Վիդեոխաղերի շուկան այսօր դարձել է ժամանցի ամենամեծ և ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը։ Ակտիվ խաղացողների թիվն արդեն գերազանցում է 3.3 միլիարդը, իսկ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է կայուն աճ գրանցել։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, խաղերի շուկայի ծավալը գերազանցել է 400 միլիարդ դոլարը, և սպասվում է, որ մինչև 2027 թվականը այն կհասնի 520 միլիարդի։
Այս թվերը հստակ ցույց են տալիս՝ խաղերի ստեղծումը միայն հոբբի չէ, այլ նաև բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություն։ 2025-ին այս ոլորտում ուսումը սկսելը ոչ միայն խելամիտ, այլև՝ հեռանկարային որոշում է։
Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը և Game Development Academy-ն մշակել են խաղերի մշակման 7-ամսյա դասընթաց՝ հիմնված Unreal Engine-ի վրա։ Game Development Academy-ն Հայաստանում առաջին և միակ ուսումնական կենտրոնն է, որը ստացել է Epic Games-ի պաշտոնական հավաստագրումը՝ Unreal Engine-ի ուղղությամբ վերապատրաստումներ իրականացնելու համար։
Սա նշանակում է, որ դասընթացը կվարի Unreal Engine-ի կողմից պաշտոնապես հավատարմագրված դասախոս, իսկ ուսումնական ծրագիրը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք տեխնոլոգիական ոլորտում բարձր պահանջարկ ունեցող հմտություններ՝ սկսած խաղերի զարգացման հիմունքներից մինչև դրանց տեխնիկական իրականացումը Unreal Engine-ի միջոցով։
Դասընթացը ներառում է խաղերի դիզայնի սկզբունքների, անիմացիայի, նյութերի, լանդշաֆտների և վիզուալ սցենարների ստեղծման խորացված ուսումնասիրություն։ Դուք կաշխատեք Unreal Engine-ի ամենակարևոր գործիքների հետ՝ լուսավորություն, ձայնային համակարգ, վիզուալ ծրագրավորում (Blueprint), UI/UX դիզայն (UMG) և այլն։
Տեխնիկական բաղադրիչներում կծանոթանաք C++ ծրագրավորման լեզվին՝ որպես խաղերի զարգացման հիմնական գործիք Unreal միջավայրում։ Կսովորեք օբյեկտ-կենտրոնացված ծրագրավորում, տվյալների կառուցվածքներ, ալգորիթմներ, բազմաթել (multithreading) ծրագրավորում և ասինխրոն լոգիկա՝ հասնելով խաղային միջավայրի օպտիմալացման և բարձր արտադրողականության։
Դասընթացի ընթացքում կարևոր դեր ունի նաև արհեստական բանականությունը (AI), որի միջոցով մասնակիցները կսովորեն մոդելավորել չխաղացվող կերպարների վարքագիծը՝ իրական խաղային սցենարներում։
Ի վերջո, դուք ձեռք կբերեք նաև թիմային աշխատանքի, ստեղծարար մտածողության և ծրագրային ճարտարապետության հմտություններ՝ որոնք անհրաժեշտ են հաջող կարիերայի կառուցման համար խաղերի մշակման ոլորտում։
Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել խաղերի մշակման աշխարհ։ Եթե երբևէ երազել ես ստեղծել քո խաղը կամ պարզապես հետաքրքրված ես տեխնոլոգիայով ու ստեղծարար լուծումներով, սա քո հնարավորությունն է։
դասընթացին կարող են մասնակցել մարդիկ, ովքեր
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է երկփուլանի՝ նախնական թեստավորման և հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցը կգնահատի ինչպես տեխնիկական, այնպես էլ փափուկ հմտությունները։ Ընտրված մասնակիցները կմասնակցեն ամբողջական ծրագրին, որը ներառում է դասընթացներ, նախագծային աշխատանք, մենթորություն և ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ։
Որպեսզի դասընթացից ստանաս առավելագույն արդյունք, պետք է պատրաստ լինես հատկացնել օրական միջինը 2-4 ժամ ինքնուրույն աշխատանքի համար։
Դասընթացիի ավարտին դուք կունենաք ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական փորձ, որը կօգնի ձեզ ինքնուրույն ստեղծել խաղեր՝ օգտագործելով Unreal Engine-ի գործիքակազմը։
Դուք՝
Դասընթացի ավարտը կարող է դառնալ առաջին վստահ քայլը դեպի ձեր ապագա կարիերան խաղերի մշակման, վիզուալիզացիայի կամ տեխնոլոգիական դիզայնի ոլորտում։
Հովհաննես Անիկյանը 2015 թվականից ակտիվորեն աշխատում է խաղերի մշակման ոլորտում։ Նրա փորձառությունը ներառում է C++ ծրագրավորում, Blueprint սցենարային լեզու, տվյալների կառուցվածքներ և Unreal Engine-ի ամբողջական ճարտարապետություն։
Տարիների ընթացքում Հովհաննեսը վերապատրաստել է ավելի քան 250 ուսանողի, փոխանցելով նրանց այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են հաջող կարիերայի համար խաղերի ոլորտում։
2024 թվականի օգոստոսին նա դարձավ Epic Games-ի պաշտոնական գործընկեր և ճանաչվեց որպես Հայաստանում Unreal Engine-ի առաջին և միակ հավաստագրված դասախոսը, ինչը վկայում է նրա խոր գիտելիքների և ուսուցման հանդեպ նվիրվածության մասին։
Ցանկացողները մինչ հունիսի 18-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։