Որքա՞ն ժամանակ է Ձեր երեխան անցկացնում հեռախոսի կամ համակարգչի էկրանի դիմաց։ Արդյո՞ք ճանաչում եք նրա վիրտուալ ընկերներին կամ հետևում եք նամակագրություններին։ Վստահ եք, որ երբևէ չի հայտնվի կիբեռհանցագործների թիրախում, իսկ հայտնվելու դեպքում կկարողանա ճիշտ ու արագ կողմնորոշվել։
Մենք չունենք հստակ վիճակագրություն հայաստանյան իրավիճակի վերաբերյալ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բնակչության 73%-ը (2021) ինտերնետի ակտիվ օգտատեր է, կարող ենք վիճակագրական գլոբալ տվյալները կիրառել Հայաստանի համար ևս։ Իսկ արդյունքները, մեղմ ասած, մտահոգիչ են։ Ամբողջ աշխարհում ամեն 39 վայրկյանը մեկ տեղի է ունենում կիբեռհարձակում։ 7 անչափահասից 1-ը ներգրավված է ոչ այդքան անվտանգ ինտերնետային կապի մեջ։ Այսքանով հանդերձ, ծնողների միայն 28%-ն ունեն հատուկ ներմուծված ծրագրեր իրենց երեխաների վիրտուալ ներկայության անվտանգությունն ապահովելու համար։
Ո՞րն է մեր լուծումը
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՁԻՀ-ի ՍայՀաբ Հայաստան (CyHub Armenia - EIF Cybersecurity Initiative) կիբեռանվտանգության նախաձեռնության հետ համատեղ հայտարարում է «Մեդիագրագիտության և կիբեռ հիգիենա դպրոցականների համար» թեմայով դասընթաց ամենախոցելի խմբերից մեկի՝ դեռահասների համար։ Ամառը ճիշտ ժամանակն է հաճելին ու օգտակարը համատեղելու համար։ Զինե՛ք Ձեր երեխաներին 21-րդ դարի ամենակարևոր հմտություններով։
Դասընթացի մասին
Դասընթացը բաղկացած է 3 մոդուլից, որից յուրաքանչյուրն ամփոփվում է գործնական աշխատանքով՝ ստացած գիտելիքների արդյունավետությունն ամրապնդելու համար։
Մոդուլ 1/ Մեդիագրագիտության հիմունքներ
Դասընթացի առաջին հատվածում մասնակիցները ծանոթանալու են մեդիագրագիտության հիմնական հասկացություններին՝ զարգացնելով քննադատական մտածողությունն, ինչն էլ կօգնի հետագայում արագ կողմնորոշվել տեղեկատվական բազմազան ու քաոտիկ դաշտում, որի հետ նրանք առնչվում են ամեն օր։ Մասնակիցները կսովորեն գնահատել տեղեկատվության հավաստիությունը, հասկանալ լրատվամիջոցների կողմնակալությունը և ստեղծել պատասխանատու մեդիա բովանդակություն: Այս մոդուլը մասնակիցներին ապահովում է անհրաժեշտ գիտելիքներով՝ նախապատրաստելով ավելի դժվար և ծավալուն բաժիններին։
Մոդուլ 2/ Թվային հետքեր և գաղտնիություն
Այս մոդուլը կենտրոնանում է թվային հետքերը հասկանալու, առցանց ներկայությունը կառավարելու և գաղտնիության պահպանման վրա: Մասնակիցները․
Այս մոդուլից ստացված գիտելիքները կօգնեն մասնակիցներին ձևավորել պատասխանատու թվային վարքագիծ իրենց անձնական տվյալների պաշտպանության համար։
Մոդուլ 3/Կիբեռ հիգիենա և անվտանգություն
Այս մոդուլը կենտրոնացած է կիբեռ հիգիենայի և անվտանգության հիմնական կոնցեպտների վրա: Մասնակիցները կսովորեն, թե ինչպես պաշտպանվել կիբեռ սպառնալիքներից, ապահովել անվտանգ առցանց միջավայր: Յուրաքանչյուր թեմա ներառում է գործնական աշխատանքներ՝ տեսական գիտելիքները ամրապնդելու համար:
Այս մոդուլի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն թվային աշխարհում իրենց պաշտպանելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ շեշտը հիմնականում դնելով գործնական առաջադրանքների վրա:
Ո՞վ կարող է մասնակցել այս դասընթացին
Ամառային ճամբարը իդեալական է դեռահասների համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ ժամանակակից տեխնոլոգիաները և վարել ավելի անվտանգ ու պատասխանատու թվային կյանք: Ծրագիրը իր գործնական գիտելիքների շնորհիվ օգտակար կլինի բոլոր դեռահասների համար։ Եթե Ձեր երեխան օգտվում է համացանցից՝ անկախ նրանից խաղում է օնլայն խաղեր, շփվում է իր տարեկիցների հետ, թե ուղղակի հետևում է սոցիալական ցանցերի անցուդարձին, այս ծրագիրը պարտադիր է՝ ապահովելու Ձեր երեխայի անվտանգ և ապահով օնլայն ներկայությունը։
Ինչպե՞ս գրանցվել
Ցանկացողները մինչ հուլիսի 31-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343 և (041) 545 343 հեռախոսահամարներով, և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։
*Անուն ազգանուն բաժնում լրացրեք ծնողի տվյալները։