Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են իրականացվում նախագծերը, ինչպես են տարբեր մասնագետներ միավորվում մեկ ընդհանուր պրոդուկտի/ծրագրի շուրջ, ինչ փուլերով է այն անցնում մինչ պատվիրատուին հասնելը։
Այս ամենն իրականացվում է նախագծերի կառավարման մեթոդոլոգիաների նոր մոտեցման՝ Agile նախագծերի կառավարման (Agile PM) շնորհիվ: Այն հնարավորություն է տալիս տարբեր մասնագետներին անխափան համագործակցել նախագծի թիմերի շրջանակներում՝ բաժանելով առաջադրանքները փոքր, կառավարելի բաղադրիչների: Պլանավորման, իրականացման և հետադարձ կապի կրկնվող ցիկլերի միջոցով Agile PM-ը թիմերին հնարավորություն է տալիս ավելի արագ ու ճկուն կերպով արձագանքել փոփոխություններին՝ ապահովելով ծրագրի արդյունավետ իրականացում և հաճախորդների գոհունակություն:
Agile-ը հաճախորդակենտրոն մեթոդոլոգիա է․ արագությունը, ճկունությունը և մշտական հետադարձ կապը պատվիրատուների հետ ապահովում են վերջիններիս գոհունակությունը՝ ստեղծելով մի շարք մրցակցային առավելություններ աշխատաշուկայում։
Դասընթացն ապահովում է տեսական ու գործնական գիտելիքների միաժամանակյա կիրառումը անհատական և թիմային նախագծերի շրջանակում, ինչի արդյունքում դասընթացի մասնակիցները գործնական մակարդակում կծանոթանան նախագծերի կառավարման ոլորտի առանձնահատկություններին, դրանց դրսևորումներին և Agile մեթոդոլոգիայի ու գործիքների կիրառմանը։
Դասընթացը կարող է կողմնորոշիչ դեր կատարել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նախագծերի կառավարման ոլորտով և ցանկանում են գործնականում փորձել իրենց հնարավորությունները։
Դասընթացի ավարտին շրջանավարտները կկարողանան․
Դասընթացի ծրագիրը ներկայացված է այստեղ։ Դասընթացն իրականացվելու է հայերենով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հարցազրույց, որտեղ կստուգվեն դիմորդի մոտիվացիան, տրամաբանությունը և անգլերենի իմացությունը:
Բաբկեն Ռոմյանն ունի 6 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման ոլորտում։ Այժմ աշխատում է IQ Soft ընկերությունում։
Ցանկացողները մինչ ապրիլի 25-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։