Խաղերի մշակում Scratch-ով

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Երեքշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
20 դաս x 2 ժամ
Դասընթացի սկիզբ
Երեքշաբթի, հուլիսի 30
Վճար
84,000 AMD
Տեղեկատվական հանդիպում
Ուրբաթ, հուլիսի 26, 18:00
Պահանջվող գիտելիքներ
Համակարգչային գրագիտություն

Որպես ծնող մտահոգվա՞ծ եք, թե որքան ժամանակ է Ձեր երեխան անցկացնում էկրանների դիմաց խաղ խաղալով։ Եթե միայն կարողանայիք այնպես անել, որ այդ ժամանակը լիներ արդյունավետ և բովանդակային։ 


Ո՞րն է մեր լուծումը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է Խաղերի մշակման ամառային ճամբար Scratch-ով հատուկ դեռահասների համար։ Սա հիանալի հնարավորություն է ուղղակի սպառողից ստեղծող դառնալու համար։ Scratch-ը կնպաստի, որ Ձեր երեխան իր էկրանային ժամանակն օգտագործի ավելի արդյունավետ։ Այս փորձառությունը կօգնի Ձեր երեխային հասկանալ, թե ինչ է կատարվում խաղերի վիզուալ մասից այն կողմ։ Այսպիսով՝ Ձեր երեխան 25 դասերի արդյունքում կունենա բավարար գիտելիքներ ու հմտություններ գեյմերից խաղերի ստեղծող դառնալու համար։


Դասընթացի մասին

Այս դասընթացը նախատեսված է Scratch-ի միջոցով դեռահասներին ծրագրավորման և խաղերի մշակման հետաքրքիր աշխարհին ծանոթացնելու համար։ Scratch-ը վիզուալ ծրագրավորման լեզու է, որը դեռահասների համար տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն առաջացնող լավագույն գործիքն է համարվում։

Ամառային ճամբարի ողջ ընթացքում մասնակիցները կիրականացնեն մի շարք գործնական նախագծեր, որոնց միջոցով էլ կծանոթանան ծրագրավորման հիմնական գաղափարներին։ Դասընթացի յուրաքանչյուր բաժինը հիմնված է նախորդի վրա՝ երաշխավորելով, որ մասնակիցները դասընթացի ավարտին կունենան հիմնավոր պատկերացում ծրագրավորման ամենակարևոր կոնցեպտների վերաբերյալ։ Ճամբարի ողջ ընթացքում մասնակիցները կստեղծեն մոտ 20 խաղ․ յուրաքանչյուր հաջորդ խաղ նախորդինից կտարբերվի իր բարդությամբ ու տրամաբանությամբ։ Ճամբարի ավարտին մասնակիցները կունենան իրենց ստեղծած խաղերի պորտֆոլիոն՝ ցուցադրելով իրենց հմտություններն ու ստեղծագործական ունակությունները: Միացե՛ք մեզ այս ամառ և Ձեր երեխայի էկրանի ժամանակը վերածեք արդյունավետ և կրթական փորձի Scratch-ի միջոցով:


Ո՞վ կարող է մասնակցել այս դասընթացին

Խաղերի մշակում Scratch-ով ամառային ճամբարին կարող են մասնակցել 10-15 տարեկան բոլոր այն դեռահասները, ովքեր հետաքրքրված են ծրագրավորումով՝ մանավանդ խաղերի մշակման տեխնոլոգիաներով։ Անկախ նրանից՝ Ձեր երեխան սկսնակ է այս ոլորտում, թե նախկինում որոշակի փորձ է ունեցել, կարող եք միանալ մեր հետաքրքիր ու արդյունավետ ճամբարին:


Ինչպե՞ս գրանցվել

Ցանկացողները մինչ հուլիսի 27-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343 և (041) 545 343 հեռախոսահամարներով, և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

*Անուն ազգանուն բաժնում լրացրեք ծնողի տվյալները։


Գրանցման թերթիկ