Տվյալների վերլուծության ճամբար

Դասընթացի սկիզբ
27 մարտի, 2025
Դիմումների վերջնաժամկետը
25 մարտի, 2025
Ծրագրի տևողություն
5 ամիս

Գիտեի՞ք, որ աշխարհի տվյալների 80%-ը ոչ կառուցվածքային է:

Տվյալների մեծ մասն այնքան քաոտիկ է, որ անհնար է դրանք վերլուծել՝ սկսած էլեկտրոնային նամակներից և սոցիալական մեդիայի հրապարակումներից մինչև տեսանյութեր: Այսօր տվյալները դարձել են ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկը, ինչպես նավթն էր 20-րդ դարում: Եվ ճիշտ նավթի պես, տվյալներն էլ պետք է մշակվեն՝ իրենց ամբողջական պոտենցիալը դրսևորելու համար:

Տվյալների վերլուծաբանները վերծանում են հսկայական ծավալի տվյալներ և դրանք վերածում բիզնեսի զարգացմանը նպաստող արժեքավոր տեղեկատվության: Եվ հենց սա է պատճառը, որ նրանց աշխատանքը այդքան մեծ պահանջարկ ունի:

Ուզո՞ւմ եք համակարգել քաոսը: Միացե՛ք մեր Տվյալների Վերլուծության ճամբարին և սովորե՛ք անհրաժեշտ հմտությունները՝ բարդ և ոչ կառուցվածքային տվյալները վերլուծելու ու դրանց արժեք հաղորդելու համար:


Ի՞նչ է իրենից ներկայացնում Տվյալների վերլուծության ճամբարը

Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը պարբերաբար թարմացնում է իր դասընթացների ցանկը՝ ավելացնելով թեմաներ, որոնք թե՛ այսօր են արդիական, և թե՛ կարևոր են ապագայի համար: Հաշվի առնելով տվյալների վերլուծության աճող դերը տարբեր ոլորտներում, մենք ուրախ ենք հայտարարել մեր նոր «Տվյալների վերլուծության» ճամբարի մեկնարկի մասին:

Ճամբարի արդյունքում ձեռք կբերեք այնպիսի գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են բարդ տվյալների հետ աշխատելու համար: Ճամբարի ընթացքում ուշադրություն կդարձվի ինչպես տվյալների հավաքագրմանն ու մաքրմանը, այնպես էլ վերլուծությանն ու վիզուալիզացիային: Դուք կսովորեք կառավարել թե՛ կառուցվածքային, թե՛ ոչ կառուցվածքային տվյալներ՝ կիրառելով ոլորտի ստանդարտ գործիքներ և մեթոդներ:

Ուսումնասիրվող հիմնական գործիքներն են` T-SQL, Python, Microsoft Power BI, Microsoft Fabric։

Անկախ նրանից՝ դուք նոր եք ոլորտում, թե ունեք ոլորտի բազային գիտելիքները, այս ճամբարը ձեզ կտրամադրի այն գործնական գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են տվյալների հետ արդյունավետ աշխատելու համար: Դասընթացի ավարտին դուք կունենաք մեծ տվյալների հավաքագրման և վերլուծության հմտություններ։

Կարճ ծրագիրը ներկայացված է այստեղ։

 

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Փորձառու մասնագետի մենթորությունը հաջողության կեսն է։ Սուրեն Էդիլյանը ծրագրային ճարտարագետ է՝ ավելի քան 10 տարվա փորձով ծրագրավորման ոլորտում, և ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է: Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնում դասավանդում է 2017 թվականից, և 300-ից ավելի ուսանողներ նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։ Որպես «Տվյալագիտություն» կրթական ծրագրի ղեկավար՝ Սուրենը ունի ինչպես ծրագրավորման, այնպես էլ տվյալների վերլուծության լայնածավալ փորձառություն՝ ապահովելով ամբողջական ուսումնական փորձառություն Տվյալների Վերլուծության ճամբարի համար:


Ինչպե՞ս մասնակցել

Ցանկացողները մինչև մարտի 25-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը: Գրանցված մասնակիցները կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման: Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կանցնեն հարցազրույցը:


Որքա՞ն արժի ճամբարը

Ուսման վարձը կազմում է 405,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը կսկսվի 2025 թվականի մարտի 27-ին և կտևի 5 ամիս։

Գրանցման թերթիկ