PEN-200․ ներթափանցման թեստավորում Kali Linux-ով (OSCP)

Դասընթացի օրեր
  • Երկուշաբթի
  • ,
  • Ուրբաթ
Դասընթացի տևողություն
30 դաս x 2 ժամ
Դասընթացի ժամեր
20:00 - 22:00
Դասընթացի սկիզբ
Չորեքշաբթի, հունիսի 25
Վճար
1,030,000 կամ 1,580,000 AMD /կախված փաթեթի ընտրությունից/
Պահանջվող գիտելիքներ
Տեխնիկական կրթություն

Offensive Security Certified Professional (OSCP) վկայականը տեղեկատվական անվտանգության ոլորտում ամենահարգված և պահանջված վկայականներից է։ Այն վկայում է, որ մասնագետն ունի խոցելիությունների հայտնաբերման և մշակման գործնական հմտություններ։

Հասկանալով ոլորտի կարևորությունը, հնարավոր մարտահրավերներն, ինչպես նաև արդիականությունն ու աշխատաշուկայի ներուժը՝ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Offensive Security (OffSec) և CyHub Armenia - ՁԻՀ կիբեռանվտանգության նախաձեռնությունը ներկայացնում են  PEN-200. ներթափանցման թեստավորում Kali Linux-ով դասընթացը։ Կիբեռանվտանգության ոլորտում գիտելիքները խորացնելու և մասնագիտական դիրքերը բարելավվելու համար այս դասընթացին մասնակցելը հիանալի տարբերակ է։

Դասընթացը նախատեսված է այն մասնակիցների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները ներթափանցման թեստավորման, ցանցային անվտանգության և էթիկական հաքինգի ոլորտներում՝ իրական դեպքերի վրա հիմնված սցենարների և ուղեկցող լաբորատոր աշխատանքների միջոցով։ Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կարող են մասնակցել պաշտոնական քննությանը՝ ստանալով ոլորտում միջազգային ճանաչում ունեցող վկայական։


Դասընթացի մասին

PEN-200: Penetration Testing with Kali Linux-ը Offensive Security-ի պաշտոնական դասընթացն է, որն ընդգրկում է մի շարք թեմաներ՝ ներառյալ ներթափանցման թեստավորման մեթոդաբանությունները, ցանցային անվտանգությունը, խոցելիությունների հայտնաբերման  ու շահագործման տեխնիկաները։

Գործնական լաբորատորիաների և վարժությունների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն իրական աշխարհի հարձակումների և պաշտպանական մեթոդների վերաբերյալ արժեքավոր փորձ։ Դասընթացի ծրագիրը ներառում է տեղեկատվության հավաքագրում, խոցելիությունների սկանավորում, վեբ հավելվածների վրա հարձակումներ, գաղտնաբառերի ճեղքում, արտոնությունների բարձրացում (Windows և Linux համակարգերում), հետհարձակողական տեխնիկաներ։ Մասնակիցները կուսումնասիրեն նաև Active Directory հարձակումներ, թունելավորում, հակավիրուսային համակարգերի շրջանցում և մասնագիտական հաշվետվությունների կազմում։

Բացի տեխնիկական հմտություններից, մասնակիցները կսովորեն նաև ինչպես փաստաթղթավորել և ներկայացնել իրենց արդյունքները՝ կարևոր հմտություն կիբեռանվտանգության ցանկացած մասնագետի համար։

Ի՞նչ է ներառում դասընթացը

  • Մինչև 60 ժամ լսարանային դասընթաց՝ OSCP սերտիֆիկացված դասախոսի հետ։
    50 ժամը նախատեսված է OffSec-ի պաշտոնական ուսումնական նյութերի ուսումնասիրության համար, իսկ մնացած 10 ժամը՝ նախաքննական պատրաստության։

  • Լաբորատոր մուտք՝ 90 կամ 365 օր։
    Ըստ ընտրված փաթեթի՝ մասնակիցները կստանան կամ 90 օր (Course + Cert Exam փաթեթ) կամ 365 օր (Learn One փաթեթ) մուտք Offensive Security-ի հատուկ լաբորատոր միջավայր։ Սա հնարավորություն է տալիս կիրառել ստացած գիտելիքները իրական իրավիճակներում։

  • PEN-200-ի ուսումնական պաշտոնական նյութեր։
    Բոլոր մասնակիցները կստանան ուղեցույցներ, վարժություններ, տեսանյութեր և քայլ առ քայլ ցուցումներ։

  • OSCP քննության փորձեր՝ մեկ կամ երկու անգամ։
    Course + Cert Exam փաթեթի դեպքում տրամադրվում է մեկ փորձ, իսկ Learn One փաթեթի շրջանակներում՝ երկու փորձ։

  • Վկայական
    Դասընթացն ավարտելու և քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո մասնակիցները կստանան միջազգային ճանաչում ունեցող OSCP վկայական, որն անժամկետ կվկայի մասնակցի հմտությունների և փորձի մասին։

Դասընթացի ծրագիրը ներկայացված է այստեղ։


Ովքե՞ր կարող են մասնակցել

PEN-200. ներթափանցման թեստավորում Kali Linux-ով դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն ունեն ցանցային տեխնոլոգիաների և Linux համակարգի հիմունքների իմացություն և պատրաստ են զարգացնել իրենց հմտությունները։ Այն իդեալական է ՏՏ մասնագետների, ցանցային ադմինիստրատորների, տեղեկատվական անվտանգության մասնագետների համար։

Թեև դասընթացը նախատեսված չէ լիովին սկսնակների համար, այն մասնակիցները, ովքեր ունեն տեխնիկական հիմքեր, ևս կարող են փորձել իրենց ուժերը։


Դասընթացավարը

Մարտին Ղամբարյանը OSCP սերտիֆիկացված դասախոս է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ կիբեռանվտանգության ոլորտում։ Ներկայումս նա աշխատում է Հայաստանի կենտրոնական բանկում։


Ինչպե՞ս դիմել

Ցանկացողները մինչ հունիսի 23-ը պետք է լրացնեն ստորև ներկայացված հայտադիմումը։ Հարցերի դեպքում զանգահարեք (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցների ընտրությունը կարվի ըստ առաջնահերթության։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։ 

Գրանցման թերթիկ