Կիբեռանվտանգության հիմունքներ | Նախապատրաստական դասընթաց

Դասընթացի համար գրանցումը այս պահին փակ է։

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
18:30 - 20:30
Դասընթացի սկիզբ
Ուրբաթ, հուլիսի 10
Վճար
Անվճար
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ) Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների թվային գրագիտությունը և նպաստել կիբեռանվտանգության վերաբերյալ իրազեկվածության ձևավորմանը։

Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում է «Կիբեռանվտանգության հիմունքներ» անվճար դասընթացը: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կիբեռանվտանգության ոլորտը, ստանալ հիմնարար գիտելիքներ և հասկանալ՝ արդյոք ցանկանում են շարունակել մասնագիտական զարգացումը տվյալ ոլորտում։

Ի՞նչ կսովորեք

Դասընթացի ընթացքում մասնակիցները՝

  • Ընդհանուր պատկերացում կկազմեն կիբեռանվտանգության ոլորտի մասին
  • Կծանոթանան անվտանգության հիմնական սպառնալիքներին և պարզ մեթոդներին
  • Կսովորեն՝ ինչպես գտնել խոցելիություններ համակարգչային ցանցերում, և ինչ միջոցներով են հաքերները կիրառում այդ խոցելիությունները
  • Կսովորեն օգտագործել հատուկ գործիքներ՝ ուսումնասիրելու և վերլուծելու նպատակով
  • Կկատարեն պարզ փորձեր՝ օգտագործելով գործնական հարթակներ, որոնք նմանեցնում են իրական կիբեռանվտանգության իրավիճակները:

Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ 

Դասընթացի ավարտին կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) մրցույթ, որը հնարավորություն կտա մասնակիցներին թիմերով աշխատել իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքների շուրջ՝ զարգացնելով ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության և խնդիրների լուծման հմտությունները։


Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացը նախատեսված է 14-17 տարեկան դեռահասների համար, ովքեր ունեն համակարգչային տարրական գիտելիքներ և հետաքրքրված են ոլորտով։ 


Դասընթացավարը

Մերի Քոչարյանը կիբեռանվտանգության սերտիֆիկացված մասնագետ է՝ սպառնալիքների հայտնաբերման, միջադեպերի արձագանքման և տեղեկատվական անվտանգության օպերացիոն գործընթացների կառավարման հաջող փորձով։ Հաջողությամբ ներդրել և օպտիմալացրել է կիբեռանվտանգության առանցքային լուծումներ, այդ թվում՝ SIEM, EDR, MDM, DLP, IAM, WAF և այլ համակարգեր՝ ֆինանսական հաստատությունները ժամանակակից և զարգացող կիբեռսպառնալիքներից պաշտպանելու նպատակով։ Այժմ աշխատում է Արդշինբանկում։


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հուլիսի 8-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Դիմորդների տրամաբանական մտածողությունն ու համակարգչային գրագիտությունը ստուգելու համար կկազմակերպվի թեստավորում։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։