Ոչ վաղ անցյալում մարդիկ վախենում էին արհեստական բանականությունից (այսուհետ՝ AI), փորձում էին մրցակցել դրա հետ։ Սակայն, վերջինիս արագ զարգացումը ապացուցեց, որ ավելի խելամիտ է համագործակցել և օգտվել նրա առաջարկած առավելություններից։ Ինչպե՞ս։ Այստեղ օգնության է հասնում Prompt Engineering-ը (հարցման նախագծում), որը լրացնում է մարդու ստեղծագործության և AI-ի կարողությունների միջև բացը։
Prompt Engineering-ը AI գործիքների հետ արդյունավետ աշխատելու և հստակ հրահանգներ տալու հմտությունն է։ Հարցերի ճիշտ ձևակերպումը AI-ից առավելագույն արդյունք ստանալու միակ ճանապարհն է։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը պարբերաբար թարմացնում է իր դասընթացների ցանկը՝ ավելացնելով ներկային և ապագային ուղղված թեմաներ։ Հաշվի առնելով AI-ի աճող դերը մեր առօրյա աշխատանքում՝ Prompt Engineering-ը դառնում է մեր ժամանակների առանցքային ոլորտներից մեկը։
Prompt Engineering-ը կարելի է դիտարկել որպես առանձին մասնագիտություն կամ շատ կարևոր հմտություն մի շարք մասնագիտությունների համար։ Ինչպես առանձին մասնագիտություն, նման մասնագետները զբաղվում են հարցերի նախագծմամբ, օպտիմիզացնում են AI-ի պատասխանները և վերահսկում են, որ համակարգը համապատասխանի օգտատերերի կարիքներին։
Շուկայագետների, հաճախորդների աջակցման մասնագետների, բովանդակության ստեղծողների և ստեղծագործական աշխատանքով զբաղվող մասնագետների համար Prompt Engineering-ը կարող է լինել լրացուցիչ հմտություն, որը կբարձրացնի նրանց արդյունավետությունը։
Դասընթացը կօգնի բացահայտել Generative AI-ի տարբեր գործիքներ, տեսնել դրանց կիրառման օրինակներ իրական խնդիրների լուծման ընթացքում և սովորել դրանք արդյունավետորեն կիրառել՝ անկախ ձեր գործունեության ոլորտից։ Դասընթացի ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին․
Դասընթացի ավարտին, մասնակիցները կստանան գիտելիքներ AI գործիքների արդյունավետ օգտագործման, հարցումների նախագծման և օպտիմիզացման, բազմամեդիա բովանդակության ստեղծման, առաջադրանքների ավտոմատացման, տվյալների վերլուծության վերաբերյալ:
Բոլոր դիմորդները հրավիրվելու են տեղեկատվական հանդիպման, որը կանցկացվի սեպտեմբերի 18-ին, որտեղ ավելի մանրամասն կհայտնվի դասընթացի մասին։ Խնդրում ենք դիմել ստորև ներկայացված ձևով մինչև հոկտեմբերի 7-ը։