Մեր ուսանողները – լավ աշխատակիցներ/Պարույր Մամիկոնյան

Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցներն այն ուսանողների հետ, ովքեր մեր կենտրոնում մասնակցել են տարբեր դասընթացների և ներկայումս աշխատում են Հայաստանի տարբեր ՏՏ ընկերություններում։ 

Աշոտ Իսրաելյանը մասնակցել է «Ծրագրավորման հիմունքներ» և «Վեբ ծրագրավորման» դասընթացներին և ներկայումս աշխատում է Questrade Armenia ընկերությունում։

1․ Ինչպե՞ս հայտնվեցիր ՄԻԿ-ում։

Նախ ուզում եմ նշել, որ մինչև ծրագրավորում սովորելս էլ աշխատել եմ IT ոլորտում որպես ցանցային ադմինիստրատոր։ Սակայն ցանկանում էի փոխել որակավորումս ու փնտրում էի լավ տեղ՝ հնարավորինս արագ բավարար գիտելիքներ ստանալու համար։ Ձեր կենտրոնի մասին իմացել եմ ինտերնետից, ինչից հետո հետաքրքրվելով մի քանի ծանոթ ծրագրավորող ընկերներից, որոշեցի մասնակցել դասընթացներին։ Կենտրոնում մասնակցել եմ «Ծրագրավորման հիմունքներ սկսնակների համար» դասընթացին, այնուհետև՝ «Վեբ ծրագրավորման» դասընթացին։

2․ Ի՞նչ տվեցին քեզ ՄԻԿ-ի դասընթացները։

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Աղասի Լորսաբյանին, ով շատ լավ ու մատչելի ձևով ծանոթացրեց ինձ ծրագրավորման հիմունքներին։ Բացի դրանից, ես ձեռք բերեցի լավ կապեր ՏՏ ոլորտում, իսկ դա հաջողության գրավականներից մեկն է մեր ոլորտում։ Ծրագրավորման մեջ ահռելի նշանակություն ունի աշխատանքային փորձն ու պրակտիկան, սակայն առանց լավ տեսական հենքի պրակտիկ գիտելիքներն այդքան արժեք չունեն, իսկ ՄԻԿ-ում տեսական գիտելիքների բավականին լավ պաշար են տալիս։ 

3․ ՄԻԿ-ում դասընթացին մասնակցելուց հետո դու կարող էի՞ր աշխատել որպես ծրագրավորող։ 

Ավելին, ես աշխատանք գտա Հայաստանի լավագույն ՏՏ ընկերություններից մեկում՝ Questrade Armenia-ում դեռևս «Վեբ ծրագրավորման» դասընթացին մասնակցելիս։

4․ Ինչպե՞ս գտար աշխատանք։

Աշխատանքի ընդունվելու մեջ նույնպես կար MIC-ի ավանդը, քանի որ վեբ ծրագրավորման դասընթացի ընթացքում մեր խմբի ուսանողներից մեկը, ով արդեն աշխատում էր Questrade-ում, առաջարկեց ինձ մասնակցել հարցազրույցի, քանի որ ընկերությունում նույնպես շահագրգռված էին սկսնակ ծրագրավորող ընդունելու հարցում։ Մասնակցեցի հարցազրույցի, ինչից մի քանի օր հետո արդեն ստացա աշխատանքի առաջարկը։

 

Քանի որ ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է և տարբեր մասնագիտություններ (հաշվապահ, տնտեսագետ, ուսուցիչ, լրագրող և այլն) ունեցող մարդիկ ցանկանում են փոխել իրենց մասնագիտությունը, մենք մշակել ենք հատուկ դասընթաց «Ծրագրավորման հիմունքներ սկսնակների համար», որը կարող է լինել Ձեր առաջին քայլը այս ոլորտում։ Այս դասընթացի հետո Դուք կկարողանաք սովորել ցանկացած ծրագրավորման լեզու։  Հաշվի առնելով այդ դասընթացի պահանւարկը մենք այն առաջարկում ենք ամսական 2-3 անգամ։ Զանգահարեք մեզ (010) 545 343;  (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և գրանցվեք մոտակա դասընթացին։

Դասընթացը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։