Տվյալագիտության ճամբար

Դասընթացի սկիզբ
9 սեպտեմբերի, 2019
Դիմումների վերջնաժամկետը
25 օգոստոսի, 2019
Ծրագրի տևողություն
160 ժամ
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, օգոստոսի 21, 15:00

Տեխնոլոգիաները «խժռում» են աշխարհը, որի արդյունքում տվյալագետների հանդեպ պահանջարկն աննախադեպ աճում է։

Ներկայումս ՏՏ ոլորտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում  բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են ժամանակին համահունչ նոր մասնագիտություն սովորել։ ՏՏ-ում հնարավորությունները շատ մեծ են, բայց եթե ուզում ես աշխատել մի մասնագիտությամբ, որը ներկայումս մեծ արագությամբ է զարգանում և կա մասնագետների մեծ պահանջ, ապա պետք է մտածել տվյալագիտության (Data Science) մասին։ Տվյալագետների սակավությունը միայն Հայաստանյան խնդիր չէ, և ամբողջ աշխարհում տվյալագետների պահանջարկը տասնյակ անգամներ ավելին է, քան մասնագետների թիվը։ Դրա համար է, որ աշխարհի խոշորագույն ընկերությունները՝  Microsoft-ը, Facebook-ը և այլն, մեծ ռեսուրսներ են ծախսում մասնագետների պատրաստման համար։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) նախագծերի խրախուսման կառույցի հետ համատեղ մեկնարկում է դիմում-հայտերի ընդունումը տվյալագիտության ճամբարին մասնակցելու համար։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 6-ամսյա տվյալագիտության ճամբար, ինչպես նաև սեմինարներ Microsoft-ից, Yandex-ից ու այլ ընկերությունների հեղինակավոր մասնագետների կողմից։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական նախագծերի ու խնդիրների վրա։ Արդյունքում նրանք կունենան բացառիկ հնարավորություն տեսական գիտելիքները թե՛ ամրապնդելու, թե գործնականում անփոխարինելի գիտելիքներ ձեռք բերելու համար։

Ճամբարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրանցվի՛ր ստորև նշված հղումով և արի՛ ՄԻԿ տեղեկատվական հանդիպմանը օգոստոսի 21-ին, ժամը 15։00-ին։


Ծրագրավորման ճամբարի մասին

Ճամբարի նպատակն է դիմորդներին տալ տվյալագիտության և մեքենայական ուսուցման (machine learning) գործնական գիտելիքներ։ Ծրագրի ընթացքում կուսումնասիրվեն

  • Ծանոթություն R և Python ծրագրավորման լեզուների հետ
  • Տվյալների վիզուալիզացիա
  • Վերահսկվող ուսուցում/supervised learning
  • Չվերահսկվող ուսուցում /unsupervised learning
  • Ռեգրեսիոն մոդելներ/regression models
  • Դասակարգող մոդելներ/classification models
  • Նկարագրերի ընտրություն/feature selection և այլն։

Ճամբարի դասընթացները գործնական բնույթ են կրելու, և ամեն թեմա ուսումնասիրվելու է գործնական օրինակների հիման վրա։

Ճամբարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրանցվի՛ր ստորև նշված հղումով և արի՛ ՄԻԿ տեղեկատվական հանդիպմանը օգոստոսի 21-ին, ժամը 15։00-ին։


Ովքե՞ր են նախընտրելի դիմորդները

Բոլոր նրանք, ովքեր

  • Գիտեն որևէ ծրագրավորման լեզու։ R և Python լեզուների իմացությունը խրախուսվում է։
  • Ունեն հիմնարար մաթեմատիկական գիտելիքներ, գիտեն մաթեմատիկական անալիզի հիմունքներ, գծային հանրահաշիվ` աշխատանք մատրիցների և վեկտորների հետ։

Ծրագրի ժամանակացույցը

  • Հուլիս - օգոսոտոս - մասնակիցների ընտրություն, որը կիրականացվի թեստերի և հարցազրույցների միջոցով
  • Սեպտեմբեր - հունվար - վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ
  • Փետրվար - ապրիլ - թիմային աշխատանք իրական խնդիրների (տրանսպորտի, ֆինանսաբանկային, e-commerce, մանրածախ առևտրի և այլ ոլորտների) լուծման ուղղությամբ։

Ճամբարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրանցվի՛ր ստորև նշված հղումով և արի՛ ՄԻԿ տեղեկատվական հանդիպմանը օգոստոսի 21-ին, ժամը 15։00-ին։


Իսկ ո՞վ է դասավանդելու

6-ամսյա դասընթացները կվարի տնտեսագիտական գիտությունների թեկնածու, տվյալների վերլուծության մասնագետ Հաբեթ Մադոյանը։ Նա դասավանդում է կիրառական վիճակագրություն եւ տվյալների վերլուծություն Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ինչպես նաև հանդիսանում է Datamotus ընկերության հիմնադիրը։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ օգոստոսի 25-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Ճամբարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրանցվի՛ր ստորև նշված հղումով և արի՛ ՄԻԿ տեղեկատվական հանդիպմանը օգոստոսի 21-ին, ժամը 15։00-ին։

Գրանցման թերթիկ