Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Ամերիաբանկի հետ համագործակցությամբ մեկնարկում է «ԿիբեռԱնվտանգ» կրթական ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է նպաստել երեխաների և ծնողների թվային առողջությանը և բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ նրանց տեղեկացվածությունը։
Այս ծրագրի շրջանակում անցկացվում է անվճար դասընթաց՝ «Կիբեռ հիգիենա դպրոցականների համար»։
Երեխաներն ամեն օր օգտվում են համացանցից՝ ուսման, շփման ու ժամանցի համար։ Առանց ճիշտ գիտելիքների նրանք կարող են դառնալ կիբեռհարձակումների, տվյալների գողության կամ վնասակար բովանդակության թիրախ։ Դասընթացը կօգնի նրանց ձևավորել ճիշտ հմտություններ ու գիտակցված վարքագիծ՝ առցանց միջավայրում պաշտպանված լինելու համար։
Դասընթացի ընթացքում դպրոցականները կծանոթանան․
Բացի այդ, նրանք կկատարեն գործնական առաջադրանքներ, որպեսզի անմիջապես կիրառեն ստացած գիտելիքները։
Դասընթացին կարող են մասնակցել 12-17 տարեկան դպրոցականները։
Ցանկացողները մինչ սեպտեմբերի 15-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Մինչ դասընթացի մեկնարկը նախատեսված է անվճար տեղեկատվական հանդիպում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ գրանցման առաջնահերթության։
«ԿիբեռԱնվտանգ ծրագիրը իրականացվում է Ամերիաբանկի աջակցությամբ «Իմ Ամերիա, Իմ Հայաստան» արշավի շրջանակում»։