Դասընթացի համար գրանցումը այս պահին փակ է։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ) Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների թվային գրագիտությունը և նպաստել կիբեռանվտանգության վերաբերյալ իրազեկվածության ձևավորմանը։
Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում է «Կիբեռանվտանգության հիմունքներ» անվճար դասընթացը: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կիբեռանվտանգության ոլորտը, ստանալ հիմնարար գիտելիքներ և հասկանալ՝ արդյոք ցանկանում են շարունակել մասնագիտական զարգացումը տվյալ ոլորտում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։
Դասընթացի ավարտին կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) մրցույթ, որը հնարավորություն կտա մասնակիցներին թիմերով աշխատել իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքների շուրջ՝ զարգացնելով ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության և խնդիրների լուծման հմտությունները։
Դասընթացը նախատեսված է 14-17 տարեկան դեռահասների համար, ովքեր ունեն համակարգչային տարրական գիտելիքներ և հետաքրքրված են ոլորտով։
Մերի Քոչարյանը կիբեռանվտանգության սերտիֆիկացված մասնագետ է՝ սպառնալիքների հայտնաբերման, միջադեպերի արձագանքման և տեղեկատվական անվտանգության օպերացիոն գործընթացների կառավարման հաջող փորձով։ Հաջողությամբ ներդրել և օպտիմալացրել է կիբեռանվտանգության առանցքային լուծումներ, այդ թվում՝ SIEM, EDR, MDM, DLP, IAM, WAF և այլ համակարգեր՝ ֆինանսական հաստատությունները ժամանակակից և զարգացող կիբեռսպառնալիքներից պաշտպանելու նպատակով։ Այժմ աշխատում է Արդշինբանկում։
Ցանկացողները մինչ հուլիսի 8-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Դիմորդների տրամաբանական մտածողությունն ու համակարգչային գրագիտությունը ստուգելու համար կկազմակերպվի թեստավորում։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։