Գործընկեր ՏՏ կազմակերպությունների հայտերի ընդունում

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում են ծրագրի գործընկեր ՏՏ կազմակերպությունների հայտագրում։

Ո՞ր կազմակերպությունները կարող են դիմել

Ծրագրի գործընկեր կազմակերպություն կարող են դառնալ բոլոր այն ՏՏ ընկերությունները, որոնք

  • ունեն 15 աշխատակցից քիչ անձնակազմ;
  • նրանց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 300,000 ԱՄՆ դոլլար;
  • իրականացնում են  կամ ներգրավված են միջազգային նախագծերում;
  • ունեն/կամ մոտակա մեկ տարվա ընթացքում կունենան ծրագրավորողի թափուր հաստիք/ներ։

Ինչպիսի՞ աջակցություն կստանան գործընկեր կազմակերպությունները։

Ծրագրի գործընկեր կազմակերպությունը հնարավորություն կունենա

  • Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցներից ընտրել իր կազմակերպության համար աշխատակիցներ;
  • Պրակտիկայի ծրագրի ժամանակ աշխատել որպես մենթոր;
  • Օգտվել վաճառքի գործակալի օգնությունից նոր հաճախորդներ և պայմանագրեր ներգրավելու համար;
  • Մասնակցել  Agile management, նախագծերի կառավարում (project management), բիզնես անգլերենի (Business English), վաճառքի և մարկետինգի դասընթացներին;
  • Ստանալ ենթադրամաշնորհ ծրագրի շրջանակում վերապատրաստված մասնակիցներին աշխատանքի ընդունելու համար։ (Ենթադրամաշնորհը հնարավոր չի լինի օգտագործել աշխատակիցների աշխատավարձի վճարման համար։ Ստացված ենթադրամաշնորհի համար անհրաժեշտ կլինի ներկայացնել հաշվետվություն՝ ներառելով բոլոր կատարված ծախսերը։) Ենթադրամաշնորհի համար հետագայում կլինի առանձին հայտադիմում, որը հասանելի կլինի միայն ծրագրի գործընկեր կազմակերպություններին։

Ինչպե՞ս դիմել

Ծրագրի գործընկեր ՏՏ ընկերություն դառնալու համար անհրաժեշտ է մինչ օգոստոսի 11-ը լրացնել հայտադիմումը, կնքել ստորագրել և ուղարկել հետևյալ էլ հասցեներով՝ [email protected] և [email protected]։

Հարցերի դեպքում զանգահարեք Ամալյա Եղոյանին (055 750 909) կամ գրեք էլ․ նամակ հետևյալ հասցեով՝ [email protected]։

Սպասում ենք Ձեր դիմում-հայտերին