JavaScript-ը ոչ միայն ներկայի, այլև ապագայի լեզուն է։ Ճկունության և մշտապես աճող հնարավորությունների շնորհիվ JavaScript-ի իմացությունը դարձել է կարևոր նախապայման այն մասնագետների համար, որոնք ուզում են լինել մրցունակ ոչ միայն այսօր, այլև ապագայում։
Վերջին տարիներին ՏՏ կազմակերպությունները բարձրացրել են սկսնակ մասնագետների ընտրության նշաձողը․ այժմ նրանք պահանջում են ավելի խորը տեխնիկական գիտելիքներ, ինչպես նաև մի շարք փափուկ հմտություններ՝ ճկունություն, խնդիրներին արագ արձագանքելու և թիմում աշխատելու ունակություն, ժամանակի կառավարում։
Հիմա դու հնարավորություն ունես սովորելու JavaScript լեզուն, ծանոթանալու նրա բոլոր հնարավորություններին՝ ձեռք բերելով նաև կարևոր փափուկ հմտություններ ոլորտի փորձառու մասնագետների ուղղորդմամբ։ Դու նաև կաշխատես Optimum Partners Armenia- ի կողմից տրամադրված իրական նախագծերի վրա՝ ձեռք բերելով գործնական փորձ։ Ծրագրավորման ճամբարիավարտին դու կմասնակցես հարցազրույցի գործընթացին և հնարավորություն կունենաս ստանալ քո առաջին տեխնոլոգիական աշխատանքը Optimum Partners-ում՝ ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկում։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Optimum Partners Armenia ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել Optimum Partners Armenia-ի թիմում որպես կրտսեր վեբ ծրագրավորող։
Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարների արդյունքում 1000-ից ավել ուսանողներ աշխատում են տարբեր ընկերություններում` սկսնակից մինչև ավագ ծրագրավորողներ։
«Optimum Partners»-ը հիմնադրվել է 2016 թվականին Դուբայում: Այն առաջարկում է միջազգային ՏՏ ծառայություններ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են front-end և back-end ծրագրավորումը, ծրագրային ապահովման մշակումը և թեստավորումը՝ ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատացված եղանակով, DevOps-ը, ենթակառուցվածքների կառավարումն ու ապահովումը, ինչպես նաեւ բիզնես գործընթացների արտապատվիրումը՝ BPO-ն: 2022 թվականին «Optimum Partners»-ը ընդլայնեց իր գործունեությունը՝ բացելով նոր գրասենյակ Երևանում: Ընկերության նպատակն է զարգացնել և առաջ մղել Հորդանանի, Հայաստանի և այլ երկրների տեխնոլոգիական տաղանդը՝ կապելով նրանց գլոբալ շուկայի առաջատարների հետ՝ գնահատելով բազմազանությունն ու նորարարական մոտեցումները։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ Ծրագիրն իրականացվում է Optimum Partners Armenia ընկերության հետ համատեղ և հարմարեցված է կազմակերպության պահանջներին։
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, երեկոյան ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ Ճամբարի ծրագիրը ներկայացված է։
Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը կանցկացվի փետրվարի 11-ին, ժամը 19։00-ին, մեր գրասենյակում։
Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝
Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև փետրվարի 10-ը լրացնում ես դիմում-հայտը:
Ուսման վարձը կազմում է 629,000 ՀՀ դրամ։
Ծրագիրը կսկսվի 2025 թվականի փետրվարի 18-ին և կտևի 6-6,5 ամիս։