Մեր ուսանողները – լավ աշխատակիցներ/Աշոտ Իսրաելյան

Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցներն այն ուսանողների հետ, ովքեր մեր կենտրոնում մասնակցել են տարբեր դասընթացների և ներկայումս աշխատում են Հայաստանի տարբեր ՏՏ ընկերություններում։ 

Աշոտ Իսրաելյանը մասնակցել է «Վեբ ծրագրավորման» դասընթացին և ներկայումս աշխատում է Peyotto ընկերությունում

1․ Ինչպե՞ս հայտնվեցիր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ)։

ՄԻԿ֊ի դասընթացների մասին շատ վաղուց էի լսել ընկերներիցս։ Երկար ժամանակ ցանկանում էի մասնակցել, բայց չէի հասցնում, քանի որ աշխատանքային ծանրաբեռնվածությունս եւ դասերս թույլ չէին տալիս։ Այնպես ստացվեց, որ անցած ամառ նոր դասեր էին սկսում, ես էլ ազատ ժամանակ ունեի ու որոշեցի մասնակցել։ Կենտրոնում մասնակցել եմ «Վեբ ծրագրավորման հիմունքներ» դասընթացին, որը վարում էր Վահե Շադունցը։ Սովորել եմ HTML, CSS, Javascript, jQuery եւ այլ լեզուներ։

2․ Ի՞նչ տվեց քեզ ՄԻԿ-ի դասընթացները։

ՄԻԿ֊ն ինձ տվեցին ամենակարեւորը, որն անհրաժեշտ է ցանկացած ծրագրավորողի։ Ես հասկացա ծրագրավորման գաղափարը եւ սկսեցի մտածել ծրագրավորողների պես։ Երբ դա քեզ հաջողվում է, դու արդեն ինքնուրույն կարողանում ես սովորել այն, ինչ քեզ պետք է։ Համացանցում ինֆորմացիան չափից ավելի շատ է, մնում է միայն հասկանալ, գտնել եւ կարդալ։

 

3․ ՄԻԿ-ի դասընթացներից հետո դու կարող էի՞ր աշխատել որպես պրակտիկ ծրագրավորող։

ՄԻԿ֊ի դասընթացներից հետո ժամանակ պետք եկավ, որպեսզի որոշ նոր բաներ սովորեմ եւ կարողանամ աշխատանքի անցնել։ Դա հիմնականում այդ կազմակերպության աշխատանքի հետ կապված բաներ էին։ Բայց իհարկե, առանց հիմքի անհնար կլիներ դա սովորել։

 

4․ Ինչպե՞ս գտար աշխատանք։

ՄԻԿ-ի դասընթացից հետո սովորեցի Drupal, քանի որ ցանկանում է Front end-ից անցնել Back end-ի եւ ավելի շատ այդ ուղղությամբ աշխատել, որոշեցի փոխել աշխատանքի վայրը։  Որոշ ժամանակ անց աշխատանքի անցա Peyotto Technologies֊ում։ 

 

5․ Խորհուրդ կտա՞ս մասնակցել ՄԻԿ-ի դասընթացներին։

Մինչեւ ՄԻԿ֊ը անընդհատ լսում էի, որ ծրագրավորման համար պետք է մաթեմատիկա իմանալ գերազանց։ Ես հումանիտար կրթություն ունեմ ու մաթեմատիկայից շատ թույլ եմ։ ՄԻԿ֊ը կոտրում է այդ կարծրատիպը։ Կապ չունի դու ինչ կրթություն ունես կամ ինչքան գիտելիք։ Եթե ցանկություն ունես ծրագրավորող դառնալու կդառնաս, քանի որ ՄԻԿ֊ը օգնում է քեզ այդ հարցում։

 

###

Քանի որ ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է և տարբեր մասնագիտություններ (հաշվապահ, տնտեսագետ, ուսուցիչ, լրագրող և այլն) ունեցող մարդիկ ցանկանում են փոխել իրենց մասնագիտությունը, մենք մշակել ենք հատուկ դասընթաց «Ծրագրավորման հիմունքներ սկսնակների համար», որը կարող է լինել Ձեր առաջին քայլը այս ոլորտում։ Այս դասընթացի հետո Դուք կկարողանաք սովորել ցանկացած ծրագրավորման լեզու։  Հաշվի առնելով այդ դասընթացի պահանւարկը մենք այն առաջարկում ենք ամսական 2-3 անգամ։ Զանգահարեք մեզ (010) 545 343;  (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և գրանցվեք մոտակա դասընթացին։ Դասընթացը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։