Ցանցային Ադմինիստրացիա մակարդակ 3 /Կորպորատիվ Ցանցեր, Անվտանգություն և Ավտոմատացում (ENSA)/

Դասընթացի օրեր
  • Չորեքշաբթի
  • ,
  • Շաբաթ
Դասընթացի տևողություն
24 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
18:00 - 20:00
Դասընթացի սկիզբ
Չորեքշաբթի, հոկտեմբերի 23
Վճար
120,000 ՀՀ դրամ
Տեղեկատվական հանդիպում
Չորեքշաբթի, հոկտեմբերի 16, 18:00
Պահանջվող գիտելիքներ
Ցանցային և տեղեկատվական տեխնոլոգիաների հիմանար գիտելիքներ, ցանցային սարքավորումների կարգաբերման գործնական մակարդակի փորձ, պատկերացում TCP/IP-ի պրոտոկոլների մասին։

Դասընթացի մասին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա» դասընթացի երրորդ փուլը՝ Կորպորատիվ Ցանցեր, Անվտանգություն և Ավտոմատացում (Enterprise Networking, Security, and Automation (ENSA)), որի ծրագիրը համապատասխանում է Cisco Systems ընկերության CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն ծրագրին։ 

Դասընթացի ընթացքում դուք․

  • կուսումնասիրեք կորպորատիվ ցանցերի ճարտարապետությունները, ինչպես նաև դրանց շահագործման, պաշտպանության, անսարքությունների հայտնաբերման և հեռացման հիմնական մեխանիզմները,
  • կուսումնասիրեք  գլոբալ ցանցերի (WAN) տեխնոլոգիաները, ինչպես նաև ծառայությունների որակի  մեխանիզմները (QoS), որոնք օգտագործվում են հեռավար մուտքի անվտանգության համար,
  • կուսումնասիրեք վիրտուալիզացիայի և ավտոմատացման կոնցեպտները,
  • կսովորեք կորպորատիվ ցանցերի կարգաբերման և դրանցում անսարքությունների վերացման հմտությունները, ինչպես նաև հիպերանվտանգության վտանգների հայտնաբերման և պաշտպանության հիմնական մեխանիզմները։

Դասընթացն իրականացվելու է հայերենով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։  Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել  «Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ» դասընթացը և «Switching, Routing and Wireless Essentials (SRWE)» դասընթացը  կամ ունենալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հարցազրույցի արդյունքների հիման վրա։


Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո

Դասընթացի ավարտին մասնակիցները․

  • կհասկանան single-area OSPF արձանագրության աշխատանքին ինչպես point-to-point, այնպես էլ broadcast multiaccess ցանցերում,
  • կհասկանան՝ ինչպես են օգտագործվում ACL-ները (Access Conrol Lsts) որպես ցանցային անվտանգության քաղաքականության մաս,
  • կիրականացնեն NAT (Network Address Translation) ծառայության կարգաբերումները,
  • կհասկանան, թե ինչպես են VPN ցանցերը ապահովում site-to-site և remote access միացումների անվտանգությունը
  • կհասկանան, թե ինչպես են սարքավորումներն իրականացնում QoS ծառայությունը,
  • կկարողանան իրականացնել անսարքությունների վերացում կորպորատիվ ցանցերում,
  • կհասկանան ցանցերի վիրտուալիզացիայի նշանակությունն ու բնութագրերը։
  • կկարողանան հանձնել CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն քննությունը։

Դասախոսի մասին

Վահագն Խառատյանը Cisco սերտիֆիկացված ցանցային մասանգետ է: Նա ունի ավելի քան 13 տարվա փորձ ցանցային և վեբ տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին 10 տարիների ընթացքում նա համատեղում է իր հիմնական աշխատանքը դասավանդման հետ։ 


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ 2024 թվականի հոկտեմբերի 15-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։

Գրանցման թերթիկ