Ռազմավարական թվային մարկետինգ

Ինչո՞ւ սովորել Ռազմավարական թվային մարկետինգ։

Անկախ նրանից թե ինչ բիզնես գործունեություն ենք ծավալում, արտադրություն, թե արշավ՝ թվային տեխնոլոգիաները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ մեր գործունեության վրա։ Բիզնեսում հաջողելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես են թվային գործիքները, օրինակ՝ համացանցը, սմարթ հեռախոսները, հեղափոխություն մտցնում մարկետինգի աշխարհում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ընկերություններից դեպի հաճախորդները։  

Դասընթացի մասին

Այս դասընթացի շրջանակում կսովորեք, ինչպես մշակել թվային մարկետինգի ռազմավարություն և թե ինչպես

  • Մարկետինգի ռազմավարության մեջ արդյունավետորեն ինտեգրել թվային տեխնոլոգիաներ 
  • Իրականացնել մշակված ռազմավարությունը՝ կիրառելով թվային մարկետինգի գործիքները 
  • Բիզնես ծավալել համացանցում
  • Օգտագործել վեբկայքի բոլոր հնարավորությունները
  • Ձեր բիզնես կարիքները բավարարելու համար կիրառել inbound մարկետինգ։

Ի՞նչ կկարողանամ անել ես այս դասընթացից հետո։

Մեր նպատակն է ուսանողներին սովորեցնել ժամանակակից և կայուն թվային մարկետինգի հմտություններ։ Այս դասընթացից հետո ուսանողները կկարողնանան աշխատել որպես թվային մարկետինգի մասնագետներ ցանկացած ոլորտում, հատկապես, բայց ոչ միայն արևմտյան շուկա ձգտող ընկերությունների համար։ Այս դասընթացը շատ օգտակար կլինի արդեն աշխատող թվային մարկետինգի մասնագետների համար, քանի որ այն կօգնի նրանց թարմացնել իրենց հմտությունները և հետևել նորագույն միտումներին։ 

Դասընթացի տևողություն
12 դաս x 2 ժամ
Վճար
97,000 ՀՀ դրամ
Պահանջվող գիտելիքներ
Պարտադիր չէ ունենալ փորձ թվային մարկետինգի ոլորտում։ Անգլերենի միջին մակարդակի իմացությունը պարտադիր է

Դասընթացի ծրագիրը ներկայացված է։

Դասընթացն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ։