Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ մակարդակ 1
-
Դասընթացի օրեր
-
-
Դասընթացի տևողություն
- 30 դաս x 2 ժամ
-
Դասընթացի ժամեր
- 20:00 - 22:00
-
Դասընթացի սկիզբ
- Չորեքշաբթի, դեկտեմբերի 11
-
Վճար
- 150,000 ՀՀ դրամ
-
Տեղեկատվական հանդիպում
- Երկուշաբթի, դեկտեմբերի 09, 20:00
-
Պահանջվող գիտելիքներ
- Տրամաբանություն և մաթեմատիկայի տարրական գիտելիքներ
Ինչո՞ւ սովորել
Ցանցային ադմինիստրատորը ՏՏ մասնագետ է, ով պատասխանատու է կազմակերպության ներսում համակարգչային ցանցերի կառավարման, պահպանման և խնդիրների լուծման համար:
Ցանցային ադմինիստրատորի մասնագիտությունը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում և համարվում է ամենապահանջված ու բարձր վարձատրվող մասնագիտություններից մեկը:
Դասընթացի մասին
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա» դասընթաց, որի ծրագիրը համապատասխանում է Cisco Systems ընկերության CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն ծրագրին։ Դասընթացը բաղկացած է 3 փուլից՝
- Introduction to Network Administration (ITNA)
- Switching, Routing, and Wireless Essentials (SRWE)
- Enterprise Networking, Security, and Automation (ENSA)
Բոլոր փուլերի ավարտից հետո կունենաք բավարար գիտելիք CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն քննությունը հանձնելու համար։
Դասընթացի առաջին փուլի ընթացքում դուք՝
- կուսումնասիրեք ինտերնետի և համակարգչային այլ ցանցերի ճարտարապետությունը, կառուցվածքը, ֆունկցիաները, կոմպոնենտներն ու մոդելները,
- կծանոթանաք IP հասցեավորման հիմնական սկզբունքներին և կառուցվածքին,
- կսովորեք ենթացանցերի բաժանման հիմնական մեթոդները,
- կիրականացնեք ռոութերների և սվիչների բազային կարգաբերումներ:
Դասընթացն իրականացվելու է հայերենով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։
Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո
Դասընթացի ավարտին մասնակիցները․
- կկարողանան իրականացնել ռոութերների, սվիչների և եզրային սարքավորումների հիմնական կարգաբերումները՝ ներառյալ գաղտնաբառերը, IP հասցեները և Default Gateway-ի պարամետրերը,
- կուսումնասիրեն OSI մոդելի 7 մակարդակներն ու դրանցում աշխատող արձանագրությունները,
- կկարողանան արդյունավետ սեգմենտավորել Ipv4 ենթացանցերը, ինչպես նաև իրականացնել Ipv6 հասցեավորման մեխանիզմները,
- կկարողանան թեստավորել ցանցային միացումները՝ օգտագործելով տարբեր գործիքներ,
- կկարողանան փոքր և միջին չափսի ցանցերում իրականացնել անսարքությունների հայտնաբերում և հեռացում,
- կունենան բավարար գիտելիքներ դասընթացի ավելի խորացված փուլերին մասնակցելու համար։
Դասախոսի մասին
Վահագն Խառատյանը Cisco սերտիֆիկացված ցանցային մասանգետ է: Նա ունի ավելի քան 13 տարվա փորձ ցանցային և վեբ տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին 10 տարիների ընթացքում նա համատեղում է իր հիմնական աշխատանքը դասավանդման հետ։
Ինչպե՞ս դիմել
Ցանկացողները մինչ դեկտեմբերի 9-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։