Տվյալների վերլուծությունը ժամանակակից բիզնեսի և տեխնոլոգիաների անբաժան մասն է․ այն օգնում է թվերի և մեծ տվյալների մեջ տեսնել օրինաչափություններ, բացահայտել միտումներ և կայացնել հիմնավորված ու ճշգրիտ որոշումներ։
Այս դասընթացը նախատեսված է՝
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն՝
Excel · SQL (PostgreSQL) · Python · Jupyter Notebook · Tableau · Google BigQuery · Google Looker Studio
Կարճ ծրագիրը ներկայացված է այստեղ։
Դասընթացն անցկացվելու է հիբրիդային տարբերակով՝ երկուշաբթի և շաբաթ օրերին օֆֆլայն տարբերակով, չորեքշաբթի օրը՝ օնլայն։
Կարլեն Ոսկանյանը տվյալների վերլուծության ավագ ճարտարագետ է EPAM Systems ընկերությունում՝ տվյալների վերլուծության ոլորտում ավելի քան 6 տարվա փորձով։ Իր գործունեության ընթացքում նա աշխատել է տարբեր ոլորտներում՝ դեղագործություն, առողջապահություն, ֆինանսական տեխնոլոգիաներ, iGaming, պետական և հասարակական կառույցներ։ Տեխնիկական հմտությունների, ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի համադրությամբ Կարլենը դասընթացներին բերում է պրակտիկ փորձառություն և արդյունքահեն մոտեցում՝ օգնելով մասնակիցներին ձեռք բերել իրական բիզնեսում կիրառելի գիտելիքներ ու հմտություններ։
Ցանկացողները մինչև հունվարի 10-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը: Գրանցված մասնակիցները կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման: Դասընթացի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կանցնեն հարցազրույցը:
Ուսման վարձը կազմում է ամսական 85,000 ՀՀ դրամ։
Դասընթացին մասնակցելով՝ կարող եք օգտվել մինչև 100,000 ՀՀ դրամ սոցիալական վճարի փոխհատուցումից, որը գործում է նաև Ձեր ընտանիքի անդամների՝ ամուսնու/կնոջ, ծնողների և զավակների համար։