Full Stack .NET ծրագրավորման ճամբար 2025

Դասընթացի սկիզբ
29 սեպտեմբերի, 2025
Դիմումների վերջնաժամկետը
24 սեպտեմբերի, 2025
Ծրագրի տևողություն
6-6.5 months
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, սեպտեմբերի 24, 19:00

Ծրագրավորման նոր ճամբար, լավ աշխատանք սկսելու նոր հնարավորություններ։

Այսօրվա ՏՏ ոլորտը զարգանում է աննախադեպ արագությամբ, և ընկերությունները կրտսեր ծրագրավորողներից պահանջում են ավելի բազմակողմանի հմտություններ, քան երբևէ: Եթե մի քանի տարի առաջ բավարար էին միայն տեսական գիտելիքները և նվազագույն պրակտիկ փորձը, այսօր ընկերությունները պահանջում են առավել խորը  տեխնիկական հմտություններ, և փափուկ հմտություններ (soft skills)՝ թիմային աշխատանքի, հաղորդակցման էթիկայի և խնդիրների լուծման ունակությունների ձևով:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ։

Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարների արդյունքում 1000-ից ավել ուսանողներ աշխատում են տարբեր ընկերություններում` սկսնակից մինչև ավագ ծրագրավորողներ։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ 

Ճամբարը ներառում է հետևյալ թեմաները՝
  • Խորացված C# և .NET միջավայր
  • Խորացված տվյալների բազաների ծրագրավորում
  • Ամպային հաշվարկներ (Cloud Computing)
  • Իրական նախագծերի մշակում:

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, երեկոյան ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ Ճամբարի ծրագիրը ներկայացված է:

Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 

  • Նվիրված են, ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա
  • Տեխնիկական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են
  • Ունեն C#-ի բազային գիտելիքներ
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ
  • Ունեն անգլերենի միջին մակարդակի իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչո՞ւ մասնակցել

  • Արժեքավոր գիտելիքներ
  • Գործնական հմտությունները զարգացնելու հիանալի հնարավորություն
  • Իրական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն
  • Նորարար աշխատանքային միջավայր
  • Ոլորտի լավագույն մասնագետների հետ շփման հնարավորություն։

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Փորձառու մասնագետի մենթորությունը հաջողության կեսն է։ Սուրեն Էդիլյանը ծրագրային ճարտարագետ է։ Ծրագրավորման ոլորտում ունի ավելի քան 10 տարիների փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում դասավանդում է 2017 թվականից։ 300-ից ավել ուսանողներ հենց նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։

Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև սեպտեմբերի 24-ը լրացնում ես դիմում-հայտը: 

Որքա՞ն արժի ճամբարը։

Ուսման վարձը կազմում է 550,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը կսկսվի 2025 թվականի սեպտեմբերի 29-ին և կտևի 6-6,5 ամիս։

 

Գրանցման թերթիկ