Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա» դասընթացի երկրորդ փուլը՝ Switching, Routing and Wireless Essentials (SRWE), որի ծրագիրը համապատասխանում է Cisco Systems ընկերության CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն ծրագրին։
Դասընթացի ընթացքում դուք՝
Դասընթացն իրականացվելու է հայերենով։ Դասընթացի ծրագրի համար սեղմեք այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել «Ցանցային ադմինիստրացիայի հիմունքներ» դասընթացը կամ ունենալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հարցազրույցի արդյունքների հիման վրա։
Դասընթացի ավարտին մասնակիցները․
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան մասնակցել երրորդ փուլին, որի ավարտից հետո կունենան բավարար գիտելիք CCNA (Cisco Certified Network Associate) մակարդակի սերտիֆիկացիոն քննությունը հանձնելու համար։
Վահագն Խառատյանը Cisco սերտիֆիկացված ցանցային մասանգետ է: Նա ունի ավելի քան 15 տարվա փորձ ցանցային և վեբ տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին 10 տարիների ընթացքում նա համատեղում է իր հիմնական աշխատանքը դասավանդման հետ։
Ցանկացողները մինչ դեկտեմբերի 10-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։