Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հիմնվել է 2011թ․ին ԱՄՆ ԶԳ-ի (USAID), Մայքրոսոֆթ կորպորացիայի, ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով և նպատակ ունի նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը կրթական և փոքր ու միջին ՏՏ ընկերություններին ուղղված ծրագրերի միջոցով։
Կենտրոնը նախաձեռնում է մի շարք ծրագրեր և նախագծեր, որոնց շարքում են որակյալ ծրագրավորողների պատրաստմանն ուղղված դասընթացները և ծրագրավորման ճամբարները, ինչպես նաև թիմերին և ստարտափերին ուղղված ծրագրերը, որոնց միջոցով աջակցություն է տրամադրվում նորարար ՏՏ պրոդուկտների մշակման հարցում։
Դավիթ Բաբաջանյան
Դասախոս/ Կիբեռանվտանգության սերտիֆիկացիոն ծրագրեր