Ինչպես նշել է Բիլ Գեյթսը, ծրագրավորումն արվեստի և ճարտարագիտության հիասքանչ համադրությունն է։ Բացի ամենաստեղծարար մասնագիտություններից մեկը լինելը, աշխարհում շատ քիչ մասնագիտություններ կան, որոնց դեպքում հնարավոր է ավելի շատ վաստակել քան ծրագրավորումը։ Հայաստանում մի քանի տարվա փորձ ունեցող ավագ ծրագրավորողի աշխատավարձը կարող է գերազանցել 1,000,000 ՀՀ դրամը։ Եթե առաջին փորձերդ ես անում ծրագրավորման ոլորտում, հիմունքների այս դասընթացը լավ սկիզբ է։
Այս դասընթացի ժամանակ կսովորեք հիմունքները՝ գտնել ծրագրավորման ճիշտ գործիքներ, գրել կոդ, անել debug, ստեղծել և օգտագործել loop-ներ և array-ներ և ավելին։ Յուրաքանչյուր թեման կսովորեք օրինակներով և կկատարեք պրակտիկ վարժություններ։
Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։
Սովորաբար այս դասընթացի համար մենք ստանում ենք 40-ից ավել հայտադիմումներ, սակայն ընդգրկվում են 12-15 մասնակիցներ։ Դասընթացին դիմելու համար լրացրեք հայտադիմումը ստորև։
Դասընթացի ավարտին մասնակիցները․
•կտիրապետեն համակարգչային գիտության ընդհանուր գաղափարներին` աբստրակցիա, հրահանգների լեզու, թվաբանական-տրամաբանական գործառույթներ։
•կծանոթանան համակարգչի կառուցվածքին և նրա աշխատանքի սկզբունքներին՝ պրոցեսոր, հիշողության հիերարխիա, օպերացիոն համակարգի ստրուկտուրա, պրոցեսներ։
•կուսումնասիրեն ծրագրավորման հիմունքները և աշխատանքային գործիքները՝ բլոկսխեմաներ, ալգորիթմների կազմում, Visual Studio։
Դասընթացից հետո դու կարող ես շարունակել սովորել ծրագրավորում՝ մասնակցելով «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) C#-ով և ASP.NET» դասընթացին։
Արեգ Գևորգյանն ունի 3 տարվա փորձ ծրագրավորման ոլորտում։ Ներկայումս աշխատում է Blackmar-ում որպես Ծրագրային ճարտարագետ։
Ցանկացողները մինչ նոյեմբերի 20-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։