Ինչպիսի՞ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտում
Ցանկանում ե՞ք մասնակցել Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Բիլայն Հայաստանի հետ համատեղ կազմակերպվող Հեռահաղորդակցության հեքըթոնին, բայց դեռևս չունե՞ք գաղափար։ Մենք ներկայացնում են ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնց շուրջ կարող են լինել Ձեր լուծումները՝
1․ Ինքնասպասարկման բարելավում - Արդյունքում՝ կարիք չի լինի երկար սպասել զանգերի սպասարկման կենտրոնի աշխատակցի պատասխանին։ Ծառայությունը հասանելի կլինի տարբեր տարիքի մարդկանց համար։ Ինքնասպասարկմամբ հնարավոր կլինի լուծել հեռախոսի և ինտերնետային կապի հետ առնչվող ցանկացած խնդիր։
2․ Սիմ քարտի օգտագործումը՝ որպես վճարման միջոց - Արդյունքում հնրավոր կլինի կատարել առցանց վճարումներ և գնումներ՝ ունենալով որոշակի գումար Սիմ քարտի վրա։
3․ Սիմ քարտը առցանց գնելու հնարավորություն - Կարիք չի լինի գնալ օպերատորի գրասենյակ։
4․ Messenger bot - Ֆեյսբուքյան էջն ավելի արդյունավետ կօգտագործվի հաճախորդներին սպասարկելու համար
5․ Մեծահասակների համար մշակված հավելվածներ, որոնք կուսուցանեն ինչպես օգտվել ինտերնետից կամ օգտագործել սմարթ հեռախոսների տարբեր գործառույթներ - Արդյունքում՝ հեռախոսները և այլ սարքեր կօգտագործվեն ավելի արդյունավետ։
6․Նոր պրոդուկտներ և ծառայությունների թեստավորման հնարավորություն - Մինչ նոր պրոդուկտի կամ ծառայության թողարկումը այն հնարավոր կլինի թեստավորել և բարելավել՝ հիմնվելով հաճախորդների կարծիքների վրա։
7․ Հաճախորդների սպասարկման նոր մոտեցումներ - նոր խանութներ, հավելյալ ծառայություններ և պրոդուկտներ
Իսկ ավելի շատ խնդիրներ և հետաքիքիր տվյալներ կներկայացվեն վաղը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 19։00-ին կայանալիք տեղեկատվական հանդիպմանը։