Կիբեռանվտանգության հիմունքներ | Նախապատրաստական դասընթաց

Դասընթացի օրեր
  • Երեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
10 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
19:00 - 21:00
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, սեպտեմբերի 16
Վճար
Անվճար
Տեղեկատվական հանդիպում
Ուրբաթ, սեպտեմբերի 12, 19:00
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Ամերիաբանկի հետ համագործակցությամբ մեկնարկում է «ԿիբեռԱնվտանգ» կրթական ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է նպաստել երեխաների և ծնողների թվային առողջությանը և բարձրացնել նրանց տեղեկացվածությունը կիբեռանվտանգության վերաբերյալ։

Այս ծրագրի շրջանակում կազմակերպվում է անվճար դասընթաց՝ «Կիբեռանվտանգության հիմունքներ»: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կիբեռանվտանգության ոլորտը, ստանալ հիմնարար գիտելիքներ և հասկանալ՝ արդյոք ցանկանում են շարունակել մասնագիտական զարգացումը տվյալ ոլորտում։

Ի՞նչ կսովորեք

Դասընթացի ընթացքում մասնակիցները՝

  • Ընդհանուր պատկերացում կկազմեն կիբեռանվտանգության ոլորտի մասին
  • Կծանոթանան անվտանգության հիմնական սպառնալիքներին և պարզ մեթոդներին
  • Կսովորեն՝ ինչպես գտնել խոցելիություններ համակարգչային ցանցերում, և ինչ միջոցներով են հաքերները կիրառում այդ խոցելիությունները
  • Կսովորեն օգտագործել հատուկ գործիքներ՝ ուսումնասիրելու և վերլուծելու նպատակով
  • Կկատարեն պարզ փորձեր՝ օգտագործելով գործնական հարթակներ, որոնք նմանեցնում են իրական կիբեռանվտանգության իրավիճակները:

Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ 


Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացը նախատեսված է 18-35 տարեկան բոլոր նրանց համար, ովքեր ունեն համակարգչային տարրական գիտելիքներ և հետաքրքրված են ոլորտով։ Հատկապես օգտակար է դպրոցականների, ուսանողների, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման փուլում գտնվողների համար։


Դասընթացավարը

Մարտին Ղամբարյանը OSCP սերտիֆիկացված դասախոս է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ կիբեռանվտանգության ոլորտում։ Նրա փորձառությունը ներառում է ներթափանցման թեստավորում, վեբ հավելվածների անվտանգություն, ցանցերի և անլար տեխնոլոգիաների պաշտպանություն, ինչպես նաև անվտանգ համակարգերի նախագծում։ Իր կարիերայի ընթացքում Մարտինը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ՝ օգնելով ամրապնդել նրանց պաշտպանական ռազմավարությունները և նվազեցնել կիբեռռիսկերը:


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ սեպտեմբերի 15-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Դիմորդների տրամաբանական մտածողությունն ու համակարգչային գրագիտությունը ստուգելու համար կկազմակերպվի թեստավորում։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

 

«ԿիբեռԱնվտանգ ծրագիրը իրականացվում է Ամերիաբանկի աջակցությամբ «Իմ Ամերիա, Իմ Հայաստան» արշավի շրջանակում»։

Registration Form

Անուն-ազգանուն
Հեռախոսահամար
Please make sure to enter your correct date of birth. The date will be validated later, before confirming participation | Խնդրում ենք նշել Ձեր ծննդյան ճիշտ ամսաթիվը։ Այն կստուգվի ավելի ուշ՝ մինչև դասընթացին մասնակցության հաստատումը։
Խնդրում ենք նշել Ձեր մասնագիտությունը կամ կրթության ոլորտը