Վերջին տարիներին ծրագրավորողների պահանջարկի աճին զուգահեռ փոխվել են նաև գործատուների ակնկալիքները սկսնակ մասնագետներից։ Այսօր նրանք կարևորում են ոչ միայն այն, թե ինչ գիտեք, այլև՝ ինչպես եք այդ գիտելիքները կիրառում իրական խնդիրների լուծման համար։
Եթե դուք արդեն ստեղծել եք հաշվիչներ, to-do ցուցակներ կամ անձնական ֆինանսների կառավարման հավելվածներ և ցանկանում եք ձեր հմտությունները զարգացնել ավելի մասշտաբային նախագծերում, ապա այս ծրագիրը կարող է լինել ձեր հաջորդ մեծ քայլը։
Ահա թե ինչու մենք մշակեցինք նախագծային ուսուցման ծրագիր, որը կարող է դառնալ առաջին քայլը դեպի իրական ծրագրավորում՝ մասնակիցներին հնարավորություն տալով աշխատել ոլորտային մարտահրավերներն արտացոլող նախագծերի վրա, սովորել համագործակցել թիմի հետ և ձեռք բերել պրակտիկ փորձ՝ օգտագործելով այն գործիքները, որոնք կիրառվում են ծրագրավորման ոլորտում։ Սա ծրագրավորման հերթական դասընթացը չէ․ սա հնարավորություն է իրական միջավայրում աշխատելու և ստանալու այն հմտությունները, որոնք իսկապես կարևոր են աշխատաշուկայում։
Ծրագրի մասին
Մեր ծրագիրը մշակված է այնպես, որ վերարտադրի իրական աշխատանքային միջավայրը, որտեղ մասնակիցները կանցնեն նախագծի մշակման բոլոր փուլերով՝ պլանավորումից և կոդավորումից մինչև թեստավորում և փորձարկում։ Տեսական նյութեր ուսումնասիրելու փոխարեն, նրանք ակտիվորեն կներգրավվեն թիմային նախագծում՝ զարգացնելով ոլորտի իրական աշխատանքային գործընթացներում կիրառվող գործնական հմտություններ։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն․
Արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքներն ու հմտությունները․
Դասընթացը տևում է երեք ամիս և անցկացվում է առկա ձևաչափով։ Լաբորատոր ժամերի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական նախագծի վրա՝ օգտագործելով իրենց ձեռք բերած գիտելիքները։ Լաբորատոր աշխատանքներից զատ, նրանք կունենան տնային առաջադրանքներ, որոնք կներառեն նյութերի ուսումնասիրություն և նախագծի հետ կապված գործնական խնդիրներ։
Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան լիարժեք գործող նախագիծ և բավական փորձառություն՝ տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ծրագրավորողի աշխատանքը ստանձնելու համար։
Այս ծրագիրը նախատեսված է նպատակասլաց մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց ծրագրավորման գիտելիքները կիրառել իրական նախագծերի վրա։
Եթե պատրաստ եք կատարել ձեր հաջորդ քայլը ծրագրավորման ոլորտում և աշխատել իրական նախագծի վրա, մասնակցե՛ք մեր անվճար տեղեկատվական հանդիպմանը՝ մարտի 13-ին, ժամը 19:00-ին, որտեղ կկարողանաք ավելին իմանալ ծրագրի մասին և քննարկել բոլոր մանրամասները։
Դասընթացի ծրագիրը մշակել է Արտյոմ Տոնոյանը, ով հանդիսանում է ծրագրի դասընթացավարն ու մենթորը։ Արտյոմն ունի ավելի քան 15 տարվա փորձ ծրագրավորման ոլորտում։ Ներկայումս աշխատում է որպես Senior Staff Software Engineer ServiceTitan-ում (ամբողջ աշխարհում օգտագործվող խոշոր SaaS հարթակ)։
Արտյոմն աշխատել է և՛ պրոդուկտային, և՛ ծառայություն մատուցող ընկերություններում։ Բացի իր հիմնական աշխատանքից, նա նաև իր սեփական նախագծերի վրա է աշխատում, ինչը նրան հնարավորություն է տալիս ծրագրավորման ոլորտը տեսնել տարբեր կողմերից և առաջարկել լավագույն լուծումները։
2015 թվականից Արտյոմն իր աշխատանքը համատեղել է դասավանդման հետ։ Այս 10 տարվա ընթացքում նա աջակցել է հարյուրավոր ծրագրավորողների՝ օգնելով նրանց զարգացնել իրենց հմտությունները և մուտք գործել ՏՏ ոլորտ։
Ծրագրի ընթացքում նա կուղղորդի մասնակիցներին ողջ գործընթացում՝ արտադրական մակարդակի կոդ գրելուց մինչև թիմային աշխատանք և իրական խնդիրների լուծում։ Նրա աջակցությամբ մասնակիցները պատրաստ կլինեն առաջին քայլերը կատարել տեխնոլոգիական ոլորտում։
Ձեզ հետ աշխատելու է նաև նախագծերի կառավարման մասնագետ, ով ամենօրյա ռեժիմով հետևելու է ձեր աշխատանքին, կազմակերպելու է աշխատանքային գործընթացները, օգնելու է ճիշտ սահմանել առաջնահերթությունները և ապահովելու է թիմի արդյունավետ համագործակցությունը։ Նրա աջակցությամբ դուք կծանոթանաք ծրագրային նախագծերի կառավարման գործիքներին և մեթոդներին, կսովորեք ինչպես պլանավորել, գնահատել և համակարգել ձեր աշխատանքը իրական ծրագրավորման միջավայրում։
Ծրագրի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 15-20 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև մարտի 10-ը լրացնում ես դիմում-հայտը:
Ուսման վարձը կազմում է 140,000 ՀՀ դրամ ամսական։
Ծրագիրը կսկսվի 2025 թվականի մարտի 18-ին և կտևի 3 ամիս։