Ցանցային Ադմինիստրացիա մակարդակ 3 /Կորպորատիվ Ցանցեր, Անվտանգություն և Ավտոմատացում (ENSA)/
-
Դասընթացի օրեր
-
-
Դասընթացի տևողություն
- 24 դաս x 2 ժամ
-
Դասընթացի ժամեր
- 18:00 - 20:00
-
Դասընթացի սկիզբ
- Ուրբաթ, դեկտեմբերի 20
-
Վճար
- 120,000 ՀՀ դրամ
-
Պահանջվող գիտելիքներ
- Ցանցային և տեղեկատվական տեխնոլոգիաների հիմանար գիտելիքներ, ցանցային սարքավորումների կարգաբերման գործնական մակարդակի փորձ, պատկերացում TCP/IP-ի պրոտոկոլների մասին։
Դասընթացի մասին
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա» դասընթացի երրորդ փուլը՝ Կորպորատիվ Ցանցեր, Անվտանգություն և Ավտոմատացում (Enterprise Networking, Security, and Automation (ENSA)), որի ծրագիրը համապատասխանում է Cisco Systems ընկերության CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն ծրագրին։
Դասընթացի ընթացքում դուք․
- կուսումնասիրեք կորպորատիվ ցանցերի ճարտարապետությունները, ինչպես նաև դրանց շահագործման, պաշտպանության, անսարքությունների հայտնաբերման և հեռացման հիմնական մեխանիզմները,
- կուսումնասիրեք գլոբալ ցանցերի (WAN) տեխնոլոգիաները, ինչպես նաև ծառայությունների որակի մեխանիզմները (QoS), որոնք օգտագործվում են հեռավար մուտքի անվտանգության համար,
- կուսումնասիրեք վիրտուալիզացիայի և ավտոմատացման կոնցեպտները,
- կսովորեք կորպորատիվ ցանցերի կարգաբերման և դրանցում անսարքությունների վերացման հմտությունները, ինչպես նաև հիպերանվտանգության վտանգների հայտնաբերման և պաշտպանության հիմնական մեխանիզմները։
Դասընթացն իրականացվելու է հայերենով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել «Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ» դասընթացը և «Switching, Routing and Wireless Essentials (SRWE)» դասընթացը կամ ունենալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հարցազրույցի արդյունքների հիման վրա։
Ի՞նչ կկարողանամ անել այս դասընթացից հետո
Դասընթացի ավարտին մասնակիցները․
- կհասկանան single-area OSPF արձանագրության աշխատանքին ինչպես point-to-point, այնպես էլ broadcast multiaccess ցանցերում,
- կհասկանան՝ ինչպես են օգտագործվում ACL-ները (Access Conrol Lsts) որպես ցանցային անվտանգության քաղաքականության մաս,
- կիրականացնեն NAT (Network Address Translation) ծառայության կարգաբերումները,
- կհասկանան, թե ինչպես են VPN ցանցերը ապահովում site-to-site և remote access միացումների անվտանգությունը
- կհասկանան, թե ինչպես են սարքավորումներն իրականացնում QoS ծառայությունը,
- կկարողանան իրականացնել անսարքությունների վերացում կորպորատիվ ցանցերում,
- կհասկանան ցանցերի վիրտուալիզացիայի նշանակությունն ու բնութագրերը։
- կկարողանան հանձնել CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն քննությունը։
Դասախոսի մասին
Վահագն Խառատյանը Cisco սերտիֆիկացված ցանցային մասանգետ է: Նա ունի ավելի քան 15 տարվա փորձ ցանցային և վեբ տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին 10 տարիների ընթացքում նա համատեղում է իր հիմնական աշխատանքը դասավանդման հետ։
Ինչպե՞ս դիմել
Ցանկացողները մինչ 2024 թվականի դեկտեմբերի 15-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։