C#-ը վերջին տասնամյակում ամենամեծ տարածում ունեցող հինգ լեզուներից է: Որպես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու՝ C#-ը հնարավորություն է տալիս ծրագրավորողին մշակել անվտանգ և բարդ հավելվածներ .NET միջավայրում․ հենց այդ պատճառով էլ հանդիսանում է լուրջ հավելվածներ մշակելու համար ծրագրավորողների կողմից նախընտրելի լեզուներից մեկը։ C# կարելի է օգտագործել Windows-ի համար հավելվածներ, XML վեբ ծառայություններ, client-server հավելվածներ, տվյալների բազաներով հավելվածներ և տարարտեսակ այլ պրոդուկտներ մշակելիս։
Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են
Դասընթացը կազմված է հինգ հիմնական մասերից՝
Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը կամ ունենալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան․
Դասընթացի ավարտին շրջանավարտները լավ կհասկանան Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորումը (OOP) C#-ի օգտագործմամբ և թե ինչպես կարող եք կիրառել այն վեբ ծրագրավորման մեջ ASP.NET-ի միջոցով՝ ամուր և մասշտաբային վեբ հավելվածներ ստեղծելու համար:
Սուրեն Էդիլյանը ծրագրային ճարտարագետ է։ Ծրագրավորման ոլորտում ունի ավելի քան 10 տարվա փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում դասավանդում է 2017 թվականից։ 300-ից ավել ուսանողներ հենց նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։
Ցանկացողները մինչ մայիսի 19-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։