Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Ամերիաբանկի հետ համագործակցությամբ մեկնարկում է «ԿիբեռԱնվտանգ» կրթական ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է նպաստել երեխաների և ծնողների թվային առողջությանը և բարձրացնել նրանց տեղեկացվածությունը կիբեռանվտանգության վերաբերյալ։
Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում է անվճար դասընթաց՝ «Կիբեռ հիգիենա ծնողների համար»։
Ծնողներն առանցքային դեր ունեն իրենց ընտանիքի անվտանգությունը պաշտպանելու հարցում։ Մինչ երեխաները հաճախ օգտվում են համացանցից՝ ուսման, շփման ու ժամանցի համար, շատ ծնողներ լիովին տեղեկացված չեն առցանց վտանգների մասին։ Այս դասընթացը կօգնի ծնողներին ավելի լավ հասկանալ թվային միջավայրի մարտահրավերները և ստանալ գործիքներ՝ ապահովելու ընտանիքի անվտանգ առցանց փորձը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան․
Դասընթացը ներառում է նաև գործնական առաջադրանքներ, որոնց միջոցով ծնողները կկարողանան անմիջապես կիրառել ձեռք բերած հմտությունները։
Դասընթացը նախատեսված է 25- 55 տարեկան ծնողների համար։
Ցանկացողները մինչ սեպտեմբերի 23-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Մինչ դասընթացի մեկնարկը նախատեսված է անվճար տեղեկատվական հանդիպում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ գրանցման առաջնահերթության։
«ԿիբեռԱնվտանգ ծրագիրը իրականացվում է Ամերիաբանկի աջակցությամբ «Իմ Ամերիա, Իմ Հայաստան» արշավի շրջանակում»։