Խաղերի ստեղծում դպրոցականների համար

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Երեքշաբթի
  • ,
  • Չորեքշաբթի
  • ,
  • Հինգշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
30 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
11:00 - 13:00
Դասընթացի սկիզբ
Երկուշաբթի, հունիսի 16
Վճար
93,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Հինգշաբթի, հունիսի 12, 18:30

Սովորել սովորել, սովորել մտածել։
Սրանք հմտություններ են, որոնք անհրաժեշտ են բոլորիս՝ անկախ տարիքից ու մասնագիտական նախապատվություններից, բայց հատկապես՝ երեխաներին։ Եվ հենց նրանց համար էլ առաջարկում ենք «Խաղերի ստեղծում դպրոցականների համար» դասընթացը։

Երեխաները սիրում են համակարգչային խաղեր։ Իսկ ինչ կլինի, եթե նրանք ոչ միայն խաղան, այլև սկսեն ուսումնասիրել իրենց շրջապատող աշխարհը, հասկանալ իրական երևույթների հիմքերը ֆիզիկայի միջոցով, փորձարկումներով ամրապնդեն իրենց գիտելիքները և այդ ամենին ավելացնեն տեխնիկական հմտություններ, որպեսզի կարողանան ստեղծել իրենց սեփական խաղերը։

Այս փորձառությունը կսովորեցնի մտածել, վերլուծել ու ստեղծել։ Ստացած հմտությունները արժեքավոր են թե՛ դպրոցում, թե՛ ապագա մասնագիտության ճանապարհին։


Ի՞նչ կսովորեն նրանք

Դասընթացը նախատեսված է 8–14 տարեկանների համար և առաջարկում է հետաքրքիր կրթական գործընթաց՝ զվարճալի նախագծերի, խաղերի ստեղծման և թիմային աշխատանքի միջոցով։ Դասընթացի կառուցվածքը հիմնված է երեք հիմնական ուղղության վրա։

Առաջին ուղղությունը կենտրոնացած է Scratch միջավայրում խաղերի ծրագրավորման վրա։ Երեխաները կծանոթանան խաղերի ստեղծման պատմությանը, կհասկանան դրանց նախագծման տրամաբանությունն ու գործողությունների հաջորդականությունը։ Դասընթացի ընթացքում նրանք կստեղծեն հինգ ամբողջովին տարբեր խաղ՝ յուրովի մշակված հերոսներով, իրավիճակներով և մեխանիկայով։ Այս գործընթացը կզարգացնի նրանց վերլուծական մտածողությունը ու տեխնիկական հմտությունները։

Երկրորդ ուղղությունը ներառում է ստեղծարար STEM նախագծեր և փորձեր։ Երեխաները կսովորեն ճանաչել իրենց շրջապատող ֆիզիկական երևույթները և կիրառել մաթեմատիկա ու տրամաբանություն՝ խնդիրներ լուծելու համար։ Նրանք կաշխատեն տարբեր կառուցողական նախագծերի վրա և կկատարեն փորձարկումներ։ Այս մոտեցումը կօգնի զարգացնել կանխատեսման, վերլուծության և փորձարկման կարողությունները։

Երրորդ ուղղությունը նվիրված է փափուկ հմտություններին և թիմային աշխատանքին։ Երեխաները կմասնակցեն քննարկումների և սիմուլացիոն վարժությունների, որոնք կզարգացնեն հաղորդակցման ու թիմում աշխատելու հմտություններն։ 


Ինչո՞ւ է այս դասընթացը կարևոր դպրոցականների համար

«Խաղերի ստեղծում դպրոցականների համար» դասընթացը երեխաներին հնարավորություն կտա՝

  • Զարգացնել խնդիր լուծելու, վերլուծելու և ստեղծագործելու հմտություններ

  • Կիրառել ֆիզիկա, մաթեմատիկա և տրամաբանություն իրական նախագծերում

  • Ստեղծել իրենց ձեռքով ամբողջությամբ աշխատող խաղեր և շարժվող STEM մոդելներ

  • Ներկայացնել իրենց աշխատանքները ծնողներին, ուսուցիչներին և ընկերներին

  • Մասնակցել փոքրիկ տոնավաճառ-վաճառքի, որտեղ կցուցադրեն և կվաճառեն իրենց ստեղծած իրերը

  • Նպաստել մեկ ուրիշ երեխայի ծրագրավորման ուսմանը՝ վաճառքից ստացված միջոցների շնորհիվ:


Ինչպե՞ս գրանցվել

Ցանկացողները կարող են մինչ հունիսի 12-ը լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343 և (041) 545 343 հեռախոսահամարներով, և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ գրանցման առաջնահերթության։

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Մինչ դասընթացի մեկնարկը նախատեսված է անվճար տեղեկատվական հանդիպում։ 


Գրանցման թերթիկ