որը մեկտեղում է խաղերի տեխնիկական ծրագրավորումն ու ստեղծագործական դիզայնը (Game Design)։

Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական փուլից․

1․ Հմտությունների զարգացում (4 ամիս)

Կառուցեք ամուր հիմքեր C# ծրագրավորման և Unity խաղային շարժիչի (game engine) ուղղությամբ։ Դուք կսովորեք գրել մաքուր, ֆունկցիոնալ կոդ և կիրառել այն իրական խաղերի ստեղծման սցենարներում՝ մեխանիկաներից ու օգտատիրոջ ինտերֆեյսից (UI) մինչև խաղացողի տրամաբանություն (player logic)։

2․ Պրոդուկտի մշակում (2 ամիս)

Կիրառեք ձեր հմտությունները գործնականում։ Այս փուլում դուք կնախագծեք, կմշակեք և կթողարկեք ձեր սեփական խաղը՝ պատրաստի նախագիծ ձեր պորտֆոլիոյի համար, որը կներկայացնի ձեր կարողությունները ապագա գործատուներին և գործընկերներին։

Տեխնիկական ծրագրին զուգահեռ կանցկացվեն Game Design-ի մոտ 15 աշխատարաններ (workshops)։ Այս հանդիպումների ընթացքում կուսումնասիրվեն խաղի կառուցվածքը, խաղացողի մեխանիկաները և գաղափարը գրավիչ խաղի վերածելու արվեստը։

Ինչ կսովորեք

  • Unity-ի հիմունքներ

  • C# սկրիպտավորում

  • Ֆիզիկա և փոխազդեցություն (Physics & interaction)

  • Խաղային համակարգեր (Game systems)

  • 2D խաղերի մշակում

  • Խաղի մշակում և հղկում (Polish & depth)

  • Խաղի թողարկում (Shipping your game)

  • Անհատական նախագիծ

Դասընթացն անցկացվելու է հայերենով։ Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է անցնել հարցազրույց։

Հնարավորություններ և արդյունքներ

Դասընթացի ավարտին դուք կունենաք Junior Unity Developer-ի ամբողջական հմտությունները և պատրաստի խաղ ձեր պորտֆոլիոյում։

  • Երաշխավորված աշխատանքի առաջարկ․ Լավագույն արդյունք ցուցաբերած շրջանավարտը ստանալու է աշխատանքի առաջարկ MindLabz ընկերությունում։

  • Պրակտիկայի հնարավորություն․ Մի շարք ուսանողներ ստանալու են պրակտիկայի (internship) հնարավորություն MindLabz-ում։

Ով կարող է դիմել

Դասընթացին կարող են դիմել 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները, ովքեր հետաքրքրված են խաղերի մշակմամբ։ Ծրագրավորման գիտելիքները ցանկալի են, բայց ոչ պարտադիր (ամենակարևորը մոտիվացիան և հետաքրքրասիրությունն են)։

Բոլոր դիմորդները կհրավիրվեն կարճ հարցազրույցի, որը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ ձեր նպատակներն ու ակնկալիքները ծրագրից։

Դասախոսներ

  • Արման Ավետիսյան | Unity դասախոս

    MindLabz ստուդիայի համահիմնադիր, որտեղ մասնագիտացած է Unity խաղերի ստեղծման և թողարկման մեջ։ Արմանը փոխանցում է ոլորտի իրական գործնական փորձը՝ ուղղորդելով ուսանողներին խաղերի ստեղծման տեխնիկական ողջ ընթացքում։

  • Ալբերտ Հովակիմյան | Game Design դասախոս

    Lead Product Manager New Level Work-ում։ Ալբերտը սովորեցնում է խաղերի դիզայնի համակարգված և «խաղացողակենտրոն» (player-first) մոտեցումը՝ օօգնելով նախագծել, հղկել և կառուցել գրավիչ խաղեր։

Ինչպես դիմել

Դիմում–հայտը կարող եք լրացնել մինչև օգոստոսի 28-ը։ Բոլոր դիմորդները կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման, որին կհաջորդի կարճ հարցազրույց՝ քննարկելու ձեր նպատակներն ու ծրագրից ունեցած ակնկալիքները։

Գրանցման թերթիկ